Ինչպե՞ս Ռուսաստանի արքա Ալեքսանդր 1-ի մահը ծնեց
Ֆյոդոր Կուզմիչ անունով ծերուկի մասին լեգենդները:
1825թ.-ի նոյեմբերի 19-ին մահացավ արքա Ալեքսանդր 1-ը: Նա պատմության մեջ մտավ, որպես «Օրհնյալ» արքա:
Ալեքսանդր 1-ի թագավորության սկիզբը և վերջը ուղեկցվել են անհանգիստ իրադարձություններով, բամբասանքներով և դավադրություններով:
Որոշ պատմաբաններ դրանց մեջ տեսնում են պատճառահետևանքային կապեր և նույնիսկ առեղծվածային համընկնումներ:
![]() |
| Պավել 1 |
Ալեքսանդր 1-ը գահ բարձրացավ 1801թ.-ի մարտի 12-ին` դավադրության միջոցով, որի ժամանակ մահացավ հայրը` կայսր Պավել 1-ը: Մարտի 12-ի «պալատական հեղաշրջումը» ռուսական միապետության պատմության մեջ դարձավ վերջինը: Հայտնի է, որ այդ ճակատագրական գիշերը 12 սպաներ կոտրել են արքայական ննջասենյակի դուռը, ներխուժել
ներս: Միապետին ծեծել են և խեղդամահ արել:
Հանցագործության ժամանակ նրա որդին` Ալեքսանդրը քնած չէր: Նա այդ պահին, կնոջ հետ միասին սպասում էր դավադիրներից ստացված նորություններին, որպեսզի ցանկացած պահի դուրս գար հանրության առաջ և պաշտոնապես հայտարարեր երկրի ղեկավարի փոփոխության մասին:
Ըստ որոշ տվյալների, Ալեքսանդրը չգիտեր, որ սպաները ոչ միայն Պավելից պահանջելու էին հրաժարական, այլ նաև վերջինիս ոչնչացնելու էին ֆիզիկապես: Երբ կոմս Պյոտր Պալենը մտավ նրա սենյակ և հայտնեց հոր մահվան մասին լուրը, Ալեքսանդրը լաց եղավ. «Դե բավական է երեխայություն անեք, գնացե՛ք և թագավորե՛ք».
բղավեց Պալենը: Վերջինս երկար տարիներ օգտվել է Պավել 1-ի անսահմանափակ ողորմածությունից, բայց այնուամենայնիվ մասնակցեց արքայի դեմ կազմակերպված դավադրությանը:
Ալեքսանդրը հավաքեց ուժերը, հայտվեց զորքի առաջ, և հայտնեց, որ հայրը մահացել է սրտի կաթվածից:
Ոչ մի խոսք անգամ չգնաց Պավելի տանջամահ արվելու մասին, դա հասկանալի է, Ալեքսանդրը չէր ցանկանում պատմության մեջ մտնել, որպես «հայրասպան»:
Հակառակը, շնորհիվ կատարած բարեփոխումների և կրոնասիրության` Ալեքսանդրը ստացավ «Օրհնյալ» մականունը:
![]() |
| Ալեքսանդր 1 |
Արքայի կյանքի վերջին տարիներն անցան միապաղաղ: Արտամուսնական կապից ծնված դստեր` Սոֆիի մահը, 1824թ-.ին Պետերբուրգի ավերիչ ջրհեղեղը արքայի վրա բացասական ազդեցություն ունեցան, նա թևաթափ եղավ: Անընդհատ խոսում էր, որ ցանկանում է գահից հրաժարվել: Այս հոգեվիճակը երկար չտևեց, 1825թ.-ի նոյեմբերի 19-ին Տագանրոգում արքան տենդից մահացավ:
Նա ընդամենը 47 տարեկան էր:
Ալեքսանդրի հանկարծակի մահը մի շարք առասպելների տեղիք տվեց: Ըստ դրանցից մեկի` Ալեքսանդրին հոր սպանությունից հետո սկսել էր խիղճը տանջել: Այդ պատճառով նա բեմադրեց սեփական մահը, որպեսզի նոր կյանք սկսեր:
Ավելի ուշ սկսեցին շշուկներ պտտվել, որ Սիբիրում ապրող ծերուկ Ֆյոդոր Կուզմիչը հենց Ալեքսանդր 1-ին է: Այս մասին առաջին հիշատակումներն արվել են 1836թ.-ի սեպտեմբերի 4-ին, երբ ծերուկին, որպես թափառաշրջիկի` ձերբակալեցին: Կուզմիչի մարմնի վրա հայտնաբերեցին մտրակի հետքեր, սակայն թե ե՞րբ և ինչո՞ւ էր ստացել մտրակի հարվածները, ծերունին այդպես էլ չասաց: Նրան արտաքսեցին Սիբիր: Ծերուկն այնտեղ հոգ էր տանում կալանավորների մասին: Դրանից հետո Կուզմիչին ուղարկեցին գործարան աշխատանքի, սակայն տեղի կազակ Սեմյոն Սիդորովը նրա համար փոքրիկ խրճիթ պատրաստեց, որտեղ էլ ապրում էր ծերուկը: Ազատություն ձեռք բերելուց հետո նա սննդի դիմաց գյուղի երեխաներին սովորեցնում էր
մաթեմատիկա, պատմություն, կրոն: Նրան սկսեցին հարգել, տարբեր հարցերով դիմում էին և խորհուրդ հարցնում: Այստեղից էլ ծնվեցին ծերունու արքայական ծագման մասին լեգենդները: Բարձացված աղմուկի պատճառով Կուզմիչը ստիպված լքեց Բելոյարսկին և տեղափոխվեց ` Զերցալ, այնտեղ փոքրիկ, աղքատ ընտանիքում ապրեց 10-ը տարի:
![]() |
| Ֆյոդոր Կուզմիչ |
Ըստ Զերացլի գյուղացիների` նրանք իրենց մատուռում պահել են Ֆյոդորի Կտակարանը, գունավոր մոնոգրամային թերթիկը, դրա վրա տպագրված էր «Ա» տառը, վերևում էլ թագ կար, իսկ կողքին թռչող աղավնի:
Ժամանակակիցները հիշում են, որ ծերունին հարգանքի տուրք էր մատուցում կոմս Ալեքսանդր Նևեսկիի հիշատակին, որը Ալեքսանդր 1-ի հովանավորն էր: Դրանից հետո այցի էր գնում իր ծանոթներին` Աննային և Մարֆին:
Վերադառնալուց հետո էլ կիսվում էր. «…տարիներ առաջ այս օրը Պետերբուրգում տոնախմբություններ էին, կրակում էին թնդանոթները, փռվում էին գորգերը, երեկոյան ամբողջ քաղաքը լույսերի և երջանկության մեջ էր»: Ծերունին ժամանակ առ ժամանակ պատմում էր նաև 1812թ.-ի հայրենական պատերազմի, Պետերբուրգի կյանքի, Սուվորովի, Կուտուզովի մասին:
Մինչ այսօր պարզ չէ, թե Ֆյոդոր Կուզմիչը Ալեքսանդր 1-ին էր, թե ոչ: Փաստ է, որ արքայի և ծերունու ձեռագրերը համընկնում են, բացի դրանից էլ խոսվում էր, որ 1921թ.-ին Պետրոպավլովյան տաճարի դամբարանների բացման ժամանակ պարզվել է, որ Ալեքսանդր 1-ի մարմինը չկա: Բայց ավելի ուշ աստրոֆիզիկ Իոսիֆ Շկլովսկին ներկայացրել է իր ենթադրությունը, ըստ որի արքայի մնացորդները կարող էին անհետացած լինեին վանդալների պատճառով: Ծերուկի և արքայի միջև կապը կարող է հաստատել միայն ԴՆԹ փորձաքննությունը, սակայն դեռ մինչև այսօր չկա համապատասխան թույլտվություն:






Comments
Post a Comment