Պագանինի` մարդ-լեգենդը ♪♫
Պագանինին առասպել էր դեռ իր կենդանության օրոք: Եվ ամենից առաջ նա զարմացնում էր իր արտաքին տեսքով: Պագանինին սարսափելի նիհար ու գունատ էր և ուներ անչափ բարակ ու երկար ձեռքի մատներ: Դրանք ասես կրկնակի երկար էին սովորական մարդու ձեռքերի մատներից: Տարիներ անց բժիշկները բացահայտեցին Մարֆանի հիվանդությունը, որը ենթադրում է այս բոլոր արտաքին նշանները: Մարդկանց մի մասը վստահ էր, որ Պագանինին գործարքի մեջ է սատանայի հետ, մյուսներն էլ նրան հրեշտակ էին համարում. հասարակությունը վստահ էր, որ սովորական մահկանացուն չի կարող լինել այսքան տաղանդավոր:Պագանինիի՝ ջութակի համար գրված ստեղծագործություններն աշխարհի ամենադժվար երաժշտական գործերից են, դրանք շատ հաճախ չեն կարողանում նվագել անգամ ամենատաղանդավոր երաժիշտները: Իսկ նրա 24 կապրիսները մինչև այսօր համարվում են այն բարձունքը, որին ձգտում են վիրտուոզ¬ջութակահարները: Սակայն ինքը՝ Պագանինին, նվագում էր դրանք զարմանալի թեթևությամբ: Հանդիսատեսին թվում էր, թե ինչ¬ որ տեղ թաքնված է երկրորդ ջութակը և նվագում է նրա հետ միաժամանակ: Երկրորդ Նիկոլո Պագանինի աշխարհում դեռ չի ծնվել:
Նա ոչ միայն ջութակ էր հրաշալի նվագում, այլև կիթառ: Ի դեպ, Պագանինին զարմանալի ցրված ու մոռացկոտ էր: Նա անգամ չէր հիշում, թե որ թվականին է ծնվել, և ասում էր, որ իր հիշողությունը ոչ թե իր գլխում է, այլ մատների մեջ, երբ դրանք բռնում են ջութակը:
Պագանինիով ոչ միան հիանում էին, այլև չարախոսում ու նախանձում էին նրան: Մի անգամ էլ համերգից առաջ թուլացրին նրա ջութակի լարերը, և դրանք կտրվեցին համերգի ժամանակ: Պագանինին իրեն չկորցրեց ու շարունակեց նվագել մեկ լարով, իսկ հանդիսատես դահլիճում զարմանքից քարացել էր:
Երբ համերգներից մեկից առաջ Պագանինին կառքով ուղևորվում էր համերգասրահ, կառապանը ճանապարհի համար նրանից տասը ֆրանկ պահանջեց, տասը անգամ ավելի շատ իրական գնից ու պատճառաբանեց այսպես.
¬Չէ՞ որ հիմա դուք պատրաստվում եք զարմացնել Ձեր հանդիսատեսին՝ մեկ լարի վրա նվագելով և նրանցից յուրաքանչյուրից դրա համար վերցնելու եք տասը ֆրանկ:
¬Շատ լավ,¬ ասաց Պագանինին, ես էլ Ձեզ տասը ֆրանկ կվճարեմ, միայն թե մինչև թատրոն ինձ հասցրեք՝ կառքը վարելով միայն մեկ անիվի վրա:
Պագանինին Իտալիա վերադարձավ հյուծված ու հիվանդ և մահացավ 57 տարեկան հասակում: Մահվանից առաջ նրան քահանա այցելեց, սակայն Պագանինին այդպես էլ չկարողացավ խոստովանել իր մեղքերը. մեծ երաժիշտը կորցրել էր ձայնը: Եկեղեցականները չհավատացին նրան, սատանա անվանեցին և արգելեցին նրա մարմինն ամփոփել քրիստոնյա երկրներում: Նրան թաղեցին գաղտնի, հայրական տան մոտ: Եվ միայն 19 տարի անց Պագանինիի որդու՝ Աքքիլեի ջանքերով նրա մարմինը հողին հանձնվեց գերեզմանոցում և վերականգնվեց նրա մեծ փառքը, որն առ այսօր չի կարողանում գերազանցել ոչ ոք:

Comments
Post a Comment