Skip to main content
Վռոնսկուն տանջող հիշողությունները ...
<<Աննա Կարենինա>>
<<...Ամուր ատամի մորմոքիչ ցավը խանգարում էր խոսել: Նա լռեց, խորազնին նայելով ռելսերի վրայից դանդաղ ու սահիկ գլորվող տենդերի անիվներին: Ու հանկարծ, բոլորովին մի ուրիշ բան, ո՛չ թե ցավը, այլ ընդհանուր տանջալից ներքին անհարմար ինքնազգացումը ստիպեց նրան մի վայրկյան մոռանալ ատամի ցավը: Տենդերին ու ռելսերին նայելիս ծանոթի հետ խոսակցելու ազդեցության տակ, ծանոթի, որին չէր պատահել իր դժբախտությունից հետո, Վռոնսկին հանկարծ մտաբերեց ՆՐԱՆ, այսինքն այն, ինչ դեռ մնացել էր նրանից, երբ ինքը խելագարի պես ներս վազեց երկաթուղու կայարանի զորանոցը. զորանոցի սեղանի վրա օտար մարդկանց մեջ անամոթաբար ձգված էր արնաշաղախ մարմինը, դեռ երեկ լի կյանքով. անվթար գլուխը ետ էր գցած իր ծանր ծամերով ու գանգրահյուս մազերով քունքերին, և կիսաբաց վարդագույն բերանով սքանչելի դեմքին սառել էր մի արտահայտություն,- տարօրինակ ու խղճուկ՝ շուրթերին, սոսկալի՝ պաղած բաց աչքերին, որը կարծես խոսքերով ասում էր այն սարսափելի բառը, ինչ ասաց Աննան վեճի ժամանակ այն մասին, թե կզղջա Վռոնսկին: Եվ Վռոնսկին աշխատում էր հիշել նրան այնպես, ինչպես էր նա այն ժամանակ, երբ ինքն առաջին անգամ պատահեց նրան նույնպես կայարանում, խորհրդավոր, գեղանի, սիրող, երջանկություն փնտրող ու երջանկություն տվող, և ո՛չ թե դաժանորեն վրեժխնդիր, ինչպես հիշում էր ինքը նրան վերջին րոպեին: Վռոնսկին աշխատում էր հիշել իր լավագույն րոպեները ՆՐԱ հետ, բայց այդ րոպեները թունավորված էին ընդմիշտ: Վռոնսկին հիշում էր նրա հաղթական ոչ ոքի համար պետքական, բայց անջնջելի զղջման կատարված սպառնալիքը: Վռոնսկին այլևս չէր զգում ատամի ցավը, և հեկեկանքը ծռմռեց նրա դեմքը...>>: Լև Տոլստոյ <<Աննա Կարենինա>> 2-րդ հատոր
Comments
Post a Comment