«Աշխարհիկ օրիորդի նույնիսկ լացն ու ծիծաղը պետք է լինի գեղեցիկ և անթերի...» 19-րդ դարի տիկնանց վարքագծի կանոնագիրք
Ինչպե՞ս պետք է իրեն պահի և դրսևորի 19-րդ դարի աշխարհիկ օրիորդը: Քաղաքավարի՞ է արդյոք առանց ձեռնոցների դուրս գալ փողոց: Ինչպե՞ս ընտրել նրբագեղ կորսետ: Ինչպե՞ս պետք է զրուցել ամուրի տղամարդկանց հետ: Այս և այլ հարցերի պատասխանները, հումորային խորհուրդները կարելի է գտնել 1896թ.-ին հրատարակված «Աշխարհիկ կյանքի կանոնները և էթիկան» գրքում: Ահա այնտեղ ներկայացված կանոները կետ առ կետ.
1. Հեղինակություն
Չկա ավելի կարևոր բան, քան կնոջ հեղինակությունն է: Հետևաբար, կինը պետք է խուսափի որոշակի դատապարտելի գործողություններից և քայլերից, որոնք բամբասանքների պատճառ կարող են դառնալ:
2. Զվարճություններ
Երիտասարդ կինը կարող է իրեն երջանիկ զգալ, եթե ընտրի ընտանեկան կամ գիտական կյանքը: Սակայն, եթե կինը որոշել է զվարճանալ, ապա պետք է հետևի որոշակի կանոններին: Դաստիարակված օրիորդը հասարակական հավաքույթների ժամանակ իրեն պետք է համեստ և լուռ պահի: Նա պետք է լինի զվարթ և սիրալիր:
Օրիորդը չպիտի ինքնուրույն սեղանից օգտվի, նրա կողքին գտնվող պարակից տղամարդը կամ երկրպագուն պետք է աղջկան հյուրասիրի:
Արժանապատիվ կինը կարող է վիրավորվել, եթե պարի ընթացքում տղամարդը թիկունքում բռնի իր ձեռքը կամ այն հպի կրծաքավանդակին:
Աշխարհիկ գեղեցկուհիների խոսակցությունները պետք է լինեն միայն ֆրանսերենով են: Իսկ եթե ստիպված են լինում խոսել ռուսերեն, պետք է խուսափեն «Ռ» և «Լ» հնչյունները կիրառելուց:
Այս օրիորդները պետք է ունենան հմայիչ բնավորություն և դյութիչ շարժուձև:
3. Ոճ
Իրեն հարգող կինը երբեք նորաձևության գերին չպետք է դառնա: Նրա ոճը պետք է լինի համեստ և հասարակ, այլ ոչ թե` ճչացող: Եթե կինը ոտքով զբոսանքի ժամանակ կրում է գլխարկ, որը սովորաբար կրում են կառքով զբոսնելու ժամանակ, ապա դա դիտվում է, որպես անճաշակություն: Անճաշակություն է նաև բազմերագ հագուկապը: Չի կարելի կրել օրինակ` կարմիրը` կանաչի, վարդագույնը` դեղինի հետ:
Ձեռնոցներն ու կոշիկը կնոջ հագուկապի գլխավոր տարրերն են: Կարևորը, որ ձեռնոցները համապատասխանեն զգեստին: Առանց ձեռնոցների փողոց դուրս գալն անպարկեշտ է:
Ուստի դրանք պետք է հագնել տանը, քանի որ փողոցում ձեռնոց հագնելը կամ գլխարկի ժապավենները կապելը կրկին անվայել է համարվում:4. Մարմնի մաքրություն
Մարմինը պետք է լվանալ մաքուր ջրով, ամեն առավոտ մաքրել ատամները և բերանը: Հիշե՛ք, որ խաբեբա վաճառականները շատ են, ուստի փորձեք գնել որակյալ ատամի փոշի, հակառակ դեպքում կվնասեք ատամները:
Կինը չպետք է հանվի կամ հագնվի այլ մարդկանց ներկայությամբ, դա անդաստիրակության նշան է:
5.Կրթություն և աշխատանք
Արժի՞, որ կինը կրթություն ստանա, իհարկե: Չէ որ նա կարող է դրականորեն ազդել գիտության զարգացման վրա և հաջողության հասնել:
Ամեն դեպքում, եթե կինը կրթված է, նա կարող է դառնալ տան զարդը և օգտագործել գիտելիքները համապատասխան պահին: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա այն գեղեցկացնում է կնոջը: Չէ որ տան մաքրությունը հենց կնոջ ուսերին է: Եվ երջանիկ կլինի այն տղամարդը, եթե ամուսնանա կրթված և աշխատասեր կնոջ հետ:
6. Պարկեշտություն
Գլուխ քորել, մատերով մազերի հետ խաղալ, քիթը կամ ականջը քչփորել, եղունգները կրծել, բոլորի ներկայությամբ փչել և հանգցնել մոմը, այս գործողությունները համարվում են ոչ պարկեշտ: Ամոթալի է համարվում նաև սեղանի մոտ նստած փռշտալ, հորանջել, ատամները մաքրել, ծխախոտ ծխել:
Հիշե՛ք, երիտասարդ տիկինը պետք է ունենա անմեղ դեմք, բայց ոչ երբեք հիմար:
Դանակ, պատառաքաղ կիրառելիս` օրիորդը պետք է փոքր ինչ բարձրացնի ճկույթները: Իսկ թեյի գդալը պետք է բռնի բթով և մատնեմատով: Նախընտրելի է, որ աշխարհիկ օրիորդը պառկի քնելու գիշերը ժամը 1-ին: Մինչև քնելը` թերթի ֆրանսիական որևէ վեպ և քնելուց առաջ չմտածի տխուր և ծանր «բաների» մասին, հատկապես` մարդասպանների, աղքատների, մկների, սարդերի, ուրվականների, որբերի, հիվանդությունների և հրդեհների մասին:
Պարկեշտ տիկինը պետք է խուսափի անհամեստ երազներից: Իսկ նման դեպքերում էլ նա պետք է անպայման արթնանա և պտտվի հակառակ կողմ, այլ ոչ թե քնի և փորձի տեսնել անբարո երազի շարունակությունը:
Պետք է հիշել, որ հանգիստ խիղճը, հանգիստ քնի լավագույն գրավականն է:
Վերջում պետք է ֆիքսել, որ աշխարհիկ օրիորդի նույնիսկ լացն ու ծիծաղը պետք է լինի գեղեցիկ և անթերի:
«Աշխարհիկ կյանքի կանոնները և էթիկան» խորհուրդների ժողովածու
Հեղինակ` Յուրև և Վլադիմիրովսկի 1896թ.







Comments
Post a Comment