Կարմրահերներ. վհուկներից մինչև գեղեցկության էտալոն

«Վեներայի ծնունդը»  Բոտիչելլի
Պատմության ընթացքում մարդկությունը տարբեր կերպ է վերաբերել կարմրահերներին: Ըստ վիճակագրության, կարմրահերները կազմում են  մոլորակի բնակչության 2-3 %-ը:  Մազերի կարմրության համար պատասխանատու գենի բնական ակտիվացումը սկսվել է դեռևս 20.000-100.000 տարի առաջ: 
Ամենակարմիր մազերն այսօր ունեն շոտլանդացիներն, իռլանացիները և անգլիացիները:  Շոտլանդիայի բնակչության 13%-ը կարմրահեր է, իսկ 40%-ը կրում է այդ գենի մուտացիան:  
Սլավոնական ազգերի մեջ կարմրահերները քիչ են, օրինակ 1000 մարդուց 80-ը կարող են կարմիր վարսեր ունենալ: Այս դեպքում ամենակարմիր ազգը` ուդմուրտներն են:
                        Էդ Շիրան
Կարմրահերների հանդեպ վերաբերմունքը տարբեր ժամանակաշրջաններում և ազգերի մոտ, տարբեր կերպ է եղել` ծիծաղի առարկա դառնալուց, մինչև հիացմունքի օբյեկտ:
Միջնադարում ծնված կարմրահերների բախտը չի բերել, քանի որ նրանց համարում էին չարիք, և որպես վհուկ հրապարակավ այրում էին խարույկի վրա:  Ավելի ուշ, նրանց ընդունում էին կա'մ որպես Աստծո ընտրյալ, կա'մ` Սատանայի ծնունդ:  Չէ որ ամեն անհասկանալի և անսովոր բան, մարդիկ միշտ վախով կամ հիացմունքով են ընդունել: 
Հին Եգիպտոսում կարմրահերներին Ամոն-Ռա աստծու պատվին զոհաբերում էին:  Նման արարողակարգերը արվում էին, որպեսզի սպասվող տարին առատ բերքով աչքի ընկներ, կարմրահերների վարսերի գույնը ասոցացվում էր ցորենի ոսկեգույն երանգի հետ:
«Ֆլորա» Տիցիան
Հին Հռոմում հակառակը, այն  ստրուկները, որոնք կրակոտ վարսեր ունեին ավելի թանկարժեք էին և դժվար ձեռքբերովի: 
Դե իսկ Միջնադարյան Եվրոպայում, այս գենն ունեցող մարդանց համարում էին Սատանայի կրակը կրող և դևերի հետ կապի մեջ գտնվողների: Եվ փաստորեն միայն կարմիր վարսեր ունենալու համար, ամբողջ կյանքդ պետք է անցկացնեիր փախուստի մեջ, կամ դատապարտվեիր մահվան:
Այս մարդկանց հանդեպ վերաբերմունքն ամբողջովին փոխվեց Վերածննդի դարաշրջանում:  Գեղանկարիչների շատ նկարներում պատկերվող հերոսուհիներն ունեին հենց կարմիր վարսեր: Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» մինչև այսօր համարվում է գեղեցկության էտալոն:
16-րդ դարում Տիցիանն այնքան նկարեց կարմրահերների, որ նրա անունն արդեն ասոցացնում էին այս գույնի և դրա երանգների հետ:  
Ռուսիայում կարմիր գույնի վարսեր ունեցող մարդկանց ասոցացնում էին խորամանկության, ստի, խաբեության և անբարոյականության հետ:
Պահպանվել են մի քանի ասացվածքներ`  «Рыжий да красный – человек опасный», «Рыжему во святых не бывать!», «Рыжий да плешивый – люди спесивы», «А я что, рыжий, что ли?»:
«Կզաքիսով տիկինը» Դա Վինչի
Պետրոս Առաջինի կառավարման տարիներին արքայական հրաման կար`   «рыжих и косых на государеву службу не брать», «рыжих во флот не брать, ибо шельма и плут», «рыжим и кривым в судах слова не давать, ибо им веры нет, …понеже Бог шельму метит!»:

20-րդ դարում կարմրահերները դարձան գիտական փորձերի առարկա: 1960-ականներին լույս տեսավ Հանս Բերնհարդի «Կարմրահերները» գիտական աշխատությունը:  Ըստ գրքի հեղինակի, այս մարդիկ ունեն ոչ միայն վառ արտահայտված արտաքին, այլ նաև բարդ, հակասական նատուրա:  Շոտլանդիայի և Իռլանդիայի ներկայիս կարմրահեր բնակչությունն այդ արտասովոր գենը ստացել է նախնիներից` կելտերից: Կելտերի ժողովրդական լեգենդները պատմում են, որ կարմիր վարսերով աղջիկները` փերիների ժառանգներն են:  Փերիները` «Կելտական հոգիներն»  են, որոնք ապրում են  անկայուն, անկանխատեսելի և անհավասարակշիռ մարդկանց մեջ:

Ելիզավետա 1-ին
Այսօր այդ նախապաշարմունքները հետին պլան են անցել:  Չէ որ 1917թ.-ի Բոլշևիկյան հեղափոխության հեղինակները կարմրահերներ էին` Լենինը, նրա կինը` Կրուպսկայան, սիրուհին` Ինսեսսա Արմանդը, Մալինովսկին, Բուխարինը: Պատմության ամենահայտնի կարմրահեր ղեկավարներն են եղել լեգենդար Ռամզես 2-րդը, Ռիչարդ Առյուծասիրտը, Ելիզավետա 1-ինը, Ջորջ Վաշինգտոնը:
1983թ.-ին կալիֆորնիացի Սթիվեն Դուգլասը ստեղծեց Կարմրահերների միջազգային միությունը և սկսեց թողարկել «The Redhaired» ամսագիրը, որտեղ ներկայացվում էին հոդվածների այս գենը կրող մարդկանց մասին և թե ինչ դեր են ունեցել նրանք պատմության մեջ:  Հոդվածներում անդրադարձել են Ներոնին, Գաիլեյին, Չինգիզ Խանին, Կոլումբոսին, Վան Գոգին և այլոց: 

Comments