Կեսարյան հատում. աշխարհի հնագույն վիրահատական միջամտություններից մեկը


Կեսարյան հատումն այսօր համարվում է ամենատարածված մանկաբարձական վիրահատությունը:  Այս մեթոդը թույլ է տալիս պահպանել և' ծննդկանի, և' փոքրիկի կյանքը:  Բայց արդյո՞ք միշտ է այդպես եղել:  Համաձայն մեզ հասած փաստերի` կեսարյան հատումը համարվում է աշխարհի հնագույն վիրահատություններից մեկը:
Հունական լեգենդի համաձայն բժշկության աստված Ասկլեպին ծնվել է կեսարյան հատումով:  Կեսարյան հատումը ստեղծել է նրա հայրը` Ապոլլոնը, որը այդ միջոցով երեխային դուրս է բերել մահացած մոր արգանդից, մայրը` աստվածուհի Կարոնիդն էր:  
Հնագույն ժամանակներում կեսարյան հատումը երկար ժամանակ համարվում էր մանկաբարձական օգնության հիմնական մեթոդը, չնայած մեզ հասած աղբյուրներում հիշատակվում է վիրահատության բուն գործընթացը, սակայն` ոչ արդյունքը:  
Հնագույն քաղաքակրթություններում, ինչպես նաև անտիկ քաղաք-պետություններում նման գոծողությունները, այն է` որովայնի խոռոչի պատռվածքը,  արվել է միայն կնոջ մահվան դեպքում, որպեսզի փրկեին նորածնին:
<<Կեսարյան հատում>> տերմինի ծագումը կապվում է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի հետ: Դեռ այն ժամանակներից կար մի լեգենդ, ըստ որի Կեսարի մայրը` Ավրելիան ծննդաբերության ժամանակ մահացել է, իսկ նորածինը փրկվել է` շնորհիվ օպերատիվ գործողության` նրան վիրահատական ճանապարհով դուրս են բերել մոր արգանդից:
Կեսար
 
Բայց, ինչպես հայտնի է` Ավրելիան մահացել ` Ք.Ա 54 թվականին, այդ ժամանակ Կեսարը 45 տարեկան էր, դրանից հետո Հուլիոսը ընդունել է օրենք, ըստ որի ծննդկանի մահվան դեպքում` վիրահատական ճանապարհով փրկել նորածնի կյանքը:
16-րդ դարի վերջին այս գործընթացը կոչվեց <<Կեսարյան հատում>>:  Այս տերմինն առաջին անգամ 1598թ.-ին մանկաբարձության մասին իր գրքում օգտագործել է Ժակ Գիլլմոն:
Սակայն, եթե մինչև 16-րդ դարը կեսարյան հատումը միջոց էր պահպանելու ոչ թե ծննդկանի, այլ նորածնի կյանքը, ապա դրանից հետո արքունական բժիշկ, Ֆրանսիայի արքա Կարլ 9-րդի վիրաբույժը` Ամբրուազ Պարեն, առաջին անգամ ողջ կնոջը ենթարկեց կեսարյան հատման: Բայց վիրահատության ելքը մահացու եղավ:

Առաջին պաշտոնական, վավերացված կեսարյան հատումը կենդանի կնոջ մոտ իրականացրել է  գերմանացի վիրաբույժ Յերեմիա Տրաուտմանը 1610թ.-ին, Վիտտենբերգ քաղաքում:   Երեխան ապրեց, բայց կինը վիրահատությունից 1 ամիս անց մահացավ:
1885թ.-ին Մարբուրգում լույս տեսավ հայտնի բժիշկ և ճանապարհորդ  Ռ. Ֆելկինի գիրքը, որտեղ ներկայացվում էր Կենտրոնական Աֆրիկայում ապրող ցեղերից մեկում իրականացված հաջողված կեսարյան հատումը և, որին անձամբ բժիշկը ներկա է եղել:  Այդ նկարագրությունը օգնում է գաղափար կազմել հնագույն մանկաբարձության մասին. <<Երիտասարդ մերկ կինը պառկած էր թեք տախտակի վրա, բանանի գինու ազդեցության տակ նա կիսաքուն վիճակում էր:  Նրան կապեցին երեք կողմերից, վիրաբույժի օգնականներից մեկը կնոջ ծնկներն էր բռնել, մյուս օգնականը ծննդկանի որովայնն էր ամուր կապում:  Գինով, այնուհետև ջրով լվանալով ձեռքերն ու կնոջ որովայնըհեքիմը  բարձր ձայնով բղավեց, որի արդյունքում մեծ բազմություն հավաքվեց վրանի շուրջ բոլորը:  Այնուհետև իրականցրեց որովայնի և արգանդի հատումը: 
Օգնականը արյունահոսող հատվածները այրեց տաք երկաթով, այնուհետև լայնացրեց վերքի եզրերը, որ հեքիմին հնարավորություն տար երեխային արգանդից դուրս բերել: Մաշկի և արյան ավելորդ կտորիների հեռացումից հետո, հիվանդին շրջեցին կողքի, որպեսզի արգանդից դուրս գար ամբողջ հեղուկը: Վիրահատության եզրափակիչ հատվածում յոթ փոքրիկ ու սուր գամասեղիկներով միացրեցին կտրվածը մաշկը: Գամասեղիկները ամուր թելերով կապված էին իրար:  Վերքի վրա տարածեցին բույսերի արմատներից պատրաստված մածուկ և վրան դրեցին տաքացված բանանի տերև: Այս ամենը ամուր վիրակապեցին:  Կինը ամբողջովին առողջացավ 11-րդ օրը>>:

1882թ.-ին գերմանացի բժիշկ Մ. Զենգերն առաջարկեց պատռվածքը կարել երկհարկանի պարիտոնիտյան կարով: Դա կնվազեցներ հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը:
20-րդ դարում կեսարյան հատումը սկսեց կատարելագործվել,  մահվան ելքով վիրահատություններ դարձան հազվադեպ:  Սրա շնորհիվ այն մեծ տարածում գտավ:  


Comments