19-րդ դարի կեսերին լուսանկարչությունը համարվում էր գերբնական ինչ-որ երևույթ: Մարդիկ երկար ժամանակ կլորիկ գումար էին հավաքում, մանրամասն նախապատրաստվում դրան, որից հետո շտապում էին ֆոտոստուդիա և անշարժ դիրքավորվում օբյեկտիվի առաջ: Այնուամենայնիվ լուսանկարահանվել ցանկացողների շարքում կարելի է առանձնացնել կոմսուհի Վիրջինիա դը Քաստիլյոնեին: Կարելի է ընթադրել, որ այս կինը պատմության առաջին ֆոտոմոդելն է: Վիրջինիան այնքան էր տարվել նկարահանումներով և նարցիզմով, որ իրենից հետո թողել է գրեթե 400 լուսանկարներ:
Վիրջինիան, իհարկե չէր պլանավորել դառնալ ֆոտոմոդել: Այն ժամանակ նման մասնագիտություն էլ չկար, փոխարենը կոմսուհին երիտասարդ էր, գեղեցիկ և կարողանում էր այդ առավելություններից օգտվել:
Ծագումով ազնվական այս կինը, ծնվել է Ֆլորենցիայում: 16 տարեկանում ամուսնացել է կոմս Ֆրանչեսկո դը Քաստիլյոնեի հետ և որդի ունեցել:
Երեք տարի անց ամուսինները տեղափոխվել են Փարիզ և շուտով բաժանվել, քանի որ Վիրջինիան սիրավեպ է ունեցել Ֆրանսիայի արքա՝ Նապոլեոն 3-րդի հետ:
Վիրջինիան, իհարկե չէր պլանավորել դառնալ ֆոտոմոդել: Այն ժամանակ նման մասնագիտություն էլ չկար, փոխարենը կոմսուհին երիտասարդ էր, գեղեցիկ և կարողանում էր այդ առավելություններից օգտվել:
Ծագումով ազնվական այս կինը, ծնվել է Ֆլորենցիայում: 16 տարեկանում ամուսնացել է կոմս Ֆրանչեսկո դը Քաստիլյոնեի հետ և որդի ունեցել:
![]() |
| Նապոլեոն 3-րդ |
Բացի անձնական հետաքրքրություններից, այս լեդին ունեցել է նաև «հանրային» շահեր: Օրինակ՝ Վիրջինիայի զարմիկը, Սարդիայի Թագավորության կոմս Քավուրը, բարեկամուհու
միջնորդությամբ ձգտում էր Նապոլեոն 3-րդի աջակցությամբ ազդեր Իտալիայի միավորմանը:
Արքան, դեպի Վիրջինիան ուներ հարգանքի մեծ զգացում, ուստի
լեդիի համար բացվեցին բարձր հասարակության դռները: Կոմսուհին սպասված հյուր էր թագուհի Ավգուստի, Օտտո
ֆոն Բիսմարկի, Ադոլֆ Թեարի պալատներում և ամրոցներում:
Այս ամենին հաջորդեցին արկածներով լի տարիները, որոնք նման էին Ալեքսանդր Դյումայի (Հայր)
գրած պատմություններին: Իսկ ահա Վիրջինիայի կյանքի վերջին տարիներն անցան տխուր ու
ողբերգական, նման պատմություններն էլ հատուկ են Դյումա-որդիի գրչին:
Բայց չմոռանանք, որ
մեզ հետաքրքրում է կոմսուհու կյանքը առաջին
հերթին, որպես ֆոտոմոդել: 1856թ.-ից է Վիրջինիան սկսել լուսանկարահանվել, այդ ժամանակ
է նա ծանոթացել է պալատական լուսանկարիչ Պիեր-Լուի Պերսոնոմի հետ: Այդ տարիներից էլ լուսանկարչությունը դարձավ կոսմուհու
կիրքը: Ի տարբերություն, օբյեկտիվի առաջ հայտնված
սառը հայացքների և դիրքերի, որոնք ընդունված
էր այդ տարիներին լուսանկարահանվելիս, Վիրջինան
շատ լուրջ էր մոտենում ամեն մի լուսանկարին և մանրակրկիտ բեմադրում էր այն:
Փաստացի նա անում էր մի բան, որը ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում:
Փաստացի նա անում էր մի բան, որը ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում:
Թատերական, բեմական
հագուստներ, դեկորացիաներ, աքսեսուարներ՝ այդ լուսանկարները հսկայական հաջողություններ
բերեցին կոմսուհուն: Փարիզի ազնվական տիկնայք
չէին շփվում ինքնասիրահարված Վիրջինիայի հետ, բայց նրան նախանձում էին: Շատ ժամանակ փորձում էին կոմսուհուն կրկնօրինակել՝
լուսանկարիչ Պիեր-Լուի Պերսոնոմի մոտ պատվիրելով նմանատիպ լուսանկարներ:
Վերադառնալով Վիրջինիայի անձնական կյանքին, ապա Նապոլեոն 3-րդի հետ
բաժանումից հետո և Իտալիայում որոշակի ժամանակ ապրելուց հետո, կոմսուհին վերադառնում
է Ֆրանսիա և բնակություն հաստատում Պասսիում:
Վիրջինիան այնքան էր
տարված իր արտաքինով, որ երբ սկսեց կորցնել երբեմնի թարմությունը, սկսեցին առաջանալ
կնճիռներ, նա փակվեց իր ամրոցում: Առանձնացել
էր, ոչ ոքի չէր ընդունում: Ամրոցում ոչ մի
հայելի չկար, նա նույնիսկ հրամայեց պատերը ներկել սև գույնով: Իսկ զբոսանքի դուրս էր գալիս միայն գիշերը, որպեսզի
նրան ոչ ոք չնկատեր և չտեսներ ծերացած, խամրած դեմքը:
Կինը այդպես ապրեց
մինչև 1899թ.-ը և մահացավ 62 տարեկան հասակում:
Հայտնի պոետ, սիմվոլիստ
Ռոբեր դը Մոնտեսկյուն 13 տարի գրեց կոմսուհու կենսագրությունը: Իսկ կնոջ մահվանից հետո
սկսեց հավաքել նրա լուսանկարները: Դրանցից 275-ն այժմ պահպանվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն
թանգարանում:
1955թ.-ին Վիրջինիայի
մասին ռեժիսոր Ջորջ Կոմբրեն նկարահանեց նույնանուն գեղարվեստական ֆիլմը, որտեղ կոմսուհու
դերում հանդես եկավ ամերիկացի դերասանուհի Իվոն դը Կարլոն:
2006թ.-ին էլ ռեժիսոր
Ջոզե Դայանը հանդիսատեսի դատին հանձնեց Վիրջինիայի մասին պատմող հեռուստասերիալը, այստեղ
կնոջ դերը մարմնավորում էր Ֆրանչեսկա Դելլերը:
Կոմսուհուն մասին կան
նաև մի քանի վեպեր: Վիրջինիայի անունով նույնիսկ օծանելիք կա, դրա հեղինակը իտալացի
պարֆյումեր Ստեֆանո Ֆրեչերին է:









Comments
Post a Comment