«Վարպետն ու Մարգարիտա»-ի Բեգեմոտ կատվին գիտեն բոլոր գրքամոլները: Նա վեպի մեկ այլ հերոս` Վոլանդի ծաղրածուն էր: Այս չարիքի ծնունդը հայտնի է, թերևս իր սրամտություններով:
 |
Միխայիլ Բուլգակով
|
Սակայն ինչպե՞ս է Բուլգակովն այս կերպարը ստեղծել: Ըստ գրողի կնոջ` Լյուբով Բելոզերսկայաի, Բեգեմոտի իրական նախատիպն է եղել նրանց տան կատուն` Ֆլյուշկան:
 |
Լյուբով Բելոզերսկայա
|
Այն բավականին մեծ էր և մոխրագույն: Վեպում Բուլգակովը կատվին սև գույն է «ներկել», քանի որ ըստ ավանդույթի, ոչ մաքուր ուժերի հետ կապված են հենց սև կատուները: Բեգեմոտի գերբնական
անցյալի
մասին տեղեկությունն էլ հեղինակը վերցրել է քարոզիչ Միխայիլ Օրլովի «Սատանայի հետ մարդկային փոխհարաբերությունների պատմությունը» (1904թ.)
գրքից: Դուրս գրված այդ տողերը նույնիսկ պահպանվել են բուլգակովյան արխիվում:
Այդ գրքում, մասնավորապես նկարագրված է 17-րդ դարի Ֆրանսիայում գտնվող Լուդենյան վանքի մայրապետ՝ Աննա Դեզանժի կյանքը:
Նա դիվահարված էր յոթ չարքերի կողմից` Ասմոդեուսի (դևերի թագավոր),
Ամոնի, Գրիզելի, Լևիաֆանի, Բեգեմոտի, Բալամոմի և Իսակարոնի: Հինգերորդ դևը հենց Բեգեմոտն էր: Նա ծնվել էր մայրապետի արգանդից:
Դիվաբանության մեջ այս չարքը պատկերված է հրեշի կերպարով, որն ունի փղի կնճիթ և մեծ ժանիքներ: Նրա ձեռքերը նման են մարդու ձեռքերին, իսկ մեծ որովայնը, կարճ պոչը, հաստ թաթերը հիշեցնում են գետաձիու (бегемот):
Բուլգակովի վեպում Բեգեմոտ անունով այս դևը վերածվեց՝ խոշոր չափեր ունեցող կատու-փոխակերպուկի: Բուլգակովի Բեգեմոտը ևս ուներ մարդկային ձեռքեր, և նույնիսկ կատվի կերպարում վարպետորեն այդ ձեռքերը գործածում էր:
 |
Գ/Ֆ «Վարպետն ու Մարգարիտան» 2005թ.
|
Վեպում մի հատված կա, որտեղ Բեգեմոտը ձեռքը երկարացնում է, կոպեկ տալիս վաճառողին և վերցնում տոմսը: Դիվաբանության մեջ Բեգեմոտը համարվում է շատակերության չարքը: Ահա թե ինչու է Բուլգակովի Բեգեմոտը անընդհատ ուտում:
 |
| Բուլգակովի և Բեգեմոտի արձանը Խարկովում |
Ի դեպ,
2005թ.-ին ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի նկարահանած «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում Բեգեմոտի կերպարում հանդես է եկել հայազգի դերասան Վանո Միրանյանը: Այս հեռուստասերիալը վեպի հաջողված էկրանավորումներից մեկն է:
Comments
Post a Comment