Արքայական պալատներում, արքունիքում ֆլիրտը` նույն ինքը՝ սիրախաղը, շատ հայտնի և սիրված զբաղմունք էր: Պալատական տիկնայք, իրենց սիրելիներին ազդանշաններ
ուղարկելու համար, ինչ հնարքների ասես, որ
չեն դիմել. Ծաղիկներ էին ջրում կամ ծաղկամանի մեջ տեղավորում, արհեստական խալեր օգտագործում
և իհարկե, հովհարով խաղում:
<<Ֆլիրտ>> բառը ծագել է լատիներեն
<<florem>> բառից, որը նշանակում է ծաղիկ: Ֆրանսիայում, որտեղ արիստոկրատուհիները գրավել էին
սիրախաղի և սիրահետելու արվեստի բարձրունքները, գրավչության գործում շատ էին
օգտագործում ծաղիկներ: Համարվում էր, որ սիրախաղի ծաղկային լեզուն Թուրքիայից
Անգլիա է բերել, Բրիտանական կայսրության դեսպանի կինը` լեդի Մոնտեգյուն: Թուրքական դեսպանատանը պահպանված
իր հայտնի նամակներում, նա ոչ միայն մանրամասն նկարագրում էր մահմեդական Արևելքի
առօրյան և սովորույթները, այլև ներկայացնում էր, թե ինչպես կարելի է վերաբերել
ծաղիկներին, որպեսզի նրանք վերածվեն գաղտնի հաղորդագրությունների.
<<Չկան նման գույներ,
ծաղիկներ, խոտ, մրգեր, քարեր, թռչունների փետուրներ, որոնք չունենան իրենց
զուգահեռ հաղորդագրությունը, դուք կարող եք իրար հետ վիճել, իրար զրպարտել,
ուղարկել կրքոտ, սիրային, ռոմանտիկ, ընկերական նամակներ, փոխանակվել
նորություններով, դրա հետ մեկտեղ` չկեղտոտելով անգամ մատները>>, գրում էր
լեդի Մոնտեգյուն:
Սիրախաղի թուրքական
ավանդույթները տարածվել էին ողջ Եվրոպայում: 19-րդ դարի սկզբում սկսեցին ի հայտ
գալ <<Ծաղկային բառարաններ>>:
Դրանցից ամենահայտնին <<Le langage des
Fleurs>>` ծաղիկների լեզուն, բառարանն էր: Հեղինակը մադամ Շարլոտտա դը լա Տուրն էր, այս
անվան տակ սակայն թաքնված էր գրող Էմե Մարտենը: Գրքի վերջում կար ռեալ բառարան, որտեղ նկարագրվում
էր, թե ինչպես և ինչ իրավիճակներում կարելի է օգտագործել այս կամ այն ծաղիկը: Օրինակ՝ տվյալ լեդին, իր մելանխոլիկ իրավիճակը ցույց տալու համար, պետք է
կիրառեր Ուղտափուշ: Որպեսզի ցույց տար, թե երջանիկ է, դրա համար պետք է օգտագործեր
Թթվառվույտ բույսը, իսկ ահա Ռեհանը ատելության խորհրդանիշն
էր:
Ամբողջ 19-րդ դարի ընթացքում ծաղկային այս բառարանները մեծ տարածում գտան:
Ամբողջ 19-րդ դարի ընթացքում ծաղկային այս բառարանները մեծ տարածում գտան:
Գաղտնի հաղորդագրություն փոխանցելու
մեկ այլ ձև էլ` խալերն էին: Սկզբում արհեստական
խալերը կիրառվում էին մարմնի և դեմքի խնդիրները ծածկելու համար, բայց հետո դրանք դարձան
սիրային հաղորդագրությունների միջոց:
Քթի տակի մուգ խալը` նշանակում
էր բաժանում, շրթունքի վրայի խալը` կոկետություն, այտի վրայինը` համաձայնություն: Իսկ ահա, ի սրտե ներկայացվող սերը, արտահայտվում
էր կրծքի վրա փակցված մեծ խալով:
Պալատական սիրախաղերի ամենահայտնի,
պահանջված և գեղեցիկ միջոցը իհարկե մնում է հովհարը: Հայտնի գրող Ջերմենա դը Ստալը գրում էր, որ հովհարը
կիրառելու արվեստի շնորհիվ էին տարբերակում արքայադստերը` կոմսուհուց, մարկիզուհուն`
բուրժուազիայից: <<Հովհարի լեզուն>> մեծ տարածում ուներ 18-րդ դարում:
1740թ.-ին լույս տեսնող <<The Gentleman’s Magazine>> ամսագրում, ներկայացված էր մի հրատարակության գովազդ, որտեղ
տպագրվում էին <<Հովհարի լեզվի>> նշանները: Այբուբենի յուրաքանչյուր տառը, որևէ զգացմունք
կամ էմոցիա էր նշանակում, որը կարելի էր արտահայտել հովհարի շարժումներով: Օրինակ՝ եթե ինչ-որ տիկին դուրս էր գալիս
պատշգամբ և դանդաղ թափահարում հովհարը, դա նշանակում էր` <<Ես չեմ կարող
դուրս գալ>>: Կամ եթե շարժումները կտրուկ էին, էմոցիոնալ, իսկ պատշգամբի
դուռը բաց էր, նշանակում էր, որ նա շուտով դուրս կգա: Եթե տվյալ տիկինը հովհարը հպում էր
շրթունքներին, նշանակում էր նա անվստահ է: Խանդը արտահայտվում էր աքսեսուարի կտրուկ
բացմամբ, իսկ փոխադարձ զգացմունքը խորհրդանշում էր` ձեռքով ծածկված հովհարը:
Նախորդ դարերում,
սիրախաղի հիանալի միջոց էր նաև վարդի փշի ծակոցը կամ միջատի խայթոցը, որոնց պակասը
ի դեպ չկար:
17-18-րդ դարերում,
ֆրանսիացի ջենթլմենների շրջանում, նորաձև էր համարվում սիրելի տիկնոջ մարմնի
վրայից վերցված միջատի պահպանումը: Նրանք միջատին պահպանում էին հատուկ արկղիկների
մեջ:






Comments
Post a Comment