Համասեռամոլ Պյոտր Չայկովսկին և նրա կանայք

Չայկովսկու անձնական կյանքն եղել է շատ գունեղ և հագեցած: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու պատճառով` երգահանի կյանքում քիչ են եղել կանայք և նրանց հետ կապված պատմությունները: Ամեն դեպքում մի քանի հիշվող դեպքեր եղել են:  Չայկովսկին կանանց հանդեպ միշտ ունեցել է պլատոնական, ընկերական և տաքուկ զգացմունքներ:  Կանանց ցանկին, ոնց հետ որոշակի հարաբերություններ է ունեցել երգահանը, պատկանում են Վերա Դավիդովան, օպերային երգչուհի Դեզիրե Արտոն, ֆինանսական հովանավոր` Նադեժդա ֆոն Մեկքը և կինը` Անտոնինա Միլյուկովան:

Վերա Դավիդովա
Վերայի հետ Չայկովսկին հանդիպել է 1867թ.-ի օգոտոսին, Էստոնիայում, արձակուրդի ժամանակ: Վերան Չայկովսկու քրոջ ամուսնու քույրն էր: Դավիդովան առաջին աղջիկն էր, ում հանդեպ Չայկովսկին նուրբ զգացմունքներ է ունեցել: 
Վերա Դավիդովա


Բայց կանանց հանդեպ երգահանն անտարբեր էր, ու չէր էլ կարող խոստովանել, թե ինչու:  Այդ պատճառով Վերայի անպատասխան սերը տարիների ընթացքում վերածվեց ընկերության: Դավիովան, ինչպես և կարելի է կանխատեսել, ամուսնացավ այլ տղամարդու հետ, որն իրենից մեծ էր 20 տարով:  Սակայն դա չխանգարեց, որ Վերան ու Չայկովսկին մնան լավ ընկերներ:  Վերային է նվիրված Չայկովսկու 1867թ.-ին գրած «Воспоминание о Гапсале" (Op. 2)» ստեղծագործությունը:

Դեզիրե Արտո
Դեզիրեի հետ երգահանը ծանոթացել է 1868թ.-ին Մոսկվայում: Չայկովսկուն գայթակղել էր Դեզիրեի տաղանդը, ձայնը, խարիզման:  Երգահանը հավանաբար սիրահարվել էր ոչ թե աղջկան, այլ նրա արտիստական կեցվածքին և վառ անհատականությանը:  Չայկովսկին նույնիսկ պլանավորել էր ամուսնանալ երգչուհու հետ, բոլորը գիտեին այդ մասին: Երգահանի որոշ ընկերներ դեմ էին դրան, քանի որ հայտնի երգչուհու ամուսնու անվան  տակ թաքնված էր լինելու մարդ, որը հոմոսեքսուալ էր:  Դեզիրեի և Պյոտրի հարաբերությունները երկար չտևեցին:
Դեզիրե Արտո


Երգչուհին հյուրախաղերով մեկնեց Լեհաստան և 1869թ.-ին ամուսնացավ իր կոլեգա, օպերային երգիչ` Մարիանո Պադիլյու-Ռամոսի հետ:

Նադեժդա ֆոն Մեկք
Նադեժդա ֆոն Մեկքը կոմպոզիտորի լավագույն ընկերն ու ֆինանսական հովանավորն էր դարձել նամակագրությունների արդյունքում:  Նադեժդա ֆոն Մեկքին հիացնում էր կոմպոզիտորի տաղանդը, սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ոչ կինը, ոչ սիրուհին, ոչ էլ սիրեցյալը։ Նա ընդմիշտ մնաց նրա միայն գաղտնի ընկերուհին, խորհրդատուն, հոգեպես մոտ ու հարազատ անձնավորություն, որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը, որոնց նա կարող էր հաղորդակից դարձնել միայն ամենահավատարիմ, անկեղծ ու անձնվեր բարեկամներին։ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ, նրան ձգում էին միայն տղամարդիկ: Պյոտրը տառապում էր «տկարությունից» խուսափում էր հակառակ սեռի անձանց հետ հանդիպումից, իսկ բարոնուհին տառապում էր անհասանելի երջանկությունից ու սիրուց։
Նադեժդա ֆոն Մեկք

Տասներեք տարի անց ֆոն Մեկքը Չայկովսկուն ուղարկում է շատ չոր ու հակիրճ մի նամակ, ուր հայտնում է, թե այլևս չի կարող օգնել կոմպոզիտորին, քանի որ գտնվում է շատ ծանր ֆինանսական դրության մեջ և խնդրում է այլևս չգրել իրեն, իսկ նամակի վերջում հավելում ․ «Երբեմն հիշիր ինձ»:

Անտոնինա Միլյուկովա
Ապագա կնոջ հետ Չայկովսկին հանդիպել է 1872թ.-ին, Անտոնինայի եղբոր տանը:  Աղջիկը հանդիպումից սկսած` 4 տարի թաքուն սիրել է երգահանին: 1877թ.-ի գարնանը Միլյուկովան նամակ է գրում Չայկովսկուն, որտեղ խոստովանում է, որ սիրում է նրան,  վերջինս էլ պատասխանում է աղջկան և այդպես սկսվում է սիրային նամակագրությունը:  Երգահանն այդ ժամանակ ցանկանում էր ամուսնանալ և ակտիվ  որոնումների մեջ էր:  Չայկովսկին փնտրում էր մեկին, որը կլիներ ոչ թե իր կինն, այլ ավելի շուտ  ընկերը:  Նա ըմբռնումով պետք է մոտենար իր ոչ ավանդական սեռական կողմնորոշմանն ու ցանկություններին:  Սիրահարված Անտոնինան հիանալի տարբերակ էր:  Սակայն այստեղ նա թույլ տվեց իր մեծագույն սխալը: Աղջիկն ու երգահանն ապագայի հետ կապված տարբեր պլաններ ունեին:
Չայկովսկին և Անտոնինան
Իր այս ամուսմության մասին Չայկովսկին նամակով հայտնում է բարոնուհի Նադեժդա ֆոն Մեկքին: Նամակում կոմպոզիտորը պատմում է, թե հանդիպել է մի աղջկա, որը խենթի պես սիրահարվել է իրեն ու ակնարկել. եթե Պյոտրը հեռանա՝ ինքնասպան կլինի …
Նամակագրական կապից և մի քանի հանդիպումներից հետո Չայկովսկին առաջարկություն է անում Անտոնինային:  Սակայն այդ ամուսնությունն այնքան անհաջող է լինում, որ նրանք սկսում են  ապրել առանձին: 
Չայկովսկին և Անտոնինան երեխաներ չունեցան, քանի որ նրանց միջև չկար անգամ ամուսնական  իրական հարաբերություն: 
Չնայած երգահանը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի բաժանվի կնոջից, բայց այդպես էլ դա նրան չհաջողվեց:  Ամուսնությունը մեծ ու ցավոտ հետք թողեց նրանց հոգում: 

Comments