Ինչպես հայտնի է Ռոմանովների արքայական ընտանիքը գնդակահարվել է 1918թ.-ի հուլիսի 17-ի գիշերը: Շատերը տրամաբանական հարց են տալիս. Ինչո՞ւ Նիկոլայ 2-ը ընտանիքի հետ միասին չլքեց երկիրը, չէ որ այդ
հնարավորությունը
Ժամանակավոր կառավարությունը լրջորեն քննարկել էր: Նախատեսված էր, որ Ռոմանովները պետք է տեղափոխվեին Անգլիա, Նիկոլայ 2-րդի զարմիկ, Անգլիայի արքա` Գեորգ 5-րդի մոտ, որի հետ նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ էին, և վերջիվերջո Նիկոլայն ու Գեորգը այնքան նման էին իրար, ասես զույգ եղբայրներ լինեին և ինչո՞ւ վերջին պահին Գեորգը հրաժարվեց հարազատներից:
Ժամանակավոր կառավարության
ղեկավար Կերենսկին հայտարարեց. <<Ինչ վերաբերում է արքայական ընտանիքի էվակուացիային,
մենք որոշել ենք նրանց Մուրմանսկով տեղափոխել Լոնդոն>>:
1917թ.-ի մարտի
22-ին Բրիտանիայի նախարարների խորհուրդը որոշեց, որ մինչև պատերազմի ավարտը, ժամանակավոր
կընդունեն Ռոմանովներին: Բայց մեկ շաբաթ անց,
Գեորգը սկսեց իրեն այնպես չպահել, ինչպես գրում
էր <<ծերուկ Նիկիին>>: Նա կասկածի տակ դրեց արքայական ընտանիքի գալուստը
Անգլիա և <<Այո, ճանապարհն էլ էր վտանգավոր
է>>...
Այստեղ մեծ դեր ունեցավ
Նիկոլայ 2-րդի և նրա կնոջ դեմ արված պրոպագանդան, Ալեքսանդրան ծագումով գերմանացի էր:
1917թ.-ին, Փետրվարյան
հեղափոխության ընթացքում Նիկոլայ 2-ը ստորագրեց գահից հրաժարվելու փաստաթուղթը: Դրա
փոխարեն Ժամանակավոր կառավարությունը խոստացավ նրան և նրա ընտանիքին, որ անարգել երկրից
դուրս կհանի:
![]() |
| Ալեքսանդր Կերենսկին |
1917թ.-ին ստացան բրիտանական
կառավարության համաձայնությունը, ամեն ինչ պատրաստ էր գնացքով մինչև Մուրմանսկ հասնելու
համար, որից հետո արքայական ընտանիքը ճանապարհը
պետք է նավով շարունակեր մինչև Լոնդոն: Մինչ
արքայական ընտանիքին ճանապարհելը, արտաքին գործերի նախարար Տերեշչենկոն նամակ ուղարկեց Լոնդոն, որտեղ խնդրում էր, նավ ուղարկել և դիմավորել
Ռոմանովներին:
Սակայն վարչապետ Լլոյդ Ջորջից ստացվեց պատասխան, որտեղ ասվում էր. <<Ցավոք սրտի Բրիտանիայի կառավարությունը պատերազմի այս թոփուբոհի մեջ չի կարող ընդունել արքայական ընտանիքին>>:
Սակայն վարչապետ Լլոյդ Ջորջից ստացվեց պատասխան, որտեղ ասվում էր. <<Ցավոք սրտի Բրիտանիայի կառավարությունը պատերազմի այս թոփուբոհի մեջ չի կարող ընդունել արքայական ընտանիքին>>:
Մուրմանսկի փոխարեն
Ռոմանովներին ուղարկեցին Տոբոլսկ: Մայրաքաղաքում
անարխիստական տրամադրությունները ուժգնացան, և իշխանության եկան բոլշևիկները: Ժամանակավոր կառավարության նոր ղեկավարությունը
որոշեց, որ ֆիզիկապես պետք է վերացնի Ռոմանովներին:
Իրադրությունը գնահատելով`
պատմաբան Գենադի Սոկոլովը ասել է. <<Կերենսկին չկեղծեց և չփորձեց իրեն արդարացնել
հետադարձ կապով: Բացահայտված փաստաթղթերը լիովին
հաստատում են նրա խոսքերը>>: Ռոմանովները
իրոք պետք է մեկնեին Անգլիա, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այս երկու
երկրները դաշնակից էին և արքայական ընտանիքի անդամներն էլ արյունակցական կապեր ունեին
և օտար չէին մեկ մեկու: Գեորգ 5-րդը և՛ Նիկոլայի, և՛ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի զարմիկն էր:
Գեորգ 5-րդը Նիկոլայ
2-րդին այսպիսի նամակ էր գրել. <<Իմ սիրելի Նիկի, ես հույս ունեմ, որ մենք միշտ
կշարունակենք մեր ընկերությունը, դու գիտես, ես անփոփոխ եմ և ես քեզ այնքան շատ եմ
սիրում, մտքումս միշտ քեզ հետ եմ: Թող Աստված
քեզ օրհնի, իմ սիրելի ծերուկ Նիկի և միշտ հիշի, որ կարող ես ինձ ամեն հարցով դիմել: Ընդմիշտ քո նվիրված ընկեր` Ջորջի>>:
![]() |
| Գեորգ 5-րդը |
Նույն տարում, ապրիլի
2-ին Անգլիայի արտաքին գործերի նախարար լորդ Արթուր Բալֆուրը արքային ներկայացրեց իր
զարմանքը, նա ասաց, որ ցանկալի չէ դեմ գնալ
նախարարների որոշմանը և պետք է ընդունել Ռոմանովներին: Սակայն Գեորգը ցուցաբերեց հաստատակամություն և երկու օր անց արտգործ
նախարարին գրեց. <<Դեսպան Բյուքենենին տեղեկացնել, որ Միլյուկովին ինֆորմացնի,
հրաժարվում ենք մեր փոխհամաձայնությունից, և չենք կարող ընդունել արքայական ընտանիքին>>:
1917թ.-ի մայիսին Ռուսաստանի
Արտաքին գործերի նախարարությունը նոր հրահանգ է ստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և
լիազոր դեսպանից. <<Բրիտանական կառավարությունը չի կարող խորհուրդ տալ Նորին
Մեծությանը, որ նա հյուրընկալի մարդկանց, որոնց համակրանքը դեպի Գերմանիան ավելի քան
հայտնի է>>:
![]() |
| Նիկոլայ 2-րդը և Ալեքսանդրան |
Գեորգը լքեց իր զարմիկին
և թողեց նրան ու նրա ընտանիքին բախտի քմահաճույքին: Իսկ այս պատմության տխուր ավարտը
հայտնի է բոլորիս:
Պատմաբանները բացատրում
են Գեորգ 5-րդի այս պահվածքը նրանով, որ նա վախենում էր հեղափոխությունից, մտածում
էր, որ այն կարող էր սկսվել նաև Մեծ Բրիտանիայում, քանի որ արհմիությունների աշխատողները
համակրանքով էին լցված դեպի բոլշևիկները: Իսկ
խայտառակված կայսերական ընտանիքը կարող է միայն յուղ լցնել կրակի վրա:
Եթե հավատանք պահպանված փաստաթղթերին, որտեղ ներկայացվում է արքայի քարտուղարի գրությունը դեսպան Բյորտեին, ապա Գեորգ 5-րդը հենց սկզբից էլ դեմ է եղել Ռոմանովների գալուստին: Ռուսաստանին էլ միշտ համարել է Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական մրցակիցը:
Եթե հավատանք պահպանված փաստաթղթերին, որտեղ ներկայացվում է արքայի քարտուղարի գրությունը դեսպան Բյորտեին, ապա Գեորգ 5-րդը հենց սկզբից էլ դեմ է եղել Ռոմանովների գալուստին: Ռուսաստանին էլ միշտ համարել է Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական մրցակիցը:






Comments
Post a Comment