Որքա՞ն է կշռում մարդու հոգին. բժիշկ Դունկան Մաքդուգալի փորձարկումները


1906թ.-ին ամերիկացի բժիշկ և կենսաբան  Դունկան Մաքդուգալն իրականացրեց մի քանի փորձարկումներ` կապված մարդու մարմնի քաշի հետ:  Ըստ նրա, մահվան պահին մարդու քաշը մի քանի գրամով պակասում է:  Նա կարծում էր, որ մարդու հոգին ունի որոշակի քաշ:  Եվ երբ մարդը մահանում է, հոգին լքում է ֆիզիկական մարմինը, վերջինիս  քաշը  պակասում է:  Հետևաբար, մահից առաջ և հետո մարմնի քաշի տարբերությունը տալիս է հոգու ծանրության արժեքը:  
Դունկան Մաքդուգալը

Թոքախտով հիվանդների բուժման կենտրոնում աշխատելու ժամանակ,  1901թ.-ին Մաքդուգալը որոշեց պատրաստել հատուկ մահճակալ, որը կգրանցեր մահացողի քաշը: Մահճակալը պատրաստելու համար նա կիրառեց հատուկ կշեռք, որը օգտագործում էին բամբակ կշռելու համար:  Դրա շնորիհիվ հնարավոր կլիներ արձանագրել գրամների տարբերությունները:  Թոքախտով հիվանդերից մեկի մահվան  ժամանակ` բժիշկը ֆիքսեց քաշի նվազում: Կոնկրետ այդ անձի մարմինը, մահվան պահին կորցրեց 21 գրամ: Բժիշկը որոշեց այդ գիտական փորձարկման արդյունքները հրատարակել սկզբից պարբերականներում, այնուհետև` գիտական հրատարակություններում:  Մասնավորապես, «Ամերիկյան բժշկություն» գիտական ամսագրում նա գրել էր. «Առաջին հիվանդը 3 ժամ 40 րոպե գտնվել է հսկողության տակ, մինչև վրա կհասներ մահը:  Նա պառկած էր հատուկ մահճակալի վրա, այն կշռում էր մահացողի մարմնի ամեն մի գրամը և դա արտացոլում սանդղակի վրա:
 Տվյալ մահճակալը պատրաստված էր մաքսիմալ հարմարավետ, չնայած որ այնտեղ պառկողը փաստացի մահացած էր:  Մահվան մահճում գտնվողը դանդաղ և անդադար կորցնում էր քաշը` շնչառական ուղիների և քրտնարտադրության միջոցով խոնավության գոլորշացման հետևանքով: Այդ ամբողջ ընթացքում ես անդադար հետևում էի սանդղակին և եթե քաշի աննշան փոփոխություն անգամ լիներ, ես կնկատեի: 3 ժամ 40 րոպե անց հիվանդը, երբ մահացավ սանդղակի սլաքն անմիջապես նվազեց: Քաշի կորուստն արձանագրեցինք, որը տվյալ հիվանդի մոտ 21 գրամ կազմեց:  
Քաշի հանկարծակի նվազում չի կարող կապված լինել ոչ օրգանիզմի խոնավության գոլորշիացման հետ, ոչ էլ  ներքին օրգանների շարժով:  Միայն մեկ տարբերակ կար, արտաշնչման միջոցով` թոքերի միջից օդնի արագ հեռացումը:  Սակայն դա բացառեցինք, քանի որ ես անձամբ պառեցի այդ մահճակալի վրա, և որքան հնարավոր էր խորը արտաշնչեցի, որպեսզի օդը մաքսիմում թոքերիցս դուրս գար, բայց իմ օգնականը այդպես էլ չգրանցեց մարմնիս  քաշի նվազման փաստը:  Նույնը կրկնեցինք իմ օգնականի օրինակով, սակայն կրկին քաշի ոչ մի փոփոխություն:  Սկսեցին լրջորեն մտածել, մի՞թե այդ 21 գրամը հիվանդի հոգու քաշն էր»:

Մաքդուգալի երկրորդ փորձարկման ժամանակ մահացողի մարմնի քաշն այնպիսի արագությամբ նվազեց, որ բժիշկը չհասցրեց արձանագրել քաշի նվազման կոնկրետ ժամանակահատված:
Բժշկի երրորդ փորձարկման ժամանակ, նա կրկին ֆիքսեց մահացողի մարմնի քաշի կորուստը, այս անգամ այն սկզբից կազմեց 45 գրամ, իսկ մի քանի րոպե անց քաշը նվազեց ևս 30 գրամով:
Գիտնականն այս փորձարկումը բժիշկն իրականացրեց 15 շների վրա, սակայն կենդանիներից ոչ մեկի մոտ չգրանցվեց քաշի նվազում, Մաքդուգալը այն մտքին եկավ, որ շները հոգի չունեն:
Չնայած, որ Մաքդուգալը փորձարկումների ժամանակ հետևել էր բոլոր կանոներին, այնուամենայնիվ ժամանակակից գիտնականները կասկածում են այդ փորձարկումների արդյունքների ճշգրտության վրա:  Կասկածի տեղիք են տալիս չափումների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը և  օգտագործած սարքավորումների ճշգրտության բացակայությունը:
Չնայած գիտնականների որոշ կասկածներին, այնուամենայնիվ նրանցից ոչ ոք այդպես էլ  չկրկնեց բժիշկ Մաքդուգալի փորձարկումները, գոնե վերջինիս գրանցած արդյունքները հաստատելու կամ մերժելու համար:

Մաքդուգալի կողմից ձեռք բերված 21 գրամի արժեքը դարձավ հայտնի մեմ, իսկ 2003թ.-ին «21 գրամ» անվամբ ֆիլմ նկարահանվեց, որտեղ ներկայացվում է բժշկի փորձարկումները:

Comments