Ուրախ և անկախ Աստրիդ
Լինդգրենին, համարձակորեն կարելի է անվանել իր գրական հերոսի` Երկարագուլպա Պեպպիի
նախատիպը: Չնայած մեծ սերը դեպի ընթերցանությունը և լավ գնահատականների առկայությանը,
աղջիկը միշտ վարքի հետ կապված խնդիրներ է ունեցել: Աստրիդին հետաքրքրել են տղաներին հատուկ զբաղմունքներն
ու խաղերը: Արտասովոր կիրքը դեպի խաղերն ու չարաճճիությունները, Աստրիդին ուղեցել են
նաև հասուն տարիքում:
<<Փառք Աստծո,
Մովսես մարգարեի օրենքները չեն արգելում ծեր կանանց ծառ մագլցել>>. Բարձրանալով
հերթական ծառը` ասում էր ծեր, հայտնի հեքիաթագիրը:
Երիտասարդ տարիներին,
Աստրիդի էպոտաժային վարքը շրջապատի անհանգստությունն էր առաջացանում: 17 տարեկանում աղջիկը ինքնուրույն վարսերը շատ կարճ
կտրում է, այդպիսով շոկի ենթարկելով ողջ ավանը: <<Փողոցում մարդիկ մոտենում էին ու խնդրում
գլխարկս հանել, որպեսզի տեսնեին իմ սանրվածքը, ոմանց դուր էր գալիս, բայց նրանք փոքրամասնություն
էին կազմում>> Աստրիդ:
Աստրիդը նույնիսկ հաշվի
չէր առնում հոր բազմակի խնդրանքները` չխայտառկել սեփական ընտանիքը: Աղջիկը չէր էլ պատրաստվում
<<օրինակելի օրիորդ>> ձևանալ:
Աստրիդը հասկանում էր, որ բնությունը այդքան էլ շռայլ չի գտնվել իր հանդեպ,
գեղեցիկ չէր, ուստի հաջող ամուսնության շանսերն էլ գնալով անհետանում էին: Ուստի նա
որոշեց ինքնուրույն ստեղծել սեփական երջանկությունը: Դրան տանող առաջին քայլը, տեղական թերթի խմբագրությունում
լրագրողի աշխատանք գտնելն էր: Սակայն 18 տարեկանում
Աստրիդը հղիացավ: Երեխայի հոր անունը աղջիկը
նախընտրեց գաղտնի պահել: Երկար տարիներ Աստրիդին
տանջում էր մեղքի զգացումը, քանի որ փոքրիկ Լարսին դաստիրակում էին խնամակալները,
իսկ հետագայում` տատիկն ու պապիկը:
Որպեսզի մոռանար մութ
անցյալը, Աստրիդը որոշեց փոքրիկ Վիմմերբյուից տեղափոխվել Ստոքհոլմ, այնտեղ աշխատանք
գտնելու հավանականությունը մեծ էր:
1928թ.-ին բախտը նորից
ժպտաց Աստրիդին, Արքայական ավտոմոբիլային ակումբի տնօրենը, նրան որպես գործավարուհի
վերցրեց աշխատանքի: Իսկ ահա 2 տարի անց նա Աստրիդին ամուսնության առաջարկություն
արեց:
<<Ստուր խոստովանեց,
որ ինձ սիրահարվել է, հենց առաջին հայացքից և այս երկու տարիների ընթացքում ինձնից
աչքը չի կտրել: Ես նրան պատմեցի ամեն ինչ,
իհարկե նաև որդուս գոյության մասին, սակայն նա ոչ մի վարկյան չտատանվեց>> Աստրիդ:
<<Ես քեզ սիրում
եմ Աստրիդ, դա նշանակում է, որ սիրում եմ նաև այն ամենը ինչը քո կյանքի մի մասն է:
Լարսը կլինի իմ որդին ևս, բեր նրան Ստոքհոլմ>>
Ստուր:
Աստրիդի մոտ դա իհարկե
սեր չէր առաջին հայացքից, բայց նա ընդունեց ամուսնության առաջարկությունը և մինչև կյանքի
վերջ հավատարիմ մնաց իր ամուսնուն` Ստուր Լինդգրենին: Նրա կողքին ապստամբող այս կինը
դարձավ համեստ տնային տնտեսուհի, հետագայում Ստուրն ու Աստրիդը ունեցան աղջիկ` Կարինը: Սակայն նույնիսկ այս ամենը Աստրիդին չդարձրեցին
լավ, կրթված մայրիկ: Շվեդուհին անձամբ պատմում էր, որ իր երեխաները հպարտանում էին
իրենց ապստամբ մայրիկով, որը հաճույքով խաղում էր նրանց հետ:
Ինչ վերաբերում է Աստրիդի
ստեղծագործություններին, ապա մանկավարժները կարծում են, որ դրանք երեխաների համար այդքան
էլ ճիշտ ու ուսուցողական գրականություն չեն: Սկզբնական հատվածում հեքիաթագիրը ստեղծագործում
էր սեփական երեխաների համար, իսկ հետո, որոշեց հեքիաթներն ուղարկել գրական մրցույթ: Մրցույթում տնային տնտեսուհու հեքիաթները ոչ միայն
գրավեցին առաջին տեղը, այլև սկսեցին գրավել շատերի ուշադրությունը: Ամբողջ աշխարհում Աստրիդի հեքիաթները դարձան պահանջված:
Սակայն, եթե երեխաների մոտ Կարլսոնի կամ Երկարագուլպա
Պեպպի մասին պատմող գործերը միայն հիացմունք էին առաջացնում, ապա մեծերի մոտ` վտանգի
զգացողություն: Դե դա սպասելի էր, քանի որ
Աստրիդի հեքիաթները նոր շունչ էին մանկական գրականության մեջ:
<<Մանկական գրականությունը
պետք է լինի ուղղակի լավը: Եվ վերջ: Այլ բաղադրատոմսեր ես չգիտեմ>>, այսպես էր
մեկնաբանում շվեդուհին:
Քանի որ Կարլսոնը երեխաներին
սադրանքների էր ենթարկում, հրահրում էր չլսել ծնողներին, վախ և զզվանք էր առաջացնում
դեպի դայականերն ու տնային տնտեսուհիները, ուստի ԱՄՆ-ում այս հեքիաթը դարձավ արգելված: Սակայն, միևնույն ժամանակ ԽՍՀՄ-ում լույս էին տեսնում
Կարլսոնի մասին պատմող հրատարակությունների 80%-ը:
Լինդգրենը ապրեց շատ
երկար և մահացավ 94 տարեկանում, սակայն չնայած
պատկառելի տարիքին, միշտ ցանկացել է վերադառնալ մանկություն: Կյանքի վերջին տարիներին
Աստրիդը մասնակիորեն կորցրել էր լսելու և տեսնելու ունակությունը, սակայն հումորի զգացումը`
երբեք:
Հեքիաթագրի պատվին
աստերոիդ են անվանակոչել և երբ Աստրիդն իմացել է այդ մասին, կատակել է, որ այժմ իրեն
կարող են կոչել նաև <<Աստերոիդ Լինդգրեն>>:
Գրական գործունեության
ողջ ընթացքում Աստրիդ Լինդգրենը վաստակել է միլիոնավոր շվեդական կրոններ: Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա կենսակերպի վրա:
1940-ական թթ.-ներին նա ապրում էր նույն համեստ
բնակարանում, երբեք գումար չի կուտակել, հակառակը` բաժանել է այն մարդկանց, որոնք դրա
կարիքը ունեին:






Comments
Post a Comment