Մաթիլդա Կշեսինսկայա. բալետի և Ռոմանովների սրտի պրիմադոննան


1890թ.-ին 18-ամյա, դեռ անհայտ, սակայն երազկոտ Մաթիլդա Կշեսինսկայան ավարտեց Արքայական թատերական ուսումնարանը:  Ըստ ավանդույթի` ուսումնարանի բոլոր շրջանավարտներին, այնպես էլ Մաթիլդային ներկայացրեցին թագավորական ընտանքին:  Տաղանդավոր աղջնակն իր պահվածքով և արաբական պարերով` գրավեց Ալեքսանդր 3-րդի ուշադրությունը:  Մաթիլդան ուսումնարանի շարքային սան  էր և չէր կարող ներկա գտնվել Ռոմանովների տոնակատարություններին, սակայն մի օր, երբ արքան նկատեց երիտասարդ պարուհու բացակայությունը, հրամայեց անմիջապես նրան հրավիրել տոնակատարության սրահ:  Երբ Մաթիլդան եկավ, Ալեքսանդր 3-րդն ասած. «Մադմուազել, դարձե՛ք մեր բալետի զարդն ու  փառքը»: 

Ընթրիքի ժամանակ պարուհուն նստեցրեցին գահաժառանգ Նիկոլայի կողքին:  Չնայած իր դիրքրին և երիտասարդ տարիքին (նա այդ ժամանակ 22 տարեկան էր), Նիկոլայը աչքի չէր ընկնում իր   սիրավեպերով, որտեղ կարող էր ցուցադրել իր խառնվածքն ու բնավորությունը:
1889թ.-ին իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հրավերով Պետերբուրգ է ժամանում արքայադուստր Ալիսա Հեսսեն-Դարմշտադտսկայան:  Աղջիկը Անգլիայի թագուհի` Վիկտորիայի թոռնուհին էր:  Պետերբուրգ ժամանելուց հետո` Ալիսան ծանոթացավ արքայազն Նիկոլայի հետ:  6 ամսվա ընթացքում Ալիսան ու Նիկոլայն այնքան մտերմացան, որ ռուս արքայազնը, որոշեց ամուսանանալ Ալիսայի հետ:  Բայց արքան` Ալեքսանդր 3-րդը, երբ իմացավ այդ մասին, որդուն հրամայեց մոռանալ աղջկան:  Պատճառն այն էր, որ Ալեքսանդր 3-րդն ու Մարիա Ֆյոդորովնան  որոշել էին Նիկոլային ամուսնացնել Ֆրանսիայի արքայի թեկնածուի աղջկա հետ, նրա անունը Լուի-Ֆիլիպ-Լուիզ-Հենրիետ էր:  Ինչպես ամերիկյան   The Washington Post-ն էր գրում, ֆրանսուհին կանացի առողջության և գեղեցկության մարմնացում էր, քանի որ ակտիվորեն զբաղվում էր սպորտով:
1894թ.-ին, երբ արքայի առողջական վիճակը վատացավ, իսկ Նիկոլայը շարունակում էր իր ջերմ հարաբերությունները Ալիսայի հետ, իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնան օգնում է նրանց և որոշակի ազդեցություն ունենում արքայի վրա:  Այդպես, նույն տարում հայտնվեց մանիֆեստ, ըստ որի հայտարարվում է գահաժառանգ Նիկոլայի և Ալիսա Հեսսեն- Դարմշտադտսկայայի նշանադրության մասին:  
Սակայն մինչ դա, 1890թ.-ին, երբ Նիկոլայը դեռևս միայն նամակագրական կապի մեջ էր Ալիսայի հետ, նրան հանկարծակի ծանոթացնում են Մաթիլդա Կշեսինսկայայի հետ:  Պատմաբանները կարծում են, որ խորամանակ Ալեքսանդր 3-րդը միտումնավոր ծանոթացրեց արքայազնին և պարուհուն, որպեսզի Նիկոլայը մոռանար Ալիսային և էներգիան ծախսեր այլ բաների վրա:   Եվ արքային դա հաջողվեց, արդեն ամռանը արքայազնը իր օրագրում գրում է. «Փոքրիկ Կշեսինսկայան դրական է ինձ վրա ազդում …»:  Նիկոլայը նաև հաճախ էր գտնվում Մաթիլդայի բալետային ներկայացումներին:
«Փոքրիկ»  Կշեսինսկայան շատ լավ գիտակցում էր ինչ խաղի մեջ է մտել, սակայն չէր պատկերացնում, որ արքայական ընտանիքի հետ իր հարաբերություններն այդքան հեռու կգնան:

Երբ Նիկոլայի հետ հարաբերությունները խորացան, Մաթիլդան իր հայրիկին, որը չեխ հայտնի պարող էր և ելույթ էր ունենում Մարիինյան թատրոնի բեմում, հայտնեց, որ դարձել է արքայազնի սիրուհին:  Հայրը լսեց աղջկան և տվեց մեկ հարց` արդյո՞ք Մաթիլդան գիտակցում է, որ ապագա արքայի հետ սիրավեպը անարդյունք է ավարտվելու:  Այդ հարցը Մաթիլդան վաղուց ինքն իրեն տվել էր, և հորը պատասխանեց, որ ցանկանում է «սիրո բաժակից» ըմպել մինչև վերջ:
Սիրավեպը տևեց գրեթե 3 տարի:   Մաթիլդան իսկապես սիրում էր Նիկոլային, նույնիսկ իրենց հարաբերությունները համարում էր ճակատագրական:  Երբ նրանց հարաբերությունները նոր էին սկսվել, Մաթիլդան իր օրագրում գրել էր. «Սիրահարավել եմ գահաժառանգին` մեր առաջին հանդիպումից սկսած:  Ամռանը, երբ նրան հանդիպեցի, զրուցեցի` այդ զգացումը տարածվեց ամողջ հոգովս, և ես կարող էի միայն նրա մասին  մտածել…»:
Սիրահար զույգը հիմնականում ժամանակ էր անցկացնում Կշեսինսկայանների տանը և երբեք  գաղտնի չէր պահում սիրավեպը:  Այդ մասին գիտեին նաև պալատում, արքան անգամ  դեմ չէր այդ հարաբերություններին:

 Նիկոլայի և Մաթիլդայի սիրավեպն ավարտվեց 1894թ.-ին, բալետի պարուհին գիտեր, որ այդպես էլ ամեն ինչ լինելու էր, ուստի չընկավ հիստերիայի կամ դեպրեսիայի  մեջՆիկոլայի հետ հրաժեշտի ժամանակ իրեն արժանապատիվ պահեց:   Նիկոլայն էլ հետագայում ջերմությամբ էր հիշում «Փոքրիկ»  Կշեսինսկայային և հրաժեշտի պահին Մաթիլդային խնդրեց, որ իրեն «դու»-ով դիմի և անվանի նախկինի պես` «Նիկկի»:  Օգնության դեպքում էլ առանց վարանելու դիմի:  
Հետագայում Մաթիլդան օգնության համար իրոք դիմում է Նիկոլային, բայց կապված` մասնագիտական գործունեության և թատերական ինտրիգների հետ:
Մաթիլդան շարունակեց պարել և հատկապես փետուրի պես ճախրել, երբ հանդիսատեսի շարքերում տեսնում էր նախկին սիրելիին:  Իսկ Նիկոլայը` կրելով թագը, արդեն ամբողջովին խորասուզվել էր պետական գործերի մեջ, որոնք լցվել էին նրա գլխին` հոր մահից հետո:  Այդպես Նիկկին ապրում էր իր սիրելի «Ալիկս»-ի հետ, ինչպես ինքն էր անվանում Ալիսային:
Նիկոլայն  ու Ալիսան
Երբ Նիկոլայն ու Ալիսան նշանադրվեցին, Նիկկին անկեղծորեն ամեն ինչ պատմեց Ալիկսին, նա էլ պատասխանեց. «Ինչ եղել է, եղել է,  այդ թեմային երբեք չենք վերադառնա:  Մենք բոլորս շրջապատված ենք գայթակղություններով, իսկ երբ երիտասարդ ենք, միշտ չէ, որ կարող ենք դրա դեմ պայքարել:  Ես սիրում եմ քեզ, ու հիմա ավելի ուժգին, երբ ինձ պատմեցիր այդ ամենը:  Քո վստահությունը խորը հուզում է ինձ, արդյո՞ք ես կլինեմ այդ վստահությանդ արժանի …»
Տարիներ անց Նիկոլայն և նրա ընտանիքը գնդակահարվեց, իսկ ահա Մաթիլդային սպասվում էր այլ ճակատագիր, նա դարձավ կայսրության ամենահարուստ կանացից մեկը:  Սիրավեպ ունեցավ իշխան Սերգեյ Միխայիլովիչի հետ, որից որդի ծնեց, այնուհետև մեկնեց Եվրոպա, սիրային հարաբերությունների մեջ մտավ իշխան Անդրեյ Վլադիմիրովիչի հետ, վերջինս իր ազգանունը տվեց Մաթիլդայի որդուն: 
Մաթիլդան որդու հետ
Կշեսինսկայան դարձավ տվյալ ժամանակահատվածի բալետի ամենալավ պարուհիներից մեկը: Վերջիվերջո Մաթիլդա Կշեսինսկայան համարվում է այդ դարաշրջանի ամենագրավիչ կինը, որը կարողացավ գայթակեղել ապագա արքա Նիկոլայ 2-րդ Ռոմանովին:
Մաթիլդան 99 տարեկան հասակում
Մաթիլդան մահացավ 99 տարեկան հասակում, Փարիզում:

Comments