Օպերայի ուրվականը
1908թ․-ի մարտին, Գրանդ Օպերայի ստորգետնյա հատվածի ընթացիկ ստուգման ժամանակ աշխատակիցները, երբ քանդել են ավելորդ թվացող և հարևան նկուղ տանող ճանապարհը փակող պատը, այնտեղ հայտնաբերերել են մարդու կմաղք։ Վախենալով սկանդալից` (հանրահայտ և շքեղ թատրոնի նկուղում դիեր կան), թատրոնի տնօրենը որոշել է հայտնաբերված կմաղքը ցույց տալ իրեն ծանոթ լրագրողին՝ Մսյե Գաստոն Լերուին, որը հայտնի թատերագետ էր, լրջորեն և զգուշորեն էր մոտնեում սեփական հոդվածներին։ Երիտասարդ տարիներին ստացել էր իրավաբանական կրթություն և աշխատում էր չգրել սկանդալային և վիրավորանք պարունակող նյութեր, չնայած որ Փարիզի գրեթե բոլոր լրագրողներն ու խմբագիրներն ընկած էին սենսացիաների հետևից։ Մսյե Լերուն կարողանում էր նրբորեն ձևակերպել մտքերն, ուստի թատրոնի տնօրենը հուսով էր, որ նրա հոդվածի լույս տեսնելուց հետո հնարավոր կլիներ սկանդալներից խուսափել։Չնայած այդ ամենին Գաստոն Լերուն հետաքրքված էր գտածոյով։ Կմաղքը ամբողջովին պատաված էր աղյուսե փոշիով և գանգի ձևը բավականին տարօրինակ էր։ Հնարավոր էր, որ այդ դժբախտն իր կյանքի ընթացքում բավականին այլանդակ արտաքին էր ունեցել։ Երբ գտել էին կմաղքը, դրա ճկույթի հատվածում նկատել էին փայլփլուն, թանկարժեք մատանի։ Մատանու ձևից ելնելով, լրագրողը հասկացել է, որ այն կանացի է,՝ պատրաստված 19-րդ դարի 60-ականների նորաձևությանը համապատասխան։
Փարիզի օպերային թատրոնը, Գրանդ Օպերան կամ Օպերա Գարնյեն, ինչպես այն անվանում են ճարտարապետի անունով՝ ամենամեծ օպերային թատրոնն է աշխարհում։ Այն ապշեցնում էր իր գեղեցկությամբ և շքեղ ինտերիերով։ Շենքն ահռելի է, բայց այցելուներից շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում դրա մասին, քանի որ տեսել են օպերային թատրոնի միայն մի փոքրիկ հատվածը։
Իսկ թատրոնի նկուղային հատվածը Փարիզի լեգենդներից մեկն է՝ որն ահռելի չափեր և մի քանի մակարդակներ ունի։ Այնտեղ կան շատ միջանցքներ, որոնցից շատերը ժամանակի ընթացքում քանդվել են։ Շինարաները դրանք չեն վերականգնում, քանի որ այդ դեպքում ռիսկը մեծ է, որ կարող է քանդվել ամբողջ շինությունը։ Այդ միջանցքներում կորելու և մահանալու հավանականությունը մեծ է։ Իսկ օպերայի կենտրոնական հատվածում իսկական ստորգետնյա լիճ է։ 19-րդ դարում լճի ջուրը հիդրավլիկ մեքենաների միջոցով օգտագործել են, որպես դեկորացիա։ Իսկ այսօր այն հանդիսանում է, որպես ջրային պաշար՝ խոշոր հրդեհների դեպքում։ Ինչպես նաև այն ամբողջովին հնարավոր չէ ցամաքեցնել, քանի որ շինությունը կառուցված է Սենա գետի ճյուղերից մեկի վրա։
Գաստոն Լերուն ցնցված էր ոչ թե օպերայի նկուղում հայտնաբերված դիակով, այլ դրա այլանդակ գանգով և կանացի մատանիով։ Մատանու նկարը սկսեցին հրատարակել բոլոր թերթերում՝ փորձելով գտնել մեկին, որը կճանաչեր զարդը և լույս կսփռեր այս գաղտնիքի և նկուղում մահացածի վրա, որի դին 30 տարուց ավել էր օպերայի նկուղում էր։ Սակայն ոչ ոք չարձագանքեց և գաղտնիքն այդպես էլ մնաց գաղտնիք։ Սակայն Լերուն լավ լրագրող էր և նրան հաջողվեց զրուցել մի շարք հին աշխատակիցների հետ, որոնք աշխատում էին այդտեղ դեռևս օպերայի կառուցման տարիներից։ Աշխատակիցները պատմեցին, որ ժամանակին իրենց հետ աշխատել է ևս մեկ շինարար, ով ուներ այլանդակ դեմք։ Նա միշտ դիմակ էր կրում, սակայն դա չէր խանգարում, որպեսզի նրանից սարսափեին։ Շինարարը իր արմատներով ֆրանսիական ինչ-որ գյուղից էր, նրա մայրը հղիության ընթացքում փորձել է թաքցնել փորը կորսետի միջոցով, որն էլ բերել է երեխայի ոչ նորմալ ձևավորմանը։ Ծնվելուց հետո մայրը նրան վաճառել է գնչուներին, որպես վայրենու։ Սակայն ճարտարապետը շատ խելացի էր, քանի որ կրթություն էր ստացել Արևելքում, որտեղ նրան տարել էին գնչուները։ Աշխատելու տարիներին նա միայնակ էր և տնօրինությունը նրան բնակարան էր տվել հենց օպերայում։ Խղճուկը սիրահարված է եղել երգչախմբի աղջիկներից մեկին՝ Դաեե ազգանունով։ Սակայն աղջիկը նրան նույն կերպ չի պատասխանել, բացի այդ էլ, նա ուներ հարուստ հովանավոր։ Բայց մի օր ճարտարապետը նրան հրապուրելով տարել է իր տուն և աղջիկը այնտեղ մնացել է երկու շաբաթ։ Թե ինչ է եղել նրանց միջև, ոչ ոք չգիտի, սակայն ճարտարապետը՝ կամավոր երգչուհուն բաց է թողել, իսկ ինքը անհետացել է։ Ասում էին, թե իբր նա սեփական ձեռքերով իրեն թաղել է նկուղի պատերից մեկում և այդպիսի դաժան ձևով որոշել վերջ տալ կյանքին։ Խոսվում էր նաև, որ իբր ճարտարապետը կամ նրա հոգին մինչև այսօր շրջում է օպերայի միջանցքներում և կարող է մտնել, որտեղ պատահի, շնորհիվ իր ձեռքերով ստեղծած գաղտնի անցուղիների։
Սակայն այս պատմությունը Լերուին այդքան էլ դուր չեկավ, քանի որ նա այն համարեց ոչ այդքան ռոմանտիկ և չարակամ։ Այդ պատճառով էլ նա որոշեց ստեղծել պատմության սեփական տարբերակը։ Խորհրդավոր հրեշին նա որոշեց անվանել Էրիկ, դարձնելով նրան ոչ միայն հանճարեղ ճարտարապետի, այլ նաև հանճարեղ երգահանի՝ <<Երաժշտության հրեշտակի>>, որը երիտասարդ երգչուհուն սովորեցրեց երգել և հրեշավոր հանցագործությունների միջոցով դարձրեց պրիմադոննա։ Հրեշի սիրելիին լրագրողը որոշեց տալ Քրիստինա անունը և բարի ու ազնիվ կերպարը։ Իսկ հարուստ հովանավորին Լերուն դարձրեց հարուստ և գեղեցիկ փեսացուի՝ Ռաուլ դե Շանյեի։ Ահա այսպես ստեղծվեց համաշխարհային գրականության թրիլլերներից մեկը։ 1910թ․ին լույս տեսած իր վեպը Գաստոն Լերուն անվանեց <<Օպերայի ուրվականը>>։ Այսօր Լերուի <<Ուրվականը>> գտնվում է այնպիսի հեղինակավոր վեպերի շարքում, ինչպիսիք են Բրեմ Սթոքերի՝ <<Դրակուլա>> և Մերի Շելլիի՝ <<Ֆրանկենշտեյն>> վեպերը։ ❤

Comments
Post a Comment