Առաջին խորհրդային սարսափ ֆիլմը` Վիյը 1967թ.

Ինչպես է նկարահանվել խորհրդային առաջին սարսափ ֆիլմը:  1967թ. <<Մոսֆիլմ>> կինոստուդիայում, Նիկոլայ Գոգոլի <<Վիյ>> միստիկ պատմվածքի հիման վրա սկսեցին նկարահանել համանուն սարսափ ֆիլմը:  <<Վիյ>>-ը հաջողեց, քանի որ մեկ տարվա ընթացքում այն դիտեց 33.000.000 մարդ:
Գոգոլի պատմությունը ֆիլմի վերածելու գաղափարը պատկանում էր <<Մոսֆիլմ>>-ի ղեկավար Իվան Պիրևին:   Միայն ժամանակի սղության  պատճառով նա առաջարկեց, որ ֆիլմը նկարահանեն ԽՍՀՄ Կինոմատոգրաֆիստների միության, Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ուսանողներ` Գեորգի Կրոպաչևը և Կոնստանտին Էրշովը:
Երիտասարդ կինոգործիչները խանդավառությամբ անցան գործի և ստեղծեցին ֆիլմը, սակայն նրանք առեղծվածային ֆիլմերի նկարահանման մեջ փորձ չունեին, հետևաբար, ըստ հանձնաժողովի տվյալների, ֆիլմը իրատեսական էր և ոչ մի կերպ չէր համապատասխանում Գոգոլի առեղծվածային ոգուն:
Ֆիլմը <<փրկելու>> համար <<Մոսֆիլմ>> հրավիրեցին ռեժիսոր  Ալեքսանդր Պտուշկոյին, նա մեծ փորձ ուներ հեքիաթային ֆիլմերի բնագավառում:
Պտուշկոն զգալիորեն փոխեց կինոնկարը: Տեսարանները մոնտաժվեցին, մյուսները` վերանկարահանվեցին, որոշ սյուժետային գծեր վերացվեցին, նույնիսկ Վիյի կերպարը արմատական փոփոխությունների ենթարկվեց:


Սարսափ-ֆիլմը շատ լավ ստացվեց, չնայած որ նմանատիպ ֆիլմերը սովորաբար լի են արյունոտ տեսարաններով, այստեղ հանդիսատեսը տեսնում է միայն մեկ կաթիլ արյուն, երբ կախարդը փիլիսոփային վախեցնելու համար, աչքերին արյունոտ արցունք է հայտնվում:
<<Վիյ>>-ը դեռևս մեկնարկային փուլում էր, սակայն այն արդեն գնել էին աշխարհի 9 երկրներ: Խորհրդային կինոթատրոնում ֆիլմը զբաղեցրեց  13-րդ, խորհրդանշական տեղը:
Ֆիլմի մի մասը նկարահանվել է  18-րդ դարում կառուցված Սուրբ Գեորգի փայտե  եկեղեցում, որը գտնվում է Ուկրաինայի Սեդնև գյուղում, իսկ  հիմնական մասը` <<Մոսֆիլմ>>-ում:

Կախարդուհու թռչող դագաղը, որը վախեցրել է խորհրդային երկրների շատ փոքրիկների, օդում է հայտվել, տաղավարի տակ գտնվող մի քանի բարդ մեխանիզմների շնորհիվ:   Բոլոր դագաղները սև էին, ինչպես Գոգոլի գրվածքում:
Առաջին դագաղը հիմնականն էր, որտեղ էլ պառկած էր կախարդուհին:  Թռչողը, երկրորդ դագաղն էր:  Երրորդն էլ հատուկ մետաղական լարերով կախված էր առաստաղից, որի մեջ էլ կանգնած էր կախարդուհին:

Դեկորացիները պատրաստվել են միանգամից մի քանի տաղավարներում,  կես տարի <<Մոսֆիլմ>>-ի աշխատակիցները սարսափահար եղան տաղավարներից մեկում կառուցված մռայլ և սարդոստայներով լի եկեղեցուց: 
<<Վիյ>>-ի նկարահանման ժամանակ օգտագործվել են հազարավոր մոմեր, եկեղեցական արհեստանոցներում պատվիրվել են հատուկ հաստ մոմեր: 
Ֆիլմում չար ուժերը պատկերելու համար օգտագործվել է նաև կենդանական աշխարհը, օրինակ` 50-ից ավել ագռավներ, կատուների մի ամբողջ խումբ: Ի դեպ, այդ նույն կատուները նկարահանվել են նաև <<Ադամանդե ձեռքը>> և <<Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը>> ֆիլմերում:
Ֆիլմին առանձնահատուկ սարսափեցնող էֆֆեկտներ են տվել միջատները, որոնք նկարահանվել են խոշոր պլաններով:

Վիյի դերը կատարել է կրկեսի ակրոբատ Նիկոլայ Ստեփանովը:  Այլ չար ուժերին մարմնավորել են տարբեր մարզիկներ և կրկեսային կատարողներ:  Ինչպես նաև թզուկներ` պատկերի ամբողջականության համար:
Այսպիսով, <<Վիյ>>-ը կինոյի պատմության մեջ մտավ,  որպես ԽՍՀՄ-ում նկարահանված առաջին սարսափ ֆիլմ:

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի <<Վիյ>>-ը առեղծվածային և բացասական հետևանքներ է ունեցել, ֆիլմը ստեղծողների ճակատագրերի վրա:  Չնայած, որ դերասանները, մասնավորապես Նատալյա Վարլեյը եւ Լեոնիդ Կուրավլևը, ամեն կերպ հերքում են դա:
Չար հոգի Վիյը արմատներով արևելա-սլավոնական դիցաբանությունից է:  Նա դժոխքից վեր է բարձրանում` իր հետ բերելով մահ:  Ըստ լեգենդի, այս դիվային արարածը մի հայացքով կարող է սպանել կենդանի ամեն ինչ, այրել գյուղեր և հողին հավասարեցնել քաղաքներ:  Նրա աչքերը սովորաբար  պատված են  ծանր ու խիտ թարթիչներով,  որոնք նա չի կարող բարձրացնել առանց օգնության:
Ազգագրագետները փաստում են, որ Վիյի կերպարի հետ է կապված չար աչքի հավատամքը, ըստ որի եթե ինչ-որ մեկին աչքով տան, դա բացասաբար  կազդի տվյալ մարդու վրա, այն իր հետ կարող է բերել նույնիսկ մահ և կործանում:
Իսկ ահա հրեշի անունը ծագել է ուկրաիներեն <<вія>> կամ բելառուսերեն` <<вейка>> բառերից, ամեն դեպքում երկուսն էլ նշանակում են թարթիչ:

Comments