«Աննա Կարենինա»-ի նախատիպերը

Աննա Կարենինան համարվում է համաշխարհային գրականության ամենագրավիչ կերպարներից մեկը:  Հայտնի է, որ Տոլստոյը Աննա Կարենինայի կերպարը ստեղծել է 3 տարբեր կանանց արտաքինի և ներքինի հիման վրա:  Պուշկինի դուստրը`  Մարիա Գարտունգը 
Աննայի արտաքինը ստեղծելու ոգեշնչման աղբյուրն է եղել: Մարիա Ալեքսևնա Դյակովա-Սուխոտինայի ճակատագիրն ու բնավորության գծերը Տոլստոյը վերագրել է  Կարենինային: Իսկ ահա Աննայի ողբերգական մահվան տեսարանը ներկայացնելու համար` վերհիշել է  Աննա Սերգևնա Պիրոգովայի ինքնասպանությունը:
Տոլստոյը Ալեքսանդր Պուշկինի դստերը` Մարիա Ալեքսանդրովնային առաջին անգամ հանդիպել է 1868թ.-ին: Եվ հենց աղջկա գեղեցիկ դիմագծերը, արաբական գանգուրները, խելացի աչքերն ու  նրբագեղ ոճն են հիմք հանդիսացել Աննայի կերպարի ստեղծման համար:
Հմայիչ ու նրբաճաշակ Սուխոտինան (օրիորդական անունը Դյակովա) ժամանակին գերել էր երիտասարդ Տոլստոյի սիրտը:  Գրողը աղջկան շատ է հիշատակել իր օրագրում:  Սուխոտինան Մոսկվայի պալատական գրասենյակի փոխնախագահի` Սերգեյ Միխայլովիչ Սուխոտինայի կինն էր:   Սերգեյը Տոլստոյի մտերիմ ընկերն էր և հաճախ էր նրա հետ կիսվում իր մտորումներով:  Սակայն արի ու տես, որ Մարիան մի գեղեցիկ օր թողնում է ամուսնուն և սկսում ապրել, արքայի բարեկամներից մեկի, ազնվական`  Լադիժենսկու հետ:  1868թ.-ին, մինչ Տոլստոյի մոտ կծնվեր «Աննա Կարենինա»-ի գաղափարը:  Մարիան ամուսնուց բաժանվում է:  Բաժանման այդ գործընթացը, մեծ աղմուկի պատճառ է դառնում ամբողջ բարձր հասարակությունում:
Պուշկինի դուստրը Մարիա Գարտունգը 
Եվ իհարկե, Աննայի մահը: Վեպի նախնական տարբերակում Տոլստոյը Կարենինային տվել էր Տատյանա անունը:  Եվ այդ Տատյանան ինքնասպանություն պետք է գործեր` իրեն գցելով Նևա գետը:  Բայց Տոլստոյի հարևանի տանը` Ալեքսանդր Նիկոլաևիչ Բիբիկովայի ընտանիքում, որոնց հետ Տոլստոյը բարեկամական հարաբերությունների մեջ էր, ողբերգություն է լինում:  Բիբիկովի հետ, որպես քաղաքացիական կին և տնային տնտեսուհի ապրում էր Աննա Ստեպանովնա Պիրոգովան: Ըստ Տոլստոյի` կինը գեղեցիկ չէր, սակայն ոգեշնչող դիմագծեր ուներ: Աննան շատ հյուրընկալ էր, ջերմ էր վերաբերում Տոլստոյի երեխաներին: Բայց նա ահավոր խանդոտ էր, նույնիսկ դայակների հանդեպ էր ամուսնուն խանդում: 
Մարիա Ալեքսևնա Սուխոտինան

Եվ մի օր նա հեռանում է` առհավետ: Երեք օր Աննայի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Հետո պարզ դարձավ, որ կինը գնացքի կայարանից նամակ է գրել, 2 ռուբլի տվել  աշխատակցին և խնդրել, որ այն հասցնի ամուսնուն:  Սակայն Բիբիկովը այդպես էլ նամակը չի կարդացել և խնդրել է վերադարձնել այնԴրանից հետո Աննա Սերգևնան իրեն նետել է գնացքի տակ:  Ըստ Տոլստոյի կնոջ` Սոֆիայի հիշողությունների, Լև Տոլստոյը ազդվել էր, երբ Աննայի մարմինը այլանդակված տեսել էրայն դրված է եղել կայարանի մարմարե սեղանին:  Ավելի ուշ պարզվեց, որ Աննայի խանդն ուներ իր հիմքերը: Ամուսինը իրոք սիրային կապի մեջ էր  երեխաների դայակներից մեկի  հետ:  Հետագայում էլ ամուսնացավ նրա հետ:

Հիշեցում.     Լ. Ն. Տոլստոյի «Աննա Կարենինա» (1873-1877թթ.) վեպի հիմքում ընկած է ամուսնացած տիկնոջ` Աննա Կարենինայի և զինվորական սպա Ալեքսեյ Վրոնսկու ողբերգական սիրո պատմությունը:
Վեպում լայն կտավի վրա պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի մոսկովյան և պետերբուրգյան պալատական բարքերն ու ապրելակերպը, գյուղական կյանքի նկարագիրը, իսկ այդ ամենին միաձուլված են գլխավոր հերոսներից մեկի` Կոնստանտին Լևինի փիլիսոփայական մտորումները:


Comments