Ամերիկացիներն իրենց ֆիլմերում ինձ միշտ տալիս են սրիկաների դերեր, բայց ես վրեժխնդիր եմ լինում, իմ սրիկաներին դարձնելով ավելի զիլ, քան նրանց հերոսներն են:
Այո, ես սիրում եմ բացասական կերպարների մարմնավորել:
Երբ ես 17 տարեկան էի, ընդունվեցի կրկեսային դպրոց: Բայց փառք Աստծու, խելքս գլուխս հավաքեցի և լքեցի դպրոցը: Հակառակ դեպքում հիմա ձեր դիմաց նստած կլիներ, ծաղրածու, որը չար է, վտանգավոր և հավանաբար հիասթափված:
Ինձ երբեք չի անհանգստացրել այն միտքը, որ ես հայտնի դերասանի (Ժան-Պիեր Կասել) որդին եմ: Հակառակը, դա շատ էր օգնում: Քանի դեռ հայրս ողջ էր, ես ունեի մարդ, ում հետ կարելի էր բանավիճել:
Ոչ, ես փողոցային տղա չեմ: Ես մեծացել եմ լավ թաղամասում, հաճախել եմ լավ դպրոց: Բայց մեծացել եմ հիփ-հոփի ազդեցության տակ: Եղբայրս էլ էր դրանով զբաղվում: Միշտ մտածում էի, ինչ լավ կլիներ, որ միասին աշխատեինք: Հիփ-հոփում նա արքա է: Բայց եթե անկեղծ լինեմ, միևնույն է նա Վու-Տանգային չի հասնի:
Ընդհանրապես չեմ սիրում խոսել իմ կյանքի մասին: Բայց դե մեկ-մեկ պատահում է: Եվ երբ սկսում եմ անել դա, հետո ինքս ինձ ասում եմ. «գրողը տանի, ախր պետք չէր դա անել»:
Հավատացե'ք, կյանքում կան այնպիսի բաներ, հանուն որոնց կարելի է ապրել:
Հիշում եմ, երբ առաջին անգամ բրիտանական մամուլը գրեց իմ մասին, դա մեծ հարված էր ինձ համար, որովհետև ինձ այնտեղ ներկայացրել էին, ոմն ֆրանսիացու, որը կրկնօրինակում է Հյու Գրանտին:
Իմ տունը Փարիզն է և ես հարյուր տոկոսանոց փարիզեցի եմ, դրա վատ ու լավ կողմերով հանդերձ: Երբևէ չմտածեք, թե ես երկար ժամանակով կարող եմ այստեղից հեռանալ, մենք փարիզեցիներս հազվադեպ ենք լքում մեր տունը:
Ուղղակի, որ տեղյակ լինեք, երբ ես ստացա իմ վարորդական իրավունքն, առաջին բանը որ արեցի 230կմ/ժ արագությամբ Փարիզից Նիս ընթանալն էր:
Եթե վերջին ժամանակներս, ինձ հարցնեին ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ 5 րոպեից Երկիր մոլորակը գրողի ծոցն է գնալու, ապա ես կպատասխանեի, որ ինքնաթիռ կնստեի և այնտեղից օդապարիկով կթռնեի, որպեսզի վերջին անգամ բարձունքից տեսնեի այդ ամենը: Բայց հիմա հասկանում եմ, որ կնախընտրեի վերջին անգամ սիրով զբաղվել կնոջս հետ:
Մոնիկային առաջին անգամ հանդիպել եմ «Բնակարան» (ռեժ. Ժիլ Միմուն 1996թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ես գիտեմ, որ ով նրան ճանաչում է կարող է այդպես ասել, բայց ես իրոք նրան սիրահարվեցին առաջին հայացքից: Այնուհետև մենք միասին նկարահանվեցին շատ ֆիլմերում: Բայց դա գովազդային հնարք չէր: Ուղղակի մի անգամ Սերժ Գինսբուրն ասել էր, որ կինոն շատ զգայուն բիզնես է, և պետք չէ կնոջն այնտեղ միայնակ թողնել: Իսկ ես, ոնց հասկացաք նրա խոսքը սրտիս շատ մոտ էի ընդունել:
Եթե Մոնիկան չլիներ, ապա «Անշրջելի» ֆիլմը երևի ապականած կլինեի: Իսկ այսօր այն իմ ու Մոնիկայի լավագույն ֆիլմն է: Ֆիլմի ռեժիսորը` Գասպար Նոյեն առավոտյան 5-ին ակումբում մոտեցավ ինձ ու հարցրեց, որ ես ու Մոնիկան արդյոք կահամաձայնենք տեսախցիկների առաջ իրական սեքսով զբաղվել: Կոպիտ ասած, ես նրան գրողի ծոցն ուղարկեցի: Հետո զանգահարեցի Մոնիկային և պատմեցի այդ ամենը, նա ասաց. «Գիտես ինչ, արի այսօր նրան զանգահարենք ու հրավիրենք մեզ մոտ ընթրիքի: Թող ավելի մանրամասն պատմի այդ մտահղացման մասին»:
«Անշրջելի» ֆիլմը սկսում է այն տեսարանով, որտեղ ինչ-որ սրիկա Մոնիկային բռնաբարում է: Դա շոկ էր: Ովքեր դիտել էին ֆիլմը, մոտենում ու ինձ հարցնում էին, թե ինչպես եմ ինձ զգում, մտածում էին, որ ինձ համար հոգեբանական հարված էր այդ տեսարանը: Մոնիկան վախենում էր, որ ես կարող է կոտրել այդ դերասանի քիթը և փչացնել նկարահանումները, այդ պատճառով, խնդրեց, որ որոշ ժամանակով հեռանամ քաղաքից: Այդպես էլ արեցի, Ֆրանսիայի հարավում փոքրիկ արձակուրդ կազմակերպեցի: Ֆիլմից հետո ինձ բոլորը հարցնում էին, թե ինչպես կարող էիր թույլ տալ, որ նման տեսարաններում Մոնիկան նկարահանվի: Բայց այդ մարդիկ ոչինչ չեն հասկանում: Այն ինչ տեղի է ունենում կադրից այն կողմ` աշխատանք է, որը հաճույք է պատճառում դերասաններին: Եվ հետո նրա առնանդամը համակարգչով էին նկարել:
Ես երբեք չէի քնի Ջենիֆեր Էնիսթոնի հետ:
Ֆիլմը պետք է այնպես նկարել, որ դրա ավարտից հետո ցանկություն չունենաս երեկոն ավարտել Մաքդոնալդսում:
Ինձ դուր են գալիս այն սցենարները, որտեղ ամեն մի նոր տեսարանում ես հայտնվում եմ կա'մ նոր աղջկա հետ, կա'մ էլ` նոր մեքենայի:
Ինձ դուր են գալիս խենթերը ու մանավանդ այն խենթերն, որոնք կարողանում են կառավարել սեփական ճակատագիրը:







Comments
Post a Comment