Դիմակահանդեսների մայրաքաղաքն է համարվում Վենետիկը: 17-րդ դարում իտալական այս փոքրիկ քաղաքի բնակիչները կես տարի դիմակներ են կրել: Այսպես նրանք հավասարվել միմյանց, չեն եղել հարուստներ, աղքատներ, ազնվականներ, ռամիկներ: Դիմակավոր մարդկանց համար բոլոր դռները բաց էին: Կառնավալային հագուկապով կարելի էր գնալ դատական նիստի, եկեղեցի, արքայական պալատ կամ ուղղակի հյուր:
Դիմակահանդեսները մեծ տարածում ունեին կաթոլիկ աշխարհում, սակայն որոշակի ժամանակ անց այս խրախճանքը մուտք գործեց նաև Ռուսաստան: Այս երկիրը ևս հայտնի էր իր աղմկոտ և ուրախ տոնակատարություններով, ուստի Իտալիայից այս ավանդույթը փոխանցվեց ռուսական արքունիք:
Ռուսական դիմակահանդեսները դարձան ավելի գունագեղ և հետաքրքիր, ավելացան նոր ավանդույթներ և սովորույթներ, որոնց չէիր հանդիպի եվրոպական ոչ մի երկրում:
Այստեղ դիմակահանդեսների հիմքը դրեց Պետրոս 1-ինը: Նա շատ էր սիրում տոնակատարություններն ու ուրախ ժամանցը: Դիմակահանդեսներին մասնակցում էին միայն ազնվականները:
![]() |
| Պետրոս Առաջին |
Դիմակախաղի մասնակիցները նստում էին սահնակները և աղմուկ-աղաղակով, զանգակների ղողանջով շրջում ամբողջ Պետերբուրգով: Այս ամենը խստորեն
ղեկավարում էր արքան:
Ամեն մի մասնակից ուներ իր դերը և գիտեր, թե որ պահին պետք է խոսքը հնչեցնի:
1722թ.-ին Պետրոս 1-ինը Նիշտադի խաղաղության կնքման պատվին կազմակերպեց մեծ դիմակահանդեսային երթ:
Հունվարին Պետերբուրգի փողոցներով սկսեցին սահել 60 սահնակներից բաղկացած յուրօրինակ գնացք: Նրանց մեջ նստած` զվարճանում էին ազնվականները, որոնք այս անգամ ներկայանում էին ստորջրյա արարածների հագուկապով:
Նրանց թվում էին ջրահարսեր, ջրային տարբեր էակներ և այս ամենը ծովերի աստված` Նեպտունի գլխավորությամբ: Դիմակահանդեսի մասնակիցները երգում էին, պարում, զվարճանում, իսկ
քաղաքի բնակիչները տոնակատարության հանդիսատեսն էին: Նրանք այս ամենին հետևում էին թե’ դրսում, թե’ տան պատուհաններից:
Ելիզավետա Պետրովնայի կառավարման տարիներին ռուսական պարահանդես-դիմակահանդեսների մասին լուրերը շնորհիվ դրանց մեծության ու շքեղության, թնդում էին ողջ Եվրոպայով մեկ:
Անձամբ թագուհին սիրում էր հանդես գալ տղամարդկանց կերպարներում: Նմանատիպ դիմակահանդեսներին նա անվանում էր <<Մետամորֆոզ>>` կերպարանափոխություն:
Կայսրուհին դիմակահանդեսների հրավիրում էր ոչ միայն ազնվականներին, այլ նաև` մեծահարուստ առևտրականներին: Կանայք պարտավոր էին հանդես էլ գալ տղամարդկանց կերպարում, իսկ տղամարդիկ պետք է ներկայանային` կանացի փարթամ հագուստներով: Հյուրերը դիմակներ չէին կրում:
Ըստ ժամանակակիցների հիշողությունների` Ելիզավետան այդպիսի կանոններ էր հաստատել, քանի որ տղամարդու հագուստը նրան շատ էլեգանտ և գեղեցիկ էր դարձնում:![]() |
| Եկատիրինա Երկրորդ |
Եկատիրինա 2-րդն իր կառավարման տարիներին դիմակահանդեսներ կազմակերպում էր շաբաթվա մեջ մի քանի անգամ: Նրա օրոք դիմակահանդեսները անցկացվում էին մասնավոր տներում:
Թագուհին սիրում էր կերպարանափոխվել այնպես, որ իրեն չճանաչեին, և այդպես էլ ոչ ոք կարող էր գլխի չընկնել, որ օրինակ` հռոմեական աստվածուհու կերպարի տակ թաքնված
է կայսրուհին:
Հինգշաբթի օրերին Եկատիրինան Ձմեռային պալատում կազմակերպում էր տոնակատարություններ, դրանց կարող էին մասնակցել մինչև 4.000 մարդ: Դիմակահանդեսների ժամանակ, հյուրերը ճոճանականերով ճոճվում էին, շրջում շքեղ խորտկարաններում, տոնավաճառներում, ցուցասրահներում, որոնք պատրաստված էին հենց պալատի սրահներում: Եկատիրինան ժամանակի ընթացքում կատարելագործեց դիմակահանդեսները և այդ պրոցեսին ավելացրեց <<դիմակախաղային ձիասպորտը>>:Տոնակատարության մասնակիցները, ոչ միայն պետք ներկայանային հետաքրքիր կերպարներով, այլև այդպես ձիավարեին:Նիկոլայ 1-ինի օրոք դիմակահանդեսների հանդեպ հետաքրքրությունը մարեց, իսկ ահա Ալեքսանդր 3-րդի օրոք դրանք ընդհանրապես վերացվեցին:
Չնայած այս ամենին Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ պարահանդես-դիմակահանդեսը եղել է 20-րդ դարասկզբին, ռուսաց վերջին արքա` Նիկոլայ 2-րդի ժամանակ: Դիմակահանդեսը կազմակերպվել է 1903թ.-ի փետրվարին, Ձմեռային պալատում և այն նվիրված էր Ռոմանովների դինաստիայի 290-րդ տարեդարձին: Փետրվարի 11-ին հյուրերը հավաքվեցին Էրմիտաժի թատրոնում, որտեղ ներկայացվեց <<Բորիս Գադունով>> օպերայից մի հատված, <<Բայադերկա>> և
<<Կարապի լիճ>> բալետները: Երեկույթն ավարտվեց շքեղ ընթրիքով:
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ տոնակատարության գլխավոր հատվածը` պարահանդես-դիմակահանդեսը: Հրավիրված 390 հյուրերը Ձմեռային պալատ ժամանեցին արքա Ալեքսեյ Միխայիլովիչի դարաշրջանի հագուստներով: Անձամբ Նիկոլայ 2-րդը Ալեքսեյ Միխայիլովիչի կերպարում էր, իսկ Ալեքսանդրա Ֆյորդորովնան` թագուհի Մարիա Իլինիչնայի: Հին ռուսական հագուստներով էր նույնիսկ նվագախումբը: Դիմակահանդեսի մասնակիցները պարեցին ու զվարճացան ամբողջ գիշեր: Այս տոնակատարությունը դարձավ Ռուսասատանի պատմության ամենախոշոր ու շքեղ դիմակահանդեսը: Այդ հագուստների մի քանի դետալներ մինչև այսօր պահպանվում
են Էրմիտաժում:
![]() |
| Նիկոլայն ու Ալեքսանդրան |









Comments
Post a Comment