2018թ.-ի նոյեմբերի 12-ը Marvel-ի երկրպագուների ամենատխուր օրն էր:
95 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ստեն Լին: Հենց այս մարդն է ստեղծել «Ֆանտաստիկ քառյակը», «Սարդ-մարդը», «Երկաթե մարդը», «Վրիժառուները», «Իքս մարդիկ»:
Ո՞վ է այդ կենսախինդ ծերուկը, ում հաջողվեց գրավել միլիոնավորների սրտերը` ստեղծելով Marvel կոմիքսների տիեզերքը` դարձնելով այն պաշտանմունքային:
Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
Ստենլի Մարտին Լիբերը ծնվել է 1922թ.-ին Նյու-Յորքում: Մեծ ճգնաժամին հաջորդած տարիները հեշտ չէին, տնտեսական ճգնաժամը ազդում է նաև ապագա, համաշխարհային հերոսի ընտանիքի վրա: Լիին դաստիրակում են հրեա ծնողները, որոնք ռումինական ծագմամբ էմիգրանտներ էին:
Ստենի ընտանիքը ստիպված էր ապրել փոքրիկ մեկ սենյականոց բնակարանում, նրանք այնտեղ տեղափոխվել էին Մանհեթենից, քանի որ հայրը աշխատանք չուներ: Այդ ժամանակ Լին ինը տարեկան էր: Քանի որ բնակարանը փոքր էր, Ստենը և եղբայրը գիշերում էին այդ մեկ սենյակում, իսկ հայրն ու մայրը` բազմոցին։
![]() |
| Փոքրիկ Ստենը |
Ստենը շատ էր սիրում կարդալ: Բրոնքսում ավարտելով Դևիդ Քլինթոնի միջնակարգ դպրոցը` պատանի Լին սկսում է աշխատել տարբեր տեղերում: Ինչ ասես, որ չի արել ապագա գրողը: Լուրեր էր հավաքում, գրի առնում և վաճառում:
Մամլո հաղորդագրությունն էր գրում Տուբերկուլյոզի բուժման կենտրոնի համար, այդ ամենի հետ մեկտեղ սենդվիչներ էր մատակարարում տարբեր գրասենյակներ, այդ թվում` Նյու Յորքի խոշորագույն գրասենյակներից մեկը` Ռոքֆելլեր կենտրոն:
Ինչպես նաև զբաղվում էր New York Herald Tribune թերթի վաճառքով։
16-ամյա Ստենլին աշխատանքի է տեղավորվում Timely Comics հրատարակչությունում, ավելի ուշ այս ընկերությունը կանվանափոխվի և կներկայանա, որպես Marvel:
Ստենը այդ աշխատանքը ձեռք բերեց` այսպես ասած «ծանոթի միջոցով»: Timely Comics-ում էին աշխատում ապագա գրողի հորեղբայրն (Ռոբբի Սոլոմոն) ու զարմուհին (Ջինա Գուդման): Ջինա Գուդմանն այդ պահին ընկերության կոմիքսների հրատարակիչ Մարտին Գուդմանի կինն էր:
Սկզբնական հատվածում Ստենից շատ բան չէր պահանջվում, պատանի Լին նկարիչներին լանչ էր բերում և նրանց թանաքամաները լիցքավորում:
Լիբեր կոմիքսների ստեղծման առաջին քայլերը Լին սկսել է 1941թ.-ից: Նա ամաչում էր իր հրեական արմատների համար, դրա համար աշխատանքի անցավ Ստեն Լի կեղծանունով:
Ինչպես նաև, Լիբերը չէր ցանկանում օգտագործել իրական տվյալներ այնքան ժամանակ, մինչև կստեղծեր տպավորիչ աշխատանքներ: Սակայն արի ու տես, որ կոմիքսների հրեա հեղինակը սկսեց ճանաչում ձեռք բերել, հենց Ստեն Լի անվամբ, ուստի որոշեց իր տվյալները փոխել նույնիսկ անձնագրում:
Լիի առաջիին դժվարությունները սկսվեցին 1941թ.-ին վերջին: Այդ ընթացքում ընկերությունը ստիպված աշխատանքից ազատեց երկու խոշորագույն հեղինակներին: Քանի որ վերջիներս Timely Comics-ի հոնորարներից գոհ չէին և սկսել էին համագործակցել այլ հրատարակչությունների հետ:
Ստենի ուսերին ընկավ հրատարակչության առաջատար խմբագրի ծանր աշխատանքը: 16-ամյա Լին դարձավ կոմիքս ինդուստրիայի ամենաջահել աշխատակիցը: Պատանու առաջին կոմիքսը, որի համար նա ամբողջությամբ սցենար գրեց` «Կապիտան Ամերիկայի» 5-րդ հրատարակությունն էր: Բայց աշխատանքը Timely Comics-ում երկար չտվեց, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ստենը կամավոր զորակոչվեց բանակ:
Նա ծառայում էր կապի զորքերում, որտեղ երեք տարիների ընթացքում համապատասխան հրահանգներ գրեց և խմբագրեց, ինչպես նաև զինված ուժերի համար օգնեց ստեղծել ուսուցողական ֆիլմեր:
![]() |
| Լին բանակում |
Նա նաև դարձավ այն ինը մարդկանցից մեկը ԱՄՆ-ի ամբողջ բանակում, որ ստացավ զինվորական «դրամատուրգ» ռազմական դասակարգումը:
Առաջին հաջողությունը
Վերջնական հաջողության Ստենը հասավ 20 տարի անց միայն:
1961թ.-ին լույս տեսավ «Ֆանտաստիկ քառյակ» կոմիքսը: Նրան այս հարցում օգնեց նկարիչ Ջեք Քյորբը:
Լիի առաջ խնդիր էր դրված ստեղծել օրիգինալ մի կոմիքս, որը ընթերցողի երևակայությունը կցնցեր: Ինչպես դա արեցին օրինակ` Բեթմենն ու Սուպերմենը: Այդ տարում հենց Timely Comics-ը վերանվանվեց Marvel Comics:
«Ֆանտաստիկ քառյակ»–ից մեկ տարի անց լույս տեսավ մեկ այլ պաշտանմունքային կոմիքս` «Սարդ-մարդը»: Այս երկու ֆրանշիզաները, ինչպես նաև «Իքս մարդիկ»-ը (այն ստեղծվել է 1963թ.-ին) արձանագրեցին գլխապտույտ հաջողություններ:
Դժվարություններ և սկանդալներ
Իր կյանքի վերջին տարիներին Ստեն Լին թոքաբորբով էր հիվանդ:
Նաև տեսողության հետ կապված խնդիրներ ուներ:
2016թ.-ին ամերիկացի գրողը խոստովանեց, որ կորցրել է կարդալու և գրելու կարողությունը: Նույն տարվա ապրիլին Ստենի առողջությունն այնքան վատացավ, որ Silicon Valley Comic Con միջոցառման շրջանակում անցկացվող, երկրպագուներին նվիրված ինքնագիր-սեանսի համար, գրողի ներկայացուցիչը Ստենին հիշեցրեց, թե ինչպես է գրվում իր անունն ու ազգանունը` տառ առ տառ:
2017թ.-ի հոկտեմբերին Ստեն Լիի գործընկերը` Ջերրի Օլիվարեսը բուժքրոջը համոզեց, որ բժկական ստուգումների անվան տակ, գրողից վերցնի որոշակի քանակի արյուն, որպեզի վաճառեր հատուկ թողարկված գրիչներ, որոնց միջուկը ոչ թե թանաք կլիներ, այլ` արյուն:
Ինչպես նաև Օլիվարեսը կասկածվում է խարդախության մեջ: Ըստ որի, Լիի բանկային հաշվից գողացել է 300.000 դոլար և հետագայում Ստենի մեկ այլ փողերով, որը կազմել է 850.000 դոլար, Օլիվարեսը բնակարան է գնել:
Ստեն Լին նաև չխուսափեց մեղադրանքներից: Բուժքույրերը, որոնք պետք է հոգ տանեին ծերուկ Ստենին և ապրեին նրա Լոս-Անջելեսի տանը, Լիին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ:
2017թ.-ի սկզբին, Լիի խնամատարներից մի քանիսը հայտարարեցին, որ կոմիքսների հեղինակը իրենց մի քանի անգամ «ձեռք է գցել», ոտնձգություններ արել և պահանջել, որ իրեն բավարարեն: Այդ սկանդալին էլ հաջորդեց Չիկագոյի մերսուհիներից մեկի բողոքները, ըստ որի Ստեն Լին հյուրանոցային իր համարում, մերսուհու աչքի առաջ զբաղվել է մաստուրբացիայով և նրանից պահանջել, որ քնի իր հետ Chicago Comics & Entertainment
Expo 2017-ի ժամանակ:
Ոչ միայն կոմիքսներ
80-ականներին Marvel Comics-ը անիմացիոն ստուդիա գնեց:
Ստեն Լին դարձավ դրա ստեղծագործական գծով տնօրենը: Նրա ղեկավարությամբ կոմիքսներ` «Սարդ-մարդը», «Իքս մարդիկ», «Ֆանտաստիկ քառյակը», «Երկաթե մարդը», «Հալկը» դարձան մուլտսերիալներ, որոնք գրավեցին համաշխարհային հանդիսատեսի սրտերը:
Marvel-ը ծաղկում ապրեց, շնորհիվ Ստեն Լիի: Նա ընկերությունն այս տարիների ընթացքում հզորացրեց` բերելով համաշխարհային մակարդակի:
![]() |
| 80-ականներ |
Արդեն 1972թ.-ին Լին դառնում է Marvel-ի հրատարակիչը: Իսկ իր գործունեությունից 60 տարի անց ստեղծում է սեփական ընկերությունը` Stan Lee Media-ն: Այդ գործը Լիից խլում է շատ ուժ և ժամանակ: Այդ պատճառով նա հեռանում է Marvel-ից և սկսում զբաղվել սեփական ընկերությամբ: Սակայն Marvel-ը առանց Լիի երկար չկարողացավ աշխատել: Ստենին կրկին ներառեցին Marvel-ի աշխատանքներում: Դա 2000թ. էր և ընկերությունն արդեն համաձայնել էր ֆրանշիզաների հիման վրա սկսել կինոնկարահանումները: Այսպես, էկրաններին բարձրացավ «Իքս մարդիկ»-ը, երկու տարի անց` «Սարդ-մարդը», Թոբի Մագուայերի մասնակցությամբ:
1994թ.-ից սկսած մինչև իր կյանքի վերջին օրը Ստեն Լին նկարահանվել է Marvel-ի բոլոր ֆիլմերում` ներկայանալով ինքն իր դերում:
Ակնհայտ է, որ այս հանճարին վերջին անգամ կտեսնենք «Վրիժառուները 4» և «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմերում,
որոնք էկրաններ կբարձրանան 2019թ.-ին:








Comments
Post a Comment