<<Այսօր տեսել եմ իմ սիրելի
<<Ս-ին …>>>>, <<Առանց նրա դատարկ է>>, <<<<Ս>>-ին այսօր չեմ հանդիպել, տխուր եմ>>. Օլգայի անձնական օրագրում գրված այս արտահայտությունները, թե իրականում ում էին ուղղված, այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել:
Արքայական ընտանիքում սովորություն էր շփման մեջ օգտագործել քաղցր և փաղաքշական բառեր, ուստի փորձագետները կարծում են, որ <<Ս>> տառը ռուսերենից թարգմանած` նշանակում է արև <<солнце>>, երջանկություն <<счастье>>, կամ գանձ <<сокровище>>: Բայց ո՞վ է այն մարդը, որ կարողացել է գերել իշխանուհու սիրտը: Այս առումով մասնագետներն ունեն բավականին հավաստի տարբերակներ:
Ռոմանովների օրագրերը երկար ժամանակ անհասանելի էին ընթերցողների լայն շրջանակին, չնայած, որ այնտեղ չկային գաղտնիքներ: Օրագրերն առաջին հերթին հետաքրքրել են պատմագետներին և կենսագիրներին:
Առեղծվածային <<Ս>>-ին նվիրված մտքերը, արտահայտությունները, Օլգայի օրագրում սկսել են հայտնվել 1911թ.-ից: Հայտնի է, որ արքայական ընտանիքը 1906թ.-ից սկսած հաճախ և երկար ժամանակով ապրել է <<Շտանդարտ>> նավում: <<Շտանդարտը>> հարմարավետ և մեծածավալ նավ էր, որը փաստացի Ռոմանովների լողացող տունն էր: Նավը օգտագործում էին սկսած` Ղրիմ ճանապարհորդելուց, մինչև Եվրոպա` պաշտոնական այցելությունների համար և ոչ միայն:
Արքայական ընտանիքի համար օրերը նավի վրա ավելի հետաքրքիր էին, ազատ և հեռու պալատական ձանձրալի առօրյայից:
Նավատորմի ամբողջ անձնակազմն էլ, մանավանդ նավաստիներն ու
սպաները ջերմ հարաբերությունների մեջ էին Ռոմանովների հետ:
Ալեքսանդրա Ֆյոդորովնան, աղջիկների հետ հաճախ էր սպաներին քաղցրեղեն հյուրասիրում:
Արքայազն Ալեքսեյն էլ ընկերություն էր անում նավաստիների հետ, նույնիսկ նրանից սովորել էր բալալայկա նվագել: Այդ իսկ պատճառով փորձագետները կարծում են, որ տեղի սպաներից մեկն է գերել
արքայադուստր Օլգայի սիրտը: Համեմատելով` օրագրում արված <<Ս>>-ի հետ հանդիպումների
մասին նշումներն ու <<Շտանդարտում>> անցակցրած օրերի ամսաթվերը, մասնագետները գտել են մեկ անձի, որը կարող էր լինել իշխանուհու սիրտը գերած <<Ս>>-ն: Համարվում է, որ առեղծվածային այդ մարդը 25-ամյա ենթասպա, ավելի ուշ լեյտենանտ` Պավել Ալեքսեյվիչ Վորոնովն էր: Պարզվում է, Վորոնովը մինչև <<Շտանդարտում>> ենթասպա նշանակվելը, հերոսի կոչում է ունեցել: Եղել է 1908թ.-ին Մեսիանյան երկրաշարժի ականատեսը: Նա ռուս ծովայինների հետ մեկնել էր Սիցիլիա, այնուհետև Մեսիանի նեղուց, օգնել մարդկանց: Կյանքին վտանգ սպառնալով` փլատակների տակից մարդկանց է դուրս բերել, փրկել: Կողոպտիչների դեմ պայքարել: Այնուհետև <<Շտանդարտում>> ծանոթացել է Ռոմանովների հետ, դարձել նրանց ընկերը: Նրանք այնքան էին մտերմացել, որ Վորոնովը արքայական ընտանիքին ուղեկցում էր տարբեր զբոսանքների, տոնակատարությունների ժամանակ: Նույնիսկ Նիկոլայ 2-րդը նրա հետ էր նախընտրում թենիս խաղալ:
Օլգայի օրագիրն ուսումնասիրելուց հետո` պարզ է դառնում, թե ինչպես է ընկերական հարաբերությունները, կամաց-կամաց վերածվել այլ զգացմունքի.
<<Լիվադիա. 13 սեպտեմբերի 1913թ. Անձրևի պատճառով օրվա սկզբում տանն եմ եղել, հետո Պապա-ի հետ զբոսնել եմ խաղողի այգով:
Նախաճաշին մեզ հետ էր Ն.Պ.-ն (<<Շտանդարտ>>-ի ավագ սպա Ն.Պ. Սաբլին) և <<Ս>>-ն: Ցերեկը Պապա-ն գնաց զբոսնելու, իսկ մենք մնացինք տանը, բայց ես չեմ ափսոսում, որովհետև մեզ հետ էին Ն.Պ.-ն և իհարկե <<Ս>>-ն: Այնքան երջանիկ եմ, որ նորից նրան տեսա, երեկ ընդհանրապես նրան չէի տեսել և այնպես էիր կարոտել:
Երեկոյան ես <<Ս>>-ի համար դաշնամուր նվագեցի, իսկ երբ Պապա-ն վերադարձավ, մենք թեյեցինք>>:
Եթե այս ենթադրությունները իրական են եղել, ապա այս ժամակահատվածը Օլգայի կարճատև կյանքի ամենատխուր էջերից մեկն է: Քանի
որ 1914թ.-ի փետրվարի 7-ին Պավել Վորոնովը ամուսնացել է մեկ այլ Օլգայի հետ` թագուհուն սպասարկող տիկնանցից մեկի` Օլգա Կլեինմիխելի հետ: Հետագայում, քաղաքացիական պատերազմից հետո, Պավելը կնոջ հետ տեղափոխվել է Ստամբուլ, իսկ հետո` Ամերիկա:
Նա ապրել է բավականին երկար, մահացել 78 տարեկան հասակում:






Comments
Post a Comment