Արյան լոգանքների սիրահար կոմսուհին, ով 35 տարիների ընթացքում իրականացրեց 650 սպանություն


18-րդ դարի ռուս հողատեր Դարյա Սալտիկովային կամ մռայլ <<Սալտիչիխա>>-յին, ով այն աշխարհ ուղարկեց տասնյակ դժբախտ գյուղացիների և ծառաների, 2018թ.-ին իրեն հիշեցնել տվեց, էկրաններ բարձրացած` <<Արյունարբու տիկինը>>> ֆիլմի շնորհիվ
Սալտիկովային, Եկատիրինա Երկրորդ թագուհին բնութագրել էր, որպես մարդկային ցեղի այլանդակություն: 
Սակայն, որքան էլ դաժան և հիվանդագին լիներ Դարյա Սալտիկովան իր արարքներում, չէր կարող անգամ համեմատվել 16-րդ դարում հայտնի Կոմսուհի Բատորիի հետ, վերջինս 35 տարիների ընթացքում իրականացրել է 650 սպանություն:
Տրանսիլվանիան միշտ համարվել է վամպիրների հայրենիքըԱյստեղ է իր սարսափելի նպատակներն իրականացրել շատ ֆիլմերի, լեգենդների և Բրեմ Սթոքերի ստեղծագործության հերոս կոմս Վլադիսլավ ԴրակուլանԵվ զարմանալի չէ, որ հենց այստեղ է ծնվել աշխարհի և պատմության ամենադաժան և ամենասարսափելի կինը, որին անվանում են նաև կոմսուհի Դրակուլա:
 
Դարյա Սալտիկովա
16-
րդ դար: Տրանսիլվանական ամրոցներից մեկում ծնվեց Գեորգի և Աննա Բատորիների գեղեցիկ աղջնակըՆրան անվանեցին ԷլիզաբեթՀռչակավոր ընտանիքը համարվում էր Եվրոպայի ազդեցիկ բողոքական կլանըԱյս ազդեցիկ ազգանունն էր նաև կրում Էլիզաբեթի խորթ եղբայրը՝ Ստեֆան ԲատորինՆա կառավարում էր Տրանսիլվանիան, այնուհետև Լեհաստանը:
 Այդ տարիներին ազնվականությունը կարծես փորձում էր մեղքեր գործելու մեջ մեկը մյուսին անցնելԱմրոցներում թագավորում էր այլասերվածությունըՇատ մոտ արյունակացական կապեր էին հաստատվում:
 Այս ամենից չէր առանձնանում Բատորիների տոհմըԷլիզաբեթի հարազատները և բարեկամները հիմնականում վհուկներ էին, սատանիստներ, լեսբուհիներ, հոգեկան հիվանդներ և անբարոյականներԶարմանալի չէր, որ Էլիզաբեթը տասը տարեկանում ծեծում էր աղախիններին և թողնում կիսամեռԻսկ տասնչորս տարեկանում հղիանում է հողագործիցԾննդաբերելուց հետո նրան ամուսնացնում են հունգարացի կոմս՝ Նադաշդի հետ:
    
Էլիզաբեթ Բատորի
Ամուսնանալուց հետո նրանք սկսում են ապրել Սլովակիայում՝ Չախտիցե ամրոցումԱմուսնական առաջին իսկ օրից, Էլիզաբեթը խոշտանգում և ստորացնում էր աղախիններն, որից մեծ բավականություն էր ստանումԿասկածելով աղախիններից մեկին գողության մեջ, նրան դաժանորեն պատժում էր, ափի մեջ դնելով շիկացած մետաղադրամըԻսկ զգեստները վատ արդուկելու դեպքում, Էլիզաբեթը տաք արդուկով այրում էր աղախնի դեմքը և կտրում մատները:
    Կոմսուհու սիրելի գործիքն էր համարվում ասեղը, որը նա մտցնում էր զոհի կուրծքը և շրթունքները:
    Այս <<խրախճանքին>> մասնակցում էր կոմսուհու ամուսինըԱմռանը մի քանի դժբախտների հրամայում էին պատել մեղրով և նետել անտառԻսկ ձմռանը հրամայում էին զոհին ամբողջությամբ թրջել և ամրոցի դարպասների մոտ թողնել, որպեսզի սառչի:
    Խոսակցություններ էին պտտվում, որ ամրոցում տեսել են գունատ մի անծանոթի, որն ամբոջովին սև էր հագած և ուներ գորշ և առեղծվածային աչքերԳյուղացիները, որոնք հավատում էին վամպիրների գոյությանը, համոզված էին, անծանոթը գերեզմանից հարություն առած կոմս Դրակուլան էր, որը մահացել էր դեռևս 15-րդ դարում:
Էլիզաբեթը սարսափելի երկյուղում էր ծերությունից և հավատում էր, որ արյան լոգանքները կօգնեն պահպանել գեղեցկությունը և երիտասարդությունըԻսկ հաստիքավորված վհուկը ամեն անգամ նրան խորհուրդ էր տալիս վերցնել ավելի մեծ տակառներ
    Առաջին հայացքից այս ամենը անհեթեթություն էր թվում, սակայն շուտով սկսեցին ի հայտ գալ սարսափելի փաստեր և ապացույցներՀարևան գետերից ձկնորսները հաճախակի դուրս էին բերում արյունաքամ եղած դեռատի աղջնակների դիակներ:
    Սկզբից կոմսուհու զոհեր համար գտնելը հեշտ էրԳյուղացիները աղքատության մեջ էին և բավականին բարձր գներով վաճառում էին իրենց աղջիկներին՝ մտածելով, որ նրանց համար ամրոցում ավելի լավ կլինի: Արդյունքում դիակներն ավելի շատացան, իսկ թաքցնել այլևս հնարավոր չէր
 
Դրակուլա, Կոմսուհի Բատորի
Շուտով պատրանքները ցրվեցին, երբ մի քանի աղջիկների հաջողվեց փախչել մռայլ ամրոցիցՑավի և մահվան վայր էր ոչ միայն Չախտիցե, այլև Բեշկով ամրոցը:
 Բրատիսլավայում սկսվեցին խորհրդարանական լսումներըՊարզվեց, որ 35 տարիների ընթացքում Էլիզաբեթը իրականացրել է 650 սպանություն:  
 Կոմսուհի Բատորին իր իսկ ամրոցի պատերից մեկի մեջ ողջ-ողջ թաղեցին՝ թողնելով մի փոքր անցք սննդի համարէլիզաբեթը այսպես ապրեց մոտ երեք ու կես տարի և վերջիվերջո մահացավ:
Էլիզաբեթ Բատորիի պատմությունը ոչ միայն հունգարական ժողովրդական բանահյուսության մի մասն է, այլև ամբողջ աշխարհում սցենարիստների եւ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր:
Չախտիցե ամրոց
Այսօր խոսակցություններ են պտտվում, որ գիշերներն անիծված ամրոցից լսվում են ծանր հառաչանքներ՝ արձագանքելով ամբողջ տարածքումՏեղի բնակչությունը գտնում է, որ հառաչանքները պատկանում են արյունարբու կոմսուհուն, նրա ուրվականն  արդեն 400 տարի է, ինչ հանգիստ չի գտնում:

Comments