Քողը կա ու կլինի կանացի աքսեսուարներից ամենաառեղծվածայինը: Այն ծածկում է կնոջ դեմքն ու դարձնում նրան առավել գրավիչ: Այս իրն առաջին անգամ հայտնվել է Արևելքում: Դրանով կինը ծածկում էր ոչ միայն դեմքն, այլև` ողջ մարմինը: Արևելյան քողերը պատրաստվում էին բամբակից և նույնիսկ բրդից: Դրանք նման էին մահմեդական չադրային:
Մեզ ծանոթ դասական քողը, որպես այդպիսին, ի հայտ է եկել Եվրոպայում, այն էլ միջնադարյան Եվրոպայում: Քողերը մեծ պահանջարկ են վայելել 14-15-րդ դարերում: Այդ տարիներին Բուրգունդյան արքունիքում, ազնվական վերնախավում քողերի իսկական պաշտանմունք էր սկսվել: Կանայք այն ամրացնում էին Հեննիին (կոնաձև կանացի աքսեսուար, որը նորաձև էր միջնադարում), իսկ տղամարդիկ` գլխարկներին: 15-րդ դարից սկսած` քրիստոնեական երկրներում սպիտակ քողը դարձավ հարսնացուի կերպարի անբաժանելի մասը, իսկ ահա սև քողը, կանայք կիրառում էին սգավորի իրենց կերպարն ամբողջացնելու համար: Իհարկե, սպիտակ քողի ավանդույթը մինչև այսօր կա:
16-րդ դարում քողերի ու այդ թվականներին հատուկ գլխարկների (Mob-cap) նորաձևությունն անկում ապրեց: Եթե քողերը հետո կրկին կդառնան նորաձև, ապա Mob-cap-ը` ոչ, դրանք այսօր հիմնականում օգտագործվում են, դիմակահանդեսային կերպաներ ստեղծելիս:
1500թթ.-ներին միայն իսպանուհիներն էին կրում քողանման, սև ժանյակից պատրաստված աքսեսուարներ, որոնց Մատիլյա էին անվանում: Բարրոկո և Ռոկոկկո (16-18-րդ դարեր) դարաշրջաններում շատ հազվադեպ կարող էիր հանդիպել քող կրող կանանց կամ տղամարդկանց:
1500թթ.-ներին միայն իսպանուհիներն էին կրում քողանման, սև ժանյակից պատրաստված աքսեսուարներ, որոնց Մատիլյա էին անվանում: Բարրոկո և Ռոկոկկո (16-18-րդ դարեր) դարաշրջաններում շատ հազվադեպ կարող էիր հանդիպել քող կրող կանանց կամ տղամարդկանց:
Եկավ Բիդերմայեր (1815-1848 թթ.) դարաշրջանը, քողերը սկսեցին կրկին զարդարել կանացի գլխարկները, նամանավանդ` ցիլինդրները:
Դրանք կանայք հիմնականում կրում էին ձիավարության ժամանակ: Բայց քողերի նորաձևությունն իր պիկին հասավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, մինչև առաջին Համաշխարհային պատերազմը: Դրանից հետո, 1930թթ.-ներից սկսած քողերը դարձան մինի և սկսեցին ծածկել կնոջ դեմքը ոչ թե ամբողջությամբ, այլ միայն դեմքի վերին հատվածը: Մահմեդական երկներում էլ հակառակն է` քողերը ծածկում են կնոջ դեմքը` ստորին հատվածից` աչքերը չհասած:
Մեր օրերում դասական քողը օգտագործվում է հիմնականում նորաձևության ցուցադրությունների ժամանակ, իսկ ավելի համարձակ աղջիկները, այն կիրառում են առօրյայում, ամրացնելով ժամանակակից ձմեռային գլխարկներին: Կերպարն էլ ամբողջացնում են ջինսերով և գունավոր բլուզներով:








Comments
Post a Comment