Կարլ Լագերֆելդի կյանքի կանոնները

Դիզայներ, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ, Chanel (1983թ.) և Fendi  (1965թ.) նորաձևության տների գլխավոր դիզայներ և կրեատիվ տնօրեն Լագերֆելդը մահացել է Փարիզում, փետրվարի 19-ին, 85 տարեկան հասակում: Լեգենդար դիզայներն ուներ կյանքի կանոնները, որոնցով էլ շարժվել է:

1. Տղամարդկանց նորաձևությունն ինձ քիչ է հուզում: Ոչ, իհարկե ես ինձ համար հագուստ գնում եմ և ի սրտե ուրախանում եմ Celine ապրանքանիշի հաջողություններով, բայց նկարել տղամարդու հագուստի հավաքածու և շփվել այդ հիմար մոդելների հետ, օ~ ոչ, շնորհակալություն: 

2. Խնդրում եմ մի ասեք, որ ես շատ եմ աշխատում: Այս աշխարհում ոչ ոքի չեն ստիպում աշխատել:  Եթե մարդուն հոգնեցնում է այս  գործը, թող ընտրի այլ աշխատանք:  Բայց իհարկե ոչ, շատերը սկսում են աշխատել այս ինդուստրիայում և հետո սկսում են փնթփնթալ ու բողոքել. «Աաա~, այնպիսի ծանրաբեռնված գործ  է»:   Ինչ որ հրաշքով նրանք դառնում են նկարիչներ, բայց չափից դուրս թույլ են, խղճուկ և փխրուն, նրանք ոչինչ են: Մենք պարտավոր ենք լինել ձիգ և չտրտնջալ:  Մարդիկ գնում են հագուստ, որպեսզի երջանիկ լինեն, այլ ոչ թե ցանկանան իմանալ, թե ինչպես է, ինչ որ մեկը ողբացել կտորը ձևելու ժամանակ: 

3. Նորաձևության ցուցադրության նախորդ գիշերը ես տանից դուրս չեմ գալիս, դա վատ նշան է:

4. Եթե չեք ցանկանում, որ ձեր վրայից տաբատը հանեն, ապա մոդելի կյանքից հրաժարվեք: Գնացեք մենաստան: Մենաստանում ձեզ համար միշտ տեղ կգտնվի:

5. Նորաձևության աշխարհում ես նիմֆոման եմ, որը երբեք օրգազմի չի հասնում: 

6. Մայրս միշտ ասում էր. «Դու ինձ ես նման:  Բայց ամեն դեպքում, այդքան էլ լավը չես»

7. Կարծում եմ, որ նորաձևությունը նիհարելու ամենալավ մոտիվացիան է: Ժամանակին ես տվայտվում էի Էդի Սլիմանի հագուստները կրելու ցանկությունից, բայց նա իր հագուստները կարում էր նիհար տղամարդկանց համար: Իսկ այդ ժամանակ ես 101 կգ էի և պետք է նիհարեի առնվազն 38 կգ:

8. Ես երբեք չեմ տրտնջում:  Հենց դրա համար բոլոր դիզայներներն ինձ ատում են:  Նրանց հետաքրքում է միայն «մուսան»,  նրանք կարող են ժամերով մտածել, թե որտեղ կարեն այդ կոճակը, կամ  օգնականի նկարած սկետչներից որ մեկը  ընտրեն: Այս ամենն ինձ հունից հանում է:  Ես ՄԵՔԵՆԱ եմ:  Ինձ օտար են մարդկային զգացմունքները:

9. Ես երբեք ուսուցիչներ չեմ ունեցել: Նույնիսկ լեզվի հարցում, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն ինձ դպրոցում չեն ուսուցանել, սակայն ես անգլերեն խոսել եմ  6 տարեկանից սկսած: Ոչ շատ լավ, բայց շրջապատն ինձ հասկանում էր:

10. Ես տիկին Օբամայի մեծ երկրպագուն եմ, նա հեքիաթային դեմք ունի:  Խենթանում եմ այն պատմության համար, երբ նրան հարցրել էին, չի կարծում, որ  շատ կիպ և ընդգծող շրջազգեստ է հագել: Տիկին Օբաման պատասխանել էր. «Իսկ ինչո՞ւ, Ձեզ մի թե դուր չի գալիս իմ մեծ, սև հետույքը»:

11. Ես ծնված չեմ, որպեսզի  օգնական լինեմ: Այո, իհարկե սկզբնական հատվածում պետք է աշխատես որպես օգնական, բայց ոչ երկարաժամկետ:  Հակառակ դեպքում անհույս ես:  Ես, որպես օգնական աշխատել եմ 3 տարի: Այնուհետև սկսեցի աշխատել Ժան Պատուի մոտ: Շատ ճանապարհորդում էի, մեքենաներ ձեռք բերեցի, շատ զվարճալի էր:  Բայց տարվա մեջ կարել ընդամենը 16 հագուստ` 2 հավաքածուի համար, ինձ սկսեց հոգնեցնել:  Եվ ես սկսեցի ֆրիլանս տարբերակով աշխատել Chloé-ի հետ:  Անցավ 20 տարի:  Դարձա Chanel-ի կրեատիվ տնօրենը:  Բոլորը սկսեցին փնթփնթալ. «Ինչի՞դ է պետք, ապրանքանիշն արդեն մահացել է», բայց այս խոսակցություններն ավելի էին սրում իմ հետաքրքրությունը դեպի այս ապրանքանիշը:

12. Շատ դիզայներներ վարձում են մարդկանց, որոնք համակարգչի միջոցով էսքիզներ կնկարեն:  Ես ինքս եմ այդ ամենն անում:  Ինձ դուր է գալիս ձեռքով նկարել:  Ես նաև քաղաքական նկարներ եմ ստեղծում, բայց ավելի լավ է դրանք պահեմ  ինձ մոտ:

13. Մի անգամ ընկերս մեկնելուց առաջ խնդրեց, որ իր կատվին վերցնեմ ինձ մոտ և որոշ ժամանակ պահեմ:  Երկու շաբաթ անց ընկերս վերադարձավ, ու ես նրան ընդունեցի այս խոսքերով. «Կներես, բայց Շուպետը կմնա ինձ հետ»: Ընկերս դեմ չեղավ, իր համար նոր կատու որդեգրեց: Բայց, իհարկե այդ կատուն Շուպետի պես հրաշք չէր: 

14. Իմ ամենամեծ խնդիրն այն է, որ իմ արած աշխատանքից, երբեք  գոհ չեմ լինում:  Կարծում եմ, որ կարող էր ավելի լավ ստացվել և որ ես ծուլացել եմ:  Ինձ դուր չի գալիս, որ դիզայներները հիացմունքով են խոսում իրենց նախկին աշխատանքների մասին, արխիվացնում են հին զգեստները:  Ես ոչ մի զգեստ չեմ պահպանել:

15. Իմ մահվանից հետո ոչ մի թաղում չլինի:  Այո ես շուտով շունչս փչելու եմ:  Ես նախընտրում եմ, որ ինձ դիակիզեն և փոշին, մորս և Շուպետի փոշու հետ ցրիվ տան: 

Comments