Ատամի մածուկը մեծ պահանջարկ ունի
ոչ միայն
այսօր, այլև դարեր
առաջ: Հին եգիպտացիներն այն ամեն օր կիրառել են: Իհարկե, դա մածուկ չէր, այլ փոշի` բաղկացած աղից, անանուխից, պղպեղից և հիրիկի տերևներից: Այլ տեսք
են ունեցել նաև ատամի խոզանակների «նախահայրերը»:
Արևելքի ժողովուրդները ատամների մաքրման և ախտահանման համար օգտագործում էին հատուկ արմատ: Ասում են, մահմեդականների մոտ ատամների մաքրման այդ եղանակը գալիս
է դեռ Մուհամեդ մարգարեի ժամանակներից: Եվրոպան
այդ
ընթացակարգին
անցել
է
12-14 դար անց:
Կիևյան Ռուսիայում ատամների մաքրման համար օգտագործել են կաղնու կտորները: Վերցրել են կաղնու բարակ ճյուղերը, այնքան են ծամել, մինչև այն վերածվել է մանրաթելի: Այդ մանրաթելերը շատ լավ մաքրել են ատամները սննդի մնացորդներից, իսկ առաջացած հյութը` բերանն աղտահանել է: Ժամանակակից ատամնախոզանիկի նախատիպը ստեղծվել է Չինաստանում 1498 թ.-ին։ Այն բամբուկե փայտիկ էր, որին ամրացվում էր մազեր՝ սիբիրյան վայրի վարազի կողերից։ Օգտագործվում էր առանց ատամնամածուկի։ Իվան Ահեղի կառավարության տարիներին թագավորական երեկույթների ժամանակ ազնվատոհմիկ երիտասարդները օգտագործում էին «ատամնային ավելը»։

![]() |
| Ցուցադրվում է, թե ինչպես պետք է գործածել խոզանակը 1899թ. |
Ատամնախոզանակների արտադրությունը սկսել է 1780 թ.-ին անգլիացի Ուլլիամ Ադդիսը։ Ապստամբությունների մասնակցության համար բանտում հայտնված Ուլլիամը, 1770 թ.-ին ստեղծում է առաջին խոզանակը։ Այն պատրաստելու համար, նա օգտագործել էր ոսկրի կտորի
ծակված անցքերից անցկացված թելիկների փունջ։ Դուրս գալով
բանտից՝ նա հիմնեց խոզանակների արտադրություն,
որը մինչև
այժմ գոյություն ունի Wisdom
Toothbrushes անվամբ։
ԱՄՆ-ում առաջին
զանգվածային արտադրությունը սկսվել է 1850 թ.-ին, Ուոդսվորֆի կողմից։ Այդ խոզանակների բռնակը
պատրաստված էր ոսկրից, իսկ գլխիկը՝ սիբիրյան վարազի բրդից։
Դա ամենալավ տարբերակը չէր, քանի որ բնական
մազիկները բակտերիաների զարգացման համար հարմար
միջավայր էին և խոզանակը շատ ուշ էր չորանում:
1938 թ.-ի Oral-B
ընկերությունը արտադրեց խոզանակ, որի բնական մազիկները փոխարինված էին արհեստական՝ նեյլոնե մազիկներով:
1954 թ.-ին Շվեյցարիայում արտադրվել է առաջին էլեկտրոնային խոզանակը, իսկ 2003 թ.-ին ԱՄՆ-ում արված
հարցումից պարզվել է, որ ատամնախոզանակը համարվում է համար
մեկ հայտնագործությունը, առանց
որի մարդը
չի կարող
ապրել՝ հետևում թողնելով ավտոմեքենան, համակարգիչը, բջջային հեռախոսը և միկրոալիքային վառարանը:

Comments
Post a Comment