Կազանովա. Փախուստ բանտից


1756թ.-ին իտալացի հայտնի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող Ջակոմո Կազանովան փախնում է վենետիկյան Պյոմբի բանտից: Անհավանական թվացող այդ իրադարձությունը ապշեցնում է բոլորին: Մահկանացուներից դեռ ոչ ոքի չէր հաջողվել ինքնակամ լքել Պյոմբին: Բայց արի ու տես, որ անխոջ Կազանովային հաջողվեց ելք գտնել անմխիթար վիճակից և այդ քայլով ևս իր անունը գրել պատմության էջերում: Մինչև Կազանովային ձերբակալելը Վենետիկի իշխանությունները հետևել են նրան` իմանալով նրա գաղտնիքներն ու ինտիմ կյանքի մանրամասները: Մասնագիտությամբ դերասան ծնողների 30-ամյա որդին, չհաջողված հոգևորական, կաբալիստ, խաբեբա, խաղամոլ և անառակ էր: Կազանովայի դեմ ուղղված մեղադրանքներից մեկում ասվում էր. «Նա խաբեությամբ մարդկանց դրդում է անառակության և հաճույքի այլ տեսակների: Նա ոչնչի չի հավատում, կրոն կամ Աստված չունի, կարող է շատ հեշտ շահել մարդու վստահությունը և խաբել: Շփվելով այդ մարդու հետ` հասկանում ես, որ նրա մեջ մարմնավորված են խաբեությունը, անառակությունն ու ցանկասիրությունը»: Վենետիկում նմանատիպ հեղինակություն ունեցող մարդկանց կասկածամտորեն էին վերաբերում և ամենափոքր հնարավորության դեպքում նրանց մեկուսացնում էին հասարակությունից:
Իշխանությունների համբերության բաժակը լցվեց, երբ Կազանովան հասարակության դատին հանձնեց իր պիեսը: Այնտեղ կողք կողքի ներկայացված էին մտացածին այլանդակ էրոտիկ տեսարաններ և պատմություններ Սուրբ գրքից: Կազանովային ձերբակալեցին 1755թ.-ի հուլիսի 26-ին: Նրա հետևից եկան վաղ առավոտյան, բռնագրավեցին անձնական նամակները, գրվածքները և հետագայում օգտագործեցին դատական գործընթացներում: Նրան մեղադրեցին քրիստոնեությունը մասսայաբար վիրավորելու մեջ: Կազանովային կալանավորեցին և տարան մի բանտ, որտեղից երբեք, ոչ մի բանտարկյալ չէր փախել: Պյոմբիում դատապարտյալներին պահում էին անմարդկային պայմաններում: Բանտի անունը իտալերեն էր և թարգմանաբար նշանակում էր «Արճիճե բանտ»: Իր անվանումը նա ստացել էր արճիճե սալահատակից, որը ծածկում էր պալատի տանիքը: Արճիճի պատճառով ձմռանը սառնամանիք էր, իսկ ամռանը` անտանելի տոթ: Այդ բանտը կազմված էր յոթ բանտախցից, Դոժերի պալատի արևելյան թևի վերին հարկը նախատեսված էր բարձր դիրքի և քաղաքական հանցագործների կալանավորման համար: Կազանովան գտնվում էր մեկուսի բանտախցում, «բոլոր բանտախցերից վատագույնում», այնտեղ սարսափելի տանջվում էր մթությունից, ամառային տապից և լուերից:
Կազանովայի բանտախուցը


 Սկզբում «Մեծն սիրեկանը» կարծում էր, որ իր ազատազրկումն ուղղակի թյուրիմացություն էր և պատճառը թշնամիների ինտրիգներն էին, հույս ուներ, թե կարճ ժամանակ անց բաց կթողնեն: Նա իրեն մեղավոր երբեք չի համարել և երազել է վրեժ լուծելու մասին: Օրերն անցնում էին, իսկ Կազանովան ճաղերից այն կողմ էր: Վխտացող առնետները, անտանելի տապը, գրքերի պակասը նրան խելագարեցնում էին: Սակայն ամենասարսափելին այն էր, որ Կազանովան չգիտեր, թե որքան ժամանակ պիտի բանտարկված մնա: Դա ինկվիզիտորների կողմից մշակված պատժի նոր ձև էր և միայն նրանք գիտեին, որ Կազանովնա Պյոմբիում պետք է մնա 5 տարի: Բայց Կազանովան չէր համարվի իր դարաշրջանի ամենամեծ արկածախնդիրը, եթե հնազանդվեր օրենքին: Երբ նա գլխի ընկավ, որ տարիներ պետք է անցկացնի անազատության մեջ` սկսեց մշակել փախուստի պլանը
Պյոմբի բանտը

Նա որոշեց իր բանտախցի հատակին անցք բացելԲանտային բակում զբոսանքների ժամանակ նա գտնում է սև մարմարի կտոր և երկաթե ձող, որոնք կարողանում է տանել իր բանտախուցը: Ժամանակավորապես գտնվելով առանց բանտակիցների, Կազանովան երկու շաբաթվա ընթացքում այդ ձողը սրում է քարի վրա և վեր է ածում սրածայր նիզակի: Այնուհետև նա սկսում է փորել փայտե հատակը իր մահճակալի տակ, իմանալով, որ իր բանտախուցը գտնվում է ինկվիզիտորի առանձնասենյակի հենց վերևումԿազանովան մտադրվում էր փախուստ իրականացնել Դիմակահանդեսի ժամանակ, երբ ծառայողներից ոչ մեկը չպետք է գտնվեր առանձնասենյակում: Սակայն նախատեսված ժամկետից երեք օր առաջ, չնայած նրա բողոքներին և հավաստիացումներին այն մասին, որ նա լիովին երջանիկ է այնտեղ, որտեղ գտնվում էր այդ ամբողջ ժամանակ, Կազանովան տեղափոխվում է չափերով ավելի մեծ, պատուհաններով լուսավոր բանտախուց: Հուսահատությամբ և վախով նա լքեց իր բանախուցը: Հետագայում բանտապահը հայտնաբերեց անցքը, սակայն չհամարձակվեց այդ մասին տեղեկացնել ղեկավարությանը, քանի որ նրան կմեղադրեին, կալանավորին համպատասխան գործիքներ տրամադրելու մեջ: Այսպես Կազանովան հայտնվեց նոր խցում՝ բանտից փախնելու նոր մտքերով հանդերձ: Նա գաղտնի կապվում է հարևան բանտախցի կալանավորի հետ՝ հայր Բալբիի, որը կրոնափոխ քահանա էր և նրա հետ օգնության հարցում պայմանավորվում: Կազանովային հաջողվում է Բալբիին փոխանցել սրածայր նիզակը, թաքցրած Ավետարանի մեջ, որի վրա հիմարեցված բանտապահը դնում է մակարոնով ափսեն:

Հայր Բալբին անցք է բացում իր բանտախցի առաստաղին, բարձրանում է վերև և անցք բացում Կազանովայի բանտախցի առաստաղին: Իր նոր բանտակից-գործակալի չեզոքացման համար Կազանովան օգտվում է նրա սնահավատությունից և դրանով նրան պարտադրում է լռության: Երբ Բալբին անցք է բացում իր բանտախցի առաստաղին, Կազանովան դուրս է գալիս նրանով, թողնելով գրություն 117-րդ Սաղմոսից մեջբերումով. «Չեմ մահանա, սակայն կապրեմ և ազդարարել Տիրոջ գործերի մասին»: Գործակալը մնում է ներսում, չափազանց վախեցած մտածելով այն հետևանքների մասին, թե ինչ կլինի, եթե բռնվի մնացածների հետ միասին: Կազանովան և Բալբին արճիճե սալահատակի միջով դուրս են գալիս Դոժերի պալատի տանիք, որը պատված էր խիտ մառախուղով: Քանի որ տանիքը բավականին բարձր էր գտնվում մոտակա ջրանցքից, փախստականները ներս են թափանցում շինություն դիտական սենյակով՝ շարժելով ցանցաշրջանակը:  Տանիքին նրանք գտնում են աստիճան և պարանի օգնությամբ, որը Կազանովան գործել էր սավաններից, իջնում են սենյակ, որի հատակը գտնվում էր իրենցից յոթ ու կես մետր ներքև: Այստեղ նրանք հանգստանում են մինչև առավոտ, իսկ այնուհետև զգեստոփոխվում են, կոտրում մուտքի դռան կողպեքը, անցնում պատկերասրահի և պալատի միջանցքի սենյակների մոտով և իջնում աստիճաններով: Ներքևում նրանք պահնորդներին համոզում են, որ աշխատանքային օրվա վերջում իրենց սխալմամբ փակել են ամրոցում, և դուրս են գալիս վերջին դռան միջով: 1756 թ.-ի նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը վեցն էր, երբ նրանք վերցնելով գոնդոլը, լողում են ցամաք: Թերահավատները վիճում են, քանի որ Կազանովայի փոխուստը անհավանական էր և որ նա ազատություն է ստացել կաշառքի միջոցով՝ իր հովանավորյալի օգնությամբ:
Սակայն, պետական արխիվներում պահպանվել են արկածախնդրի պատմածի որոշ հավաստիացումներ, այդ թվում, բանտախցի առաստաղի վերանորոգման մասին տեղեկություններ: Բայց ավելի զարմանալի է այն փաստը, որ Կազանովան 18 տարվա աքսորից հետո կարողացավ վերադառնալ Վենետիկ, իսկ 1774թ.-ի վենետիկյան օրենքն այսպիսին էին՝ եթե որևէ մեկը հանցագործություն է արել և փախել Վենետիկից, ապա մահվան դատապարտվելու վախից հետ չէր վերադառնում: Բայց արի ու տես, որ  Կազանովան այդ արգելքը հաղթահարեց և վերադարձավ հայրենի քաղաք: Ճիշտ է, 1783թ.-ին նա ստիպված կրկին փախավ քաղաքից, այս անգամ անվերադարձ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Comments

Post a Comment