Ֆրանսիայի գլխավոր գաղտնիքը. Ո՞վ էր Երկաթե դիմակով բանտարկյալը


1669թ.-ի ամռանը Լուվուի մարկիզ,  Լյուդովիկոս 14-ի պաշտպանության նախարար  Ֆրանսուա-Միշել Լետելը նամակ ուղարկեց Պիներոլի բանտապետին` Բենինյու Դովերն դե Սեն-Մարին:  Նամակում ասվում էր, որ շուտով բերելու են բանտարկյալի, բայց նրա համար հատուկ խուց պետք է պատրաստվի, այն պետք է ունենա մի քանի դռներ, որոնք պիտի փակվենք մեկը մյուսի հետևից, նաև բանտարկյալին ձայնամեկուսացնեն, այլ բանտարկյալներից և բանտապահներից:
Նախարարը Սեն-Մարին  հանձնարարել էր, որ օր մեկ անգամ բանտարկյալին այցելեր, նրա ցանկությունները իրականացներ, կապված կեցության հետ, սակայն այլ հարցեր չքննարկեր:
Համաձայն նամակի, բանտարկյալին անվանում էին <<Էստան Ջո>>:  Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ անունը փաստաթղթերում ներառվել է ուրիշ ձեռագրով:  Դա գալիս է ապացուցելու, որ <<Էստան Ջո>> անունը հնարված է և բանտարկյալի իրական անունը թաքնված է դրա տակ:  Պիներոլ բանտը այդ ժամանակ, այն վայրն էր, որտեղ պահվում էին պետական հանցագործները:  Օրինակ, երբ <<Էստան Ջո>>-ին բերեցին, այդ բանտում արդեն 5 տարի պահվում էր Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարար Նիկոլյա Ֆուկը, նա ցմահ ազատազրկման  էր դատապարտվել պետական միջոցները մսխելու մեղադրանքով:  
<<Ջո>>-ն, ի տարբերություն այլ բանտարկյալների կրում էր թավշյա դիմակ, որը պետք է ապահովեր անձի գաղտնիությունը:  Այդպես էլ լինում է, ոչ ոք այդպես էլ չի իմանում, նրա ով լինելը:
Բանտապետ Սեն-Մարին մնում է իր պաշտոնին,  մինչև վրա է հասնում <<Ջո>>  բանտարկյալի մահը: Սակայն մինչ դա, Սեն-Մարին տեղափոխում էին տարբեր բանտեր, կրկին որպես բանտապետ և դիմակավոր <<Ջո>>-ն միշտ նրա հետ էր:
1698թ.-ին Սեն Մարը դառնում է Բաստիլի բանտապետը: <<Ջո>>-ին տեղափոխում են Բերտոդեր աշտարակի երրորդ բանտախուցը:
 Դիմակավոր <<Ջո>>-ն, 30 տարի անցկացնելով անազատության մեջ,  մահանում է 1703թ.-ի նոյեմբերի 19-ին, թաղվում է <<Marchioly>> անվան տակ:  Դիմակավորի մահվանից հետո, նրա բոլոր իրեր ոչնչացնում են:
Ալեքսանդր Դյուման
70 տարի անց փիլիսոփա Ֆրանսուա-Մարի Արուեին, ավելի հայտնի, որպես Վոլտեր անվամբ,  սկսում է հետաքրքրվել դիմակավոր բանտարկյալով:  Վոլտերի կարծիքով այդ դժբախտը կրել է երկաթե դիմակ, որն էլ այս պատմությանը տվել է յուրահատուկ դրամատիզմ և պարուրել առեղծվածով:
Սակայն <<Երկաթե դիմակով>> մարդուն վերջնականապես պաշտանմունքային կերպար է դարձրել Ալեքսանդր Դյումա-հայրը, նա իր <<Վիկոնտ դը Բրաժելոն կամ Տասը տարի անց>> վեպում դիմակավոր բանտարկյալի պատմությունը դարձրել է գրքի գլխավոր սյուժետային  գիծը:
Դրան հաջորդած վեպերն ու այնուհետև էկրանավորումները, ստիպեցին շատերին մտածել, որ <<Երկաթե դիմակը>> մտածածին կերպար է:  Բայց ինչպես ասվեց, նրա գոյությունը ապացուցվել է փաստաթղթերով:

Լյուդովիկոս 14-րդը
17-րդ դարի երկրորդ կեսերը աչքի չէին ընկնում հումանիզմով: 20 տարի առաջ, մինչև <<Երկաթե դիմակի>>  Պիներոլի բանտում հայտնվելը, հրապարակայնորեն իր գլխից զրկվեց արքա Կարլ առաջինը: Իսկ ինչ վերաբերում է շարքային հանցագործներին, փողոցային գողերին կամ մարդասպաններին, ապա նրանց գլուխները առանց աչք թարթելու թռցնում էին, և այդպես էր ողջ Եվրոպայում:
Ֆրանսիայի իշխանությունները <<Երկաթե դիմակին>> միանշանակ շատ վտանգավոր էին համարում: Սակայն չնայած դրան, նրան չգլխատեցին, նախընտրեցին ցմահ անազատության մեջ պահել` թաքցնելով նրա ով լինելը:
Վերջիվերջո, ո՞վ կարող էր լինել այդ բանտարկյալը:
Յոհան 6-րդը
1741թ.-ի դեկտեմբերին Պետրոս առաջինի դուստրը` Էլիզավետա Պետրովնան, գահընկեց արեց Յոհան վեցերորդին, որը այդ պահին 1.5 տարեկան էլ չկար: Արքայական ընտանիքի անդամի սպանության մեղքը նա չցանկացավ կրել իր հոգու մեջ, և որոշեց Յոհանին պահել անազատության մեջ, երկրում նույնիսկ արգելված էր օգտագորել փոքրիկ արքայի անունը:
1756թ.-ին  Յոհանին պահում էին Շլիսսելբուրգյան աշտարկում: Նրա անունը չէր կիրառվում նույնիսկ փաստաթղթերում, նրա անվան փոխարեն օգտագործում էին <<Անանուն բանտարկյալ>> անվանումը:
Բանտապահները գաղտնի հրաման ունեին, սպանել Յոհանին, եթե նրան ազատելու փորձ արվի:  Այդպես էլ եղավ, 1764թ.-ին Եկատիրինա 2-րդի կառավարման ժամանակ, անհաջող հեղափոխության ժամանակ, նրան փորձեցին ազատել, որի ընթացքում Յոհանը սպանվեց:
Եթե մի պահ <<Երկաթե դիմակի>> դիմակը հանենք, ապա կստանանք նույն պատկերը:  Սրանից պարզ է դառնում, որ դիմակավոր բանտարկյալը արմատներով Ֆրանսիայի արքայական ընտանքից էր:  Այս հիպոթեզի հեղինակը Վոլտերն է:
Լյուդովիկոս 13-րդը
Ըստ նրա, Լյուդովիկ 13-րդի կինը` Աննա Ավստրիացին երկար տարիներ ապրում էր վախիի մեջ, քանի որ համարում էին, թե նա անպտուղ է:
Ամուսնության 23 տարիների ընթացքում նա երեխա չունեցավ: Ապագա արքա` Լյուդովիկ 14-րդը լույս աշխարհ եկավ, երբ Աննա 37 տարեկան էր: Այդ դարաշրջանումՎոլտերը կարծում է, որ Աննան մինչ Լյուդովիկին ծնելը, այլ տղամարդուց ունեցել է, մեկ այլ որդի, որն էլ գաղտնի խնամում էին վստահված անձինք: Երբ վերջինս դարձավ չափահաս, սկսեց վտանգ ներկայացնել գահաժառանգ Լյուդովիկոսի համար, ուստի նրան, որպես անանուն բանտարկյալ ցմահ ազատազրկեցին:
Սակայն շատերը կարծում են, որ անօրեն զավակը հենց <<Արև-արքա>>-ն` Լյուդովիկ 14-րդը:  Մասնագետները մտածում են, որ անպտուղ եղել է, հենց Լյուդովիկ 13-րդը, այլ ոչ թե Աննան:
Մեկ այլ վարկածի, գահաժառանգ չլինելու փաստը վտանգի տակ էր դնում արքայական դինաստիան, և ամբողջ Ֆրանսիան, ուստի Լյուդովիկը գտնում է  իր հեռու բարեկամներից մեկին, որից էլ Աննան հետագայում ունենում է Լյուդովիկոս 14-րդին:  Հետագայում գահաժառանգի հորը, ցմահ ազատազրկում են, նրա հետ թաքցնելով ճշմարտությունը:
Աննա Ավստրիացին
Կինոսերների և ընթացասերների սիրելի սյուժետային գիծը սկսվեց Ալեքսանդր Դյումայից: Ըստ նրա, թագուհին արքայից ծնում է ոչ թե մեկ տղա, այլ` զույգ: Զույգ արքայազները հենց սկզբից դառնում են մեծ գլխացավանք: Քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, որոշվում է եղբայրներից մեկին ընտրել, որպես արքա, մյուսին սպանել: Սակայն, ոչ ոք չի համարձակվում սպանել նրան: Եվ դժբախտ եղբայրը դառնում է ցմահ բանտարկյալ, այն էլ երկաթե դիմակով, որը պետք է թաքցներ նրա նմանությունը, նա  ապագա արքայի կրկնօրինակ էր:
Այսօր գոյություն ունեն հարյուրավոր պատմական դեմքեր, որոնց վերագրում են <<Երկաթե դիմակի>> կերպարը:  Սակայն փաստ է մեկ բան, որ այլևս հնարավոր չէ պարզել, թե իրականում ով էր թաքնված <<Երկաթե  դիմակի>> տակ:  Բայց արի ու տես, որ այդ թեմայով մարդիկ շարունակում են պատմություններ հորինել, գուշակություններ անել և վերջապես նորանոր ֆիլմեր նկարահանել:

Comments