Ալեքսանդր Ռոուի «Морозко» գլուխգործոցի էկրանային պատմությունը սկսվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնից, որտեղ ֆիլմը ստացել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակը: Այնուհետև կինոնկարը վարձույթով վերցրել է Հոլիվուդը: Անձամբ Սթիվեն Սփիլբերգը հիացած էր ֆիլմի հատուկ էֆֆեկտներով:
Ամռանը «Морозко»-ն նկարահանում էին Զվենիգորոդում, իսկ ձմռանը` Մուրմանսկում: Նկարահանող խումբն ապրում էր Օլենեգորսկ քաղաքի հյուրանոցում: Նկարահանումներն իրականացվում էին ձմեռային անտառում: Շուրջ բոլորը ձյան փաթիլներ էին, սառցակալած ծառեր, այսպես կինեմատոգրաֆիստները հայտնվել էին «Морозко»-ի թագավորությունում և սեփական մարմնի վրա զգացել, թե ինչ է իսկական ցուրտը:
![]() |
| Ալեքսանդր Ռոու |
Իվանուշկան (Էդուարդ Իզոտով) ձյունակույտերի միջով վազվզում էր բարակ վերնաշապիկով, Բաբա-Յագայի (Գեորգի Միլլեր) հագուստը բաղկացած էր ցնցոտիներից, իսկ Նաստենկան (Նատալյա Սեդիխ) իր բարակ սարաֆանով` դողում էր սոճիների տակ. «Ես այդ ժամանակ 15 տարեկան էի, և այդ պատճառով նկարահանումներին մասնակցում էր նաև մայրս: Նա տաք սուրճով անընդհատ ինձ փորձում էր տաքացնել: Բայց ցուրտը, դժվարություններն ընդունում էի, որպես շնորհ: Չէ որ ես հայտնվել էի հեքիաթում, և դա էր կարևոր: Իսկ դա տեղի ունեցավ շատ պատահական: Ինձ առաջարկեցին հանդես գալ սառցային տոնակատարությանը` «Մահացող կարապը» բեմադրությամբ, բայց այդ ժամանակ ես արդեն սովորում էի Մեծ թատրոնին կից դպրոցում: Իսկ բալետի պարուհիներին արգելված էր չմուշկներով սահել, ձի հեծնել կամ հեծանիվ վարել:
![]() |
| Նաստենկա (Նատալյա Սեդիխ) |
Բայց որոշեցի ռիսկի գնալ և ճիշտ էլ արեցի, բալետի ուսուցիչներս այդպես էլ չիմացան այդ ամենի մասին, բայց այ Ալեքսանդր Ռոուն ինձ հեռուստացույցով տեսավ և հրավիրեց ֆիլմի փորձերին: Ռեժիսորի կարծիքով շատ էի երեխայի նման, դրա համար աչքերս ներկեցին կապույտ ստվերաներկով, շրթունքներս դարձրեցին վառ կարմիր, իսկ ձմեռային տեսարանների համար ամրացրեցին սպիտակափայլ թարթիչներ, որոնք հետո մեծ դժվարությամբ էի հեռացնում» հիշում է Նատալյան:
Էկրանային Նաստենկան չի թաքցնում, որ իրականում սիրահարվել էր Իվանուշկային և անհամբերությամբ սպասում էր ֆիլմի ավարտական հատվածի նկարահանումներին, որպեսզի համբուրեր իր արքայազնին: Դա երիտասարդ օրիորդի առաջին համբույրն էր:
![]() |
| Մարֆուշա (Իննա Չուրիկովա) |
Իվանուշկայի դերակատար Էդուարդ Իզոտովոյին բոլորն ասում էին, թե նայիր ինչպես է աղջիկը քեզ սիրահարվել, սակայն դերասանն այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Ինգա Բուդկևիչի հետ: Ի տարբերություն Նաստենկայի, նրա քրոջը` Մարֆուշային (Իննա Չուրիկովա) դիմահարդարներն ուղղակի այլանդակել էին: Նրան ամրացրել էին անգույն թարթիչներ, յուղոտ մազեր, դեմքին նկարել էին երկու խոշոր, կարմիր պեպեններ: Ռեժիսորի օգնականը հիշում է. «Երբ Իննան ինքն իրեն նայեց հայելու մեջ, ցանկանում էր լաց լինել, հետո հանգստացավ և ասած».
«Միթե ես այսքան տգեղ եմ, ինձ թվում է ես էլ երբեք չեմ ամուսնանա~»»:
Իննան այդ ժամանակ սովորում էր թատերական ինստիտուտում և Մարֆուշայի կերպարը նրա կյանքի առաջին դերերից մեկն էր: Ամեն դեպքում Իննան այդքան էլ գեղեցիկ չէր, սակայն շատ տաղանդավոր և հումորով աղջիկ էր:
![]() |
| Ձմեռ պապ (Ալեքսանդր Խվիլյա) |
Հեքիաթի գլխավոր հերոսի` Ձմեռ պապու կերպարը կերտել է Ալեքսանդր Խվիլյան: Նկարահանող խումբը հիշում է, որը Խվիլյան անընդհատ մրթմրթում էր, քթի տար երգեր երգում: Նա հիանալի ձայն ուներ: Միաժամանակ նա իսկական Ձմեռ պապ էր, բարի ու հոգատար: Կարևոր կերպարներից էր նաև Բաբա-Յագան: Այս դերը վարպետորեն կերտել է Գեորգ Միլլյարը: Դերասանն անձամբ է ստեղծել Բաբա-Յագայի տվյալ կերպարը, այդ ծամածռություններն ու խոսելաձևը:
Միլլյարը մի թուլություն ուներ` ոգելից խմիչքների հանդեպ սերը: Եվ դրա պատճառով ռեժիսոր Ալեքսանդր Ռոուն ստիպված էր լինում նրա «թիկունքը պահել»:
![]() |
| Բաբա-Յագա (Գեորգ Միլլյար) |
Ֆիլմում հաճախ կարելի է հադիպել «հրաշքների», որոնք արված են մեծ վարպետությամբ: Օրինակ` բոլորի աչքի առաջ հայտնվում և անհետանում է ծերուկ-Բորովիչոկը, կամ ծառերը վայրկյանական պատվում են եղյամով:
Նկարահանման այս տարբերակը ռեժիսոր Ռոուն օգտագործել է նաև 1937թ.-ին:
Ռեժիսորն ու դերասանները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ֆիլմը իրական հեքիաթ դառնա երեխաների և մեծահասակների համար և դա այդպես է մինչև օրս:







Comments
Post a Comment