Հանս Քրիստիան Անդերսենի չստացված սերերը

Անդերսենը երբեք սեքսուալ հարաբերություններ չի ունեցել ոչ մի կնոջ և ոչ մի տղամարդու հետ, չնայած որ ֆիզիկական այդ պահանջն ունեցել է,  ինչպես յուրաքանչյուր մարդ:
1834թ.-ին, Նեապոլում նա իր օրագրում գրում է. «Ինձ խժռում է ցանկասիրությունը և ներքին պայքարը: Ես նախկինի պես անմեղությունս պահպանում եմ, բայց ամբողջովին կրակի մեջ եմԵս կիսով չափ հիվանդ եմԵրջանիկ է նա, ով ամուսնացած է և երջանիկ է նա, ով գոնե նշանադրված է»:  

Չնայած այդ տառապանքներին, Անդերսենին այդպես էլ չհաջողվեց տպավորել այն կանանց, որոնց ընտրել էր, որպես զուգընկեր: Գրողի կյանքում եղել են երեք հիշվող հանդիպումներ, բայց Անդերսենին այդպես էլի չի հաջողվել, նրանից որևէ մեկի մոտ առաջացնել փոխադարձ զգացմունք:
Այդ կանանցից առաջինը` Ռիբորգ Վոյգտն էր, գրողի դպրոցական ընկերոջ 24-ամյա քույրը: Անդերսենը 1 տարի փոքր էր աղջկանից, սակայն նրան գերել էր Ռիբորգի գեղեցկությունը
Ռիբորգ Վոյգտ
Եթե գրողը մի փոքր վճռականություն ունենար, ապա կկարողանար գրավել աղջկա սիրտը, բայց ցավոք նա այդպիսին չէր:  
Երբ տարիներ անց Անդերսենը մահացավ, նա փոքրիկ, կաշվե պայուսակում գտան նամակ, որը ժամանակին գրողին ուղարկել էր ՌիբորգըԱյդ նամակը ոչ ոք չկարդաց և ըստ հեքիաթագրի ցանկության, այն միանգամից այրեցին:
Հաջորդ կինը, որը գերել էր գրողի սիրտը` 18-ամյա Լուիզա Քոլլինն էրՍկզբում Անդերսենին անհրաժեշտ էր համակրանք, որպեսզի մի փոքր ուշքի գար Ռիբորգի հետ բաժանումից:  Սակայն աստիճանաբար ընտելացավ աղջկա առկայությանը և սկսեց նրան նայել այլ տեսանկյունից:
Լուիզա Քոլլին
Գրողը սիրահարվեց Լուիզային, սակայն աղջկա համար նա շարքային ընկեր էրՈրպեսզի կանգնեցներ Անդերսենի սիրային նամակների հոսքը, Լուիզան գրողին ասաց, որ իրեն ուղարկված նամակները նախ կարդում է իր ավագ, ամուսնացած քույրը, որից հետո ինքը (նման պրակտիկա այդ ժամանակ կար):  Որոշակի ժամանակ անց Լուիզան ամուսնանում է  մի երիտասարդ իրավաբանի հետ:
Ջենի Լինդ, դանիացի հեքիաթագրի վերջին սերը: Համարվում է, որ այս շվեդուհի երգչուհուն և պարզապես գեղեցկուհուն Անդերսենն ամենաուժգինն է սիրել: Գրողը նրան առաջին անգամ տեսել է 1843թ.-ին Կոպենհագենի հայտնի թատրոններից մեկում:  Այդ ժամանակ Ջենը Անդերսենի վրա այդքան էլ մեծ տպավորություն չթողեց և  նույնիսկ համարեց, որ աղջիկն առանձնահատուկ գեղեցկություն չունի:  
Ջենի Լինդ
Լինդը շատ ջահել էր, սառն ու անհասանելի:  Նմանատիպ կանայք վախեցնում էին Անդերսենին և նա նախընտրում էր հեռու մնալ նրանցից:  Բայց արի ու տես, որ երկրորդ հանդիպման ժամանակ երգչուհին այլ տպավորություն թողեց գրողի վրա. Տաքուկ, հմայիչ և սիրալիր: Այս երկուսի մոտ ձևավորվում է նուրբ ընկերություն, բայց դրանից ավելիին աղջիկը չէր կարողՍկզբում Անդերսենը հույս ուներ Լինդի կողմից խորը և ուժեղ զգացմունքների: Չունենալով ընտանիք և երեխաներ` հեքիաթագիրը այդ ժամանակ սկսում է լրջորեն մտածել այդ ուղղությամբ:  Ջենը նրան ամբողջովին փոխեց, գրողը շրջապատի հանդեպ դարձել էր ավելի համբերատար, ցինիզմը սկսել էր հետ նահանջել, իսկ աչքերում հայտվել էր լուռ երջանկություն:

Ջենը հյուրախաղերով մեկնում է ԵվրոպաՆա լինում է Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Դանիացի հեքիաթագիրը ուղեկցում է նրան: Լինդը Անդերսենի հանդեպ շատ համբերատար և հոգատար էր:   Նա ուղղակի պաշտում էր գրողի հեքիաթները, ժամերով լսում էր նրա պատմությունները, նրա հաջողությունն ու հայտնությունը հիացնում էին աղջկան:  Բայց այդպես էլ չկարողացավ պատասխանել Անդերսենի զգացմունքներին:  Ջենը անընդհատ շեշտում էր, որ նրանք ընդամենը լավ ընկերներ են, սակայն դա Անդերսենին չէր ստիպում դադարեցնել շփումը:  Չէ որ աղջիկը նրա համար երազանք էր:
Ի վերջո Լինդը որոշեց դադարեցնել դանիացու հետ այդ տարօրինակ կապը
Նա օգտվեց հարմար առիթից, որը ստեղծվել էր ընդունելություններից մեկի ժամանակ: Այնտեղ հրավիրված էին բոհեմյան հասարակության ներկայացուցիչները, այդ թվում  Անդերսենը: Երգչուհին վերցնելով մեծ բաժակը` մոտեցավ անփույթ և խելառ գրողին, բարձրաձայն դիմեց նրան.  «Անդերսեն, չե՞ք ցանկանա իմ եղբայրը դառնալ», գրողը մոլորված գլխով արեց:  
Մեկ տարի անց հեքիաթագիրն ու երգչուհին կրկին հանդիպեցին, բայց դա ոչինչ չփոխեցԱղջիկը խոստովանեց, որ գրողին սիրում է, որպես եղբոր, որպես ընկերոջ: Որպես տղամարդու` իր սիրտը լռում է:

Այսպես մեծն Հանս Քրիստիան Անդերսենը վերջնականապես հրաժեշտ տվեց անձնական կյանքի հետ կապված երազանքներին: Նա տառապում էր` կրկին ընկնելով հուսահատութան գիրկը:
Իսկ ահա գեղեցկուհի, երգչուհի Լինդը մոռանալով սիրելի ընկերոջը, շուտով ամուսնանում է:
Դա տեղի ունեցավ 1852թ.-ինԱյդ օրը սիրահարված հեքիաթագիրը վերջնականապես կորցրեց Լինդի հետ լինելու իր հույսը: Նա արդեն ոչինչ չէր զգումԱյդ շվեդուհին իր հետ տարավ Անդերսենի վերջին զգացմունքներըԳրողի երկրպագուները Լինդին տվեցին  «Սառցե թագուհի» մականունը
Մի օր, իր կյանքի մայրամուտում Անդերսենը խոստովանեց. «Ես իմ հեքիաթների համար շատ թանկ վճարեցի, հանուն դրանց, ես հրաժարվեցի անձնական երջանկությունից»: 






Comments