70 տարի առաջ, Սուրբ Ծննդի նախօրեին Ֆիլադելֆիայի թերթերից մեկում տպագրեցին «Սուրբ ծննդյան եղևնին փայլում է, միայնակ մայրը սպասում է իր փոքրիկին» վերնագրով հոդվածը: Այդ նյութը հուզել էր ԱՄՆ-ի տնային տնտեսուհիներին: Այրի Էլլա Հորների պատմությունն, ըստ որի նրա 11-ամյա դստերը առևանգել էր մի անծանոթ, թվում էր առեղծվածային և նույնիսկ ոչ հավաստի:
Իրականում աղջնակի մայրն էր անգիտակցաբար երեխային հանձնել անծանոթին: Տղամարդն աղջկան ստիպել էր, որ մորն ասի, թե ինքն իբր դասընկերուհու հայրն է, իսկ Էլլան էլ իր հերթին հավատալով այդ հեքիաթին թողել էր աղջկան ափ` հանգստի: Կնոջ անխոհեմ քայլի պատճառով` սեփական երեխան դարձավ 50-ամյա Ֆրենկ Լա Սալլայի գերին, սեքս-խաղալիքը:
Ֆրենկը մասնագիտությամբ մեխանիկ էր և արդեն հասցրել էր ճաղերի հետևում հայտվել` բռնաբարության և մանկապղծության հոդվածներով:
![]() |
| Սալլի Հորները |
1948-1950թթ. մանկապիղծն ու իր զոհը գրեթե անբաժան են եղել: Ֆրենկը Սալլիին բաց չէր թողնում և հաճախակի էր բռնաբարում: Կասկածներ չհարուցելու համար` մանկապիղծն աղջկան ստիպում էր իրեն «հայրիկ» անվանել, մասսայական վայրերում էլ ցուցադրել` զավակին հատուկ սեր ու հարգանք: Ֆրենկն ու Սալլին տեղաշարժվում էին ավտոմեքենայով, գիշերում էին տարբեր նահանգների, տարբեր մոթելներում:
Պատմության իրական ու գեղարվեստական կողմը
Հետաքրքիր համընկնում կա. հենց այդ ժամանակ Վլադիմիր Նաբոկովն իր վեպում սկսեց անդրադառնալ հասուն տղամարդու և աղջիկ-երեխայի հարաբերություններին: Լոլիտայի և Գումբերտի հարաբերությունները դարձան 20-րդ դարի ամենավիճելի թեմաներից մեկը: Պետք չէ վեպը վերլուծել, կարդալուց էլ պարզ է դառնում, թե որքան համընկնումներ կան Ֆրենկ-Սալլի և Գումբերտ-Լոլիտա զույգերի և պատմության միջև:
![]() |
| Ֆրենկ Լա Սալլա |
ԱՄՆ-ում հայտնի հետաքննող լրագրող և քննադատ Սառա Վեյնմանը, «Իրական Լոլիտան» (The Real Lolita) գրքում ապացուցում է, որ աղմուկ հանած հանցագործության և վեպի միջև կա իրական կապ: Ամենակարևոր տարբերությունը, որ Սառան առանձնացնում է, Սալլիի ու Լոլիտայի պահվածքի տարբերությունների մեջ է: Եթե առևանգված աղջիկն անմեղ զոհ էր, ապա Նաբոկովի Լոլիտան բավականին համարձակ ու սեքսուալ էր:
Պատմության տխուր ավարտն ու Նաբոկովի բեսթսելլերը
Ֆրենկը զգուշորեն էր պատրաստվել Սալլիի առևանգմանը: Աղջկան առևանգելուց մոտ վեց ամիս առաջ, Woolworth սուպերմարկետում Ֆրենկն աղջկան ներկայացել էր, որպես Հատուկ ծառայության աշխատակից և սկսել է նրան մեղադրել գողության մեջ: Սպառնացել, որ Սալլիին կձերբակալի:
Աղջիկը սկսել էր լաց լինել, խնդրել, որ իրեն բաց թողնեն: Տղամարդը համաձայնել էր, մի պայմանով միայն, եթե աղջիկը հաճախակի հանդիպեր իր հետ: Սալլին էլ վախենալով մոր բարկությունից` համաձայնել էր: Մի քանի ամիս անց Ֆրենկն աղջկան ստիպել էր, որ վերջինս իր հետ մեկնի Ատլանտիկ Սիթի: Այդպես հորինվել էր դասընկերուհու հոր ու նրա ընտանիքի հետ հանգստի մեկնելու հեքիաթը, որին հավատացել էր Սալլիի թեթևամիտ մայրը: Երբ շաբաթներով աղջկանից լուր չկար, կնոջ մտքին եկել էր առևանգման տարբերակը և դիմել էր ոստիկանություն: Տակնուվրա արվեց Ատլանտիկ Սիթին, բայց նրանց չգտան, զույգը վաղուց էր լքել տարածքը:
Աղջիկը սկսել էր լաց լինել, խնդրել, որ իրեն բաց թողնեն: Տղամարդը համաձայնել էր, մի պայմանով միայն, եթե աղջիկը հաճախակի հանդիպեր իր հետ: Սալլին էլ վախենալով մոր բարկությունից` համաձայնել էր: Մի քանի ամիս անց Ֆրենկն աղջկան ստիպել էր, որ վերջինս իր հետ մեկնի Ատլանտիկ Սիթի: Այդպես հորինվել էր դասընկերուհու հոր ու նրա ընտանիքի հետ հանգստի մեկնելու հեքիաթը, որին հավատացել էր Սալլիի թեթևամիտ մայրը: Երբ շաբաթներով աղջկանից լուր չկար, կնոջ մտքին եկել էր առևանգման տարբերակը և դիմել էր ոստիկանություն: Տակնուվրա արվեց Ատլանտիկ Սիթին, բայց նրանց չգտան, զույգը վաղուց էր լքել տարածքը:
Ֆրենկի և Սալլիի հարաբերությունները տարօրինակ էին: Չնայած աղջկա գերու կարգավիճակին, նա հասարակության մեջ իրեն շատ բնական էր պահում, սիրող դստեր դեր խաղում: Ավելին, երբ զույգը հաստատվեց Բալթիմորում, Ֆրենկն աշխատանք գտավ, իսկ Սալլին սկսեց դպրոց հաճախել:
Ամեն օր Սալլին դպրոցից հետո գալիս էր տուն, բայց չէ որ կարող էր շատ հանգիստ դիմել տեղի ոստիկանություն: Հավանաբար Ֆրենկի հանդեպ վախն` աղջկան ստիպել էր համակերպվել իր կարգավիճակի հետ:
![]() |
| Սալլի Հորները մոր հետ |
Ամեն ինչ վերջացավ, երբ մի օր հարևանուհիներից մեկը սկսեց շփվել աղջկա հետ, Սալլին հենց նրան էլ պատմեց ողջ ճշմարտությունը: Մի քանի ժամ անց Ֆրենկին ձերբակալեցին, հարցաքննեցին, սակայն Ֆրենկը մինչև վերջ պնդում էր, որ Սալլին իր աղջիկն է, իսկ այդ ամենն ընդամենը «դստեր» երևակայության արդյունքն է: Մանկապիղծին դատեցին և բանտարկեցին 35 տարով: Սալլի Հորներն էլ վերադարձավ տուն, մոր մոտ:
Հենց այստեղ Նաբոկովը հայտնվեց սյուժետային խնդրի առաջ: Վեպում Գումբերտն արդեն ամուսնացել էր Լոլիտայի մոր հետ և աղջկան գայթակղելու պլաններ էր մշակում: Հեղինակը չգիտեր, ինչպես կզարգանար իրադարձությունները և ինչպես տղամարդուն և աղջնակին դարձներ սիրահարներ:
Արդյունքում Նաբոկովն օգտագործեց ավտոմեքենայով ԱՄՆ-ի նահանգներով ճանապարհորդելու և մոթելներում գիշերելու հայտնի փաստը:
![]() |
| Վլադիմիր Նաբոկովը |
Լրագրող Սառա Վեյնմանը կարծում է, որ Նաբոկովը գիտեր Սալլիի և Ֆրենկի պատմության մասին և հետևում էր դրա զարգացմանը, ինչպես ԱՄՆ-ի բնակիչները: Հակառակ դեպքում, ինչպես կարելի է բացատրել վեպի գործողությունների և փաստերի այդքան շատ համընկնումները:
Ցավոք սրտի, այս պատմությունը չունեցավ ամերիկյան հեփփի էնդ: Գերությունից հետո Սալլին երկար ժամանակ հոգեբանների ծառայություններից էր օգտվում, իսկ աղջկա կյանքն ավարտվեց մանկապիղծի ճիրաններից փրկվելուց 2 տարի անց: 1952թ.-ի օգոստոսի 2-ին Սալլի Հորները մահացավ ավտովթարից: Աղջկա մահվանից կես տարի հետո, Նաբոկովն ավարտեց իր «Լոլիտան»:
Սակայն 6 տարի անց, միայն վեպը դուրս եկավ ԱՄՆ-ի սահմաններից և դարձավ իսկական բեսթսելլեր:
![]() |
| Լոլիտա 1997թ. |
Լրագրող Սառա Վեյնմանը կարծում է, որ ընթերցողները վեպի սյուժեն սխալ են ընկալում: Շատերը ամեն ինչում մեղադրում են Լոլիտային, որ գայթակղեց Գումբերտին:
Իբր Լոլիտան կարող էր դիմադրել Գումբերտին, բայց դա չէր անում, այլ հակառակը` հաճույք էր ստանում: Ամեն դեպքում մանկապղծության պատասխանատվությունը միշտ ընկնում է հասուն մարդու ուսերին, ոչ թե երեխայի, որն անփորձ է և միշտ չէ, որ իր արարքներում կարող է հաշվետու լինել:
![]() |
| Լոլիտա 1997թ. |








Comments
Post a Comment