![]() |
| Ուրախ Վալենտին |
Սիրելը միաժամանակ և՛ բարդ է, և՛ զվարճալի, բայց այն հիանալի երևույթ է: Եվ առօրյա հասարակ պահերն ու երևույթներն են ընտանեկան կյանքը դարձնում երջանիկ:
Յեհուդա Ադի Դևիրը նկարիչ, իլյուստրատոր է Թել Ավիվից, նա նաև երջանիկ ամուսին է: Դևիրը համացանցում հայտնի է իր իլյուստրացիաների շարքերով, կոմիքսներով, որտեղ ներկայացնում է իր և կնոջ` Մայայի առօրյան: «Այդ օրերից մեկը», «Երբ ոչինչ չունես հագնելու», «Երբ միասին դիտում եք սիրելի սերիալները», «Անքուն գիշերներ», «Լոգանք ընդունելիս» նմանատիպ թեմաներով նկարազարդումները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում: Շատ զույգեր, նայելով այս պատկերազարդումները, կարող են տեսնել իրենք իրենց: Հումարային և շատ անկեղծ իլյուստրացիաներն արդեն գնահատել են ինստագրամի 4 մլն օգտատերեր` միանալով Դևիրի ինստագրամյան էջին:















Comments
Post a Comment