Հղիության թեստ, ըստ հին եգիպտացիների

Պարզվում է Հին Եգիպտոսում կարողացել են նախորոք ստուգել հղիության առկայությունը: Այլ կերպ ասած հղիության թեստ անել: Պատմաբանները,  այս տեղեկությունները ձեռք են բերել այսպես կոչված Կարլսբերգ պապիրուսից, որը պատկանում է Նոր թագավորությանը Ք.Ա. 16-11-րդ դարեր:  Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ սա, դրանից 500 տարի առաջ ստեղծված բնօրինակի տեքստն է:  Պապիրուսում ներկայացվում է տարբեր հիվանդությունների և դրանց ախտորոշման, բուժման մեթոդները, ներառյալ հղիության որոշման ուղիները:
Ձեռագրերում ասվում է. <<Այլ միջոց պարզելու, արդյոք կինը հղի է, թե ոչ: Երկու տարբեր տարաների մեջ դնել գարու և ցորենի երկուական հատիկներ,   վրան ավազ լցնել և փշատ, ամեն օր դրանք խոնավեցնել կնոջ մեզով:
  Եթե հացահատիկները ծլեն, կնշանակի, որ կինը հղի է:  Ցորենի աճի դեպքում կինը կարող է սպասել աղջկա, իսկ գարու աճի դեպքում պետք է պատրաստվել տղա երեխայի ծննդյանը:  Եթե սերմերը չծլեն ընդհանրապես, կնշանակի, որ կինը հղի չէ:  Այստեղ փշատի և ավազի դերը հստակ չէ, սակայն փորձագետները ենթադրում են, որ փշատը կարող էր ծառայել, որպես պարարտանյութ, իսկ ավազը ապահովում էր տարայի խոնավությունը:
1963 թ.-ին ֆրանսիացի բժիշկ  պատմաբան Պիեռ Գալյունգին փորձ կատարեց, որին մասնակցեցին երկու տղամարդ, վեց ոչ հղի և քառասուն հղի կանայք:
Տղամարդկանց և ոչ հղի կանանց մեզով ջրված սեմերը չաճեցին ընդհանրապես, իսկ հղի կանանց մեզով ջրված սերմերի աճը կազմեց 70%:  Արդյունքը բացատրվում էր  հղիության ընթացքում առաջացած կոնկրետ հորմոններով: Ինչ վերաբերում է ապագա երեխայի սեռի կանխատեսմանը, ապա պրոֆեսոր Գալյունգինը յոթ դեպքերում հաստատեց դա, տասնվեց դեպքերում` ոչ:  Մնացած 17 դեպքերում` անհասկանալի էր,  հնարավոր չեղավ որոշել երեխայի սեռը:
Հետաքրքիր է, որ եգիպտացիների հղիության այս թեստը սկսեցին կիրառել հույները, հռոմեացիները եւ արաբները:  Նրանց  միջոցով էլ, ավելի ուշ, երբ եգիպտական հիերոգլիֆները կարդալու արվեստը արդեն մոռացվել էր, բաղադրատոմսը հասավ միջնադարյան Եվրոպա, սակայն զգալի խեղաթյուրումներով:   Թեստի բաղադրատոմսից անհետացան փշատն ու ավազը, իսկ տարաները փոխարինվեցին` հողում արված փոսերով:
Այս բաղադրատոմսով վերջին անգամ հղիության թեստի փորձ իրականացրել են 17-րդ դարում, հեղինակը բնական գիտությունների պրոֆեսոր և բժիշկ  Քրիստիանա Ֆրանց Պաուլինին էր:

Comments