6.000 տարի առաջ հնագույն Շումերական քաղաքակրթությունում կանանց ուղղակի անտեսում էին:
Շումերներից մեզ հասած սեպագիր արձանագրություններից ոչ մեկում չկա հստակ ինֆորմացիա նրանց մասին, եթե կա էլ, ապա մինիմալի է հասնում: Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկն էլ խոսել է կանանց մասին, ապա չի նշել «LU»-«ՄԱՐԴ» հետգրությունը, որ պարտադիր նշվում էր տղամարդկանց հիշատակելուց: Նույնիսկ շումերն ունեին երկու լեզու, «տղամարդկանց» և «կանանց»` համապատասխան հնչունաբանությամբ: Սա ապացուցում է, որ շումեր տղամարդու համար շումեր կինը այլ էակ էր:
Շումեր կինը մեկ ֆունկցիա ուներ` վերատադրողականությունը: Ամուսնությունը համարվում էր աստվածների կողմից օրհնանք, քանի որ կնոջ մեջ էր կատարվում բեղմնավորումը և բերում մատերիալական արդյունքի`
երեխաների ծնունդի: Ամուսնական հավատարմությունը պարտականություն էր, որը խախտելու դեպքում մեղավորը դատապարտվում էր մահվան:
Բայց արի ու տես, որ նման խիստ պատիժը սպառնում էր միայն կանանց: Իսկ ահա օրինակ սիրո աստվածուհու` Ինաննի տաճարի քրմուհիները զբաղվում էին մարմնավաճառությամբ, բայց նրանց շումեր տղամարդիկ հարգում էին: Սեփական մարմնի վաճառքով զբաղվելը` հանուն մի կտոր հացի շումեր տղամարդիկ նորմալ էին համարում:
Հին Ասորեստանում կանայք ավելի վատ վիճակում էին:
Նրանք համարվում էին հայրերի և ամուսիների սեփականությունը: Պատմության մեջ երբևէ չկա ու չի եղել կնոջը պատժող այնպիսի վայրագ օրենքներ, ինչպիսիք կային ասորիների «Իրավական օրենսգրքում»:
Այն գրվել է Ք.Ա. 2-րդ հազարամյակում: Այդ օրենսգրքում կնոջ պատժին նվիրված էր շուրջ 59 գլուխ:
Ասորական օրենքի համաձայն, ամուսինը իրավունք ուներ ծեծեր
կնոջը և կարևոր չէր, թե դրա համար պատճառ
ուներ, թե ոչ: Շատ հանգիստ կարող էր կտրել քիթը, ականջները, խեժը լցներ մարմնի վրա կամ ձողերով ծեծեր այնքան
ժամանակ, մինչև կինը կմահանար: Ամուսինը կարող էր այդպես վարվել նաև այն դեպքում, երբ կինը չափից դուրս գեղեցիկ էր: Այդպես նա այլ տղամարդկանց համար գրավիչ չէր լինի: Համարվում էր, եթե կնոջ գեղեցկությամբ հիանում էին այլ տղամարդիկ, ապա տվյալ կինը ընկնում էր իր ամուսնու աչքից:
Այդ նպատակով, հասարակական վայրերում ասորի կանայք պետք է չադրա կրեին, որը կծածկեր ամբողջ մարմինը:
Եթե կինը այս օրենքը խախտեր, կարող էր զրկվել ականջներից:
Իսկ ահա փողոցային կանայք հակառակը` կպատժվեին եթե չադրա կրեին: Նրանք համարվում էին հասարակության սեփականությունը, ուստի պետք է բաց լինեին և չծածկեին դեմքը: Այն մարմնավաճառները, որոնք կբռնվեին փակված դեմքով, կարող էին արժանանալ մտրակի հարվածների կամ տաք խեժի, որը լցնում էին կնոջ գլխին:
Ասորական օրենքները քիչ թե շատ պաշտպանում էին չամուսանցած աղջիկներին: Նրանց վիրավորողը պատժվում էր գույքային վնասով: Օրիորդին բռնաբարողը պատժվում էր աղջկա հորը գումար վճարելով և զոհի հետ ամուսնանալով: Իսկ եթե բռնաբարողը ամուսնացած էր, ապա բռնաբարվողի հայրն իրավունք ուներ հայհոյել բռնաբարողի կնոջը և կարող էր վերջինիս իր տուն
տանել, որպես ստրուկ:
Չնայած ասորի տղամարդիկ ավելի դաժան էին վերաբերում սեփական կանանց, քան իրենց կողմից նվաճած ազգերին, ամեն դեպքում իրենց սիրելիներից ակնկալում էին սեր, հարգանք ու նվիրվածություն:





Comments
Post a Comment